ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել
27
Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Պատերազմ Արցախում
Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Թքած ունենալու նուրբ արվեստը «Գուցե վճիռը նրանով կվերջանա, որ չորս ամսից հետո էլ Հայաստանում հայ չի մնա…». Րաֆֆի Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Դատախազությունն ու ՔԿ-ն մոլորեցնում են հանրությանը. Բագրատ Սրբազան «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել Գիտենք, թե Նիկոլ Փաշինյանից բացի, էլի ումից է հայ ժողովուրդը գազ ու լույս պահանջելու Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Քաղաքական հետապնդումներն ու հալածանքները քպ-աբար կատարելու համար՝ 87 մլն դրամ պարգևատրում «Պապու սամալյոտը» թանկ է նստում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում Փաշինյանի ԱԽՔ. ՀՀ-ն այլևս Ադրբեջանի հետ կոնֆլիկտ չունի, քաղաքական գին վճարելու խնդիր չկա, ՀՀ-ՌԴ կապերը պետք է փոխվեն

Փող ունեցողի զավակին՝ փողկապ, չունեցողին՝ կասկա․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Այսօր Հայաստանի շուրջ 1500 դպրոցներում հնչեց վերջին զանգը. եղան մաղթանքներ, գեղեցիկ խոսքեր․ ոլորտի նախարարը մաղթեց լավ սովորեն, որ լավ ապրեն, ԱԺ նախագահը գրեց ինքնիշխան, բարեկեցիկ, անվտանգ ապագայի մասին։ Հատկապես իշխանականների շնորհավորանքները բացարձակ չէին համապատասխնում իրենց քաղաքականությանը։ Շատ կարևոր է, որ չափահաս դարձող շրջնավարտներին կառավարությունը ցույց տա հոգատար ու հավասար մոտեցում։ Սակայն մեկ օր առաջ կառավարությունը այդ պատանիներին սև-սպիտակի բաժանեց։ Դպրոց ավարտելուց անմիջապես հետո զորակոչային տարիքն է։ Փաշինյանի կառավարությունը փողով բնակ չգնալու նախագիծ ընդունեց։ Սա պատերազմի արդյունքում սահմանները հարյուրավոր կիլոմետրերով երկարած երկրի համար անվտանգային խնդիր է ստեղծում, սա խնդիր է սոցիալական տեսանկյունից, արդարության տեսանկյունից։ Առաջարկում են 24 մլն դրամ մուծել ու մեկ ամիս ծառայել, 18 մլն մուծել և ծառայել 4 ամիս։

Նիկոլ Փաշինյանը ամբողջ 2018-ին խոսում էր սոցիալական արդարությունից, ասում էր՝ նախկինում հարուստների համար են մենակ հնարավորություններ ստեղծել, հարուստի երեխաները բանակ չեն գնում, պաշտոնյաներինը չեն գնում, աղքատներն են գնում․ հիմա ինքը նախագիծ է ընդունել միայն հարուստների համար։ 2018 թվականին նոր-նոր վարչապետ դարձած Նիկոլն ասում էր՝ սա Հայաստանն է, որտեղ ոչ մեկ չի խուսափում բնակից։ Հիմա ինքն առաջարկում է մուծվել ու խուսափել։ ՔՊ-ն ասում է՝ զինված ուժերում ծառայելուց խուսափելը շատ դեպքերում դեֆորմացված մտածողության արդյունք է։ Էդ դեֆորմացված մտածողությունը սա չէ՞։

Դուք ասում եք՝ ով փող ունի, կարող  դպրոցն ավարտելուց հետո զբաղվել կրթությամբ, լավ մասնագետ դառնալ․ լավ փող աշխատել, աղքատի երեխան գնա բանակ, սովորածն էլ երկու տարում մոռանա, հետ գա ու դառնա բանվոր: Ծակ գրպանով իշխանության եկածներն աշխատում են մենակ հօգուտ փողատերերի հարուստների շահերի։ Այս կառավարության, ՔՊ-ական դեպուտատների կեսը չի ծառայել՝ Նիկոլից սկսած։ Ու բանակից թռածները բանակից օրինական կերպով թռնելու օրենք են անցկացնում։ Մինչև 2018 թվականը սոցիալական անարդարությունից բողոքող, արդարությունը վերականգնելու համար իշխանության եկածները որոշում են՝ հրուստները պետք է հագնեն կոստյում-փողկապ, աղքատները՝ կասկա։ Դու անհանդուրժողականություն ես մտցնում․ դու ստիպում ես, որ զորակոչվածը մտածի՝ ինքը չի գնացել հայրենիքն ու իր ընտանիքը պաշտպանելու, ինքը գնացել է բանակ՝ հարուստների փոխարեն։

Եկել են պաշտոնի, հարստացել են, երևի հաշվարկել են, թե ինչքան գումար է իրենց պետք իրենց զավակներին ազատելու համար, ու իրենց գրպանին համապատասխան օրենքներ են ընդունում։ Այս տարի կառավարությունը օրենք ընդունեց, որոնցով մի շարք հիվանդություններ, որոնք ունեցողները զատվում էին բանակից, համարեցին չխոչընդոտող և հիմա այդ հիվանդություններ ունեցողներին տանում ենբանակ։ Ինչո՞ւ են որոշել այդպես․ որովհետև երևի թվակազմի խնդիր ունեն։ Երիտասարդների տարան բանակ, որոնք հիվանդություն ունեին, մի քանի ամիս հոսպիտալում պառկուց հետո զորացրվեցին։ Այսինքն, հիվանդությունների հիմքով բանակից ազատումը չեղարկել են, փողի հիմքով բանակից ազատումը՝ մտցրել։ Երիտասարդը, որը հիվանդ է բայց աղքատ, պետք է գնա բանակ, երտասարդը, որը հարուստ է ու առողջ, կարող է ազատվել։ Կեցցե արդարությունը։

Դուք գիտեք, որ էնպիսի բանակ եք սարքել, որ ծնղը ամեն քայլի կդիմի, որ ազատի որդուն։ Ի՞նչ պետք է անի մարդը, եթե հարուստ չէ ու ուզում է իր որդին չծառայի․ արտագաղթի, բախտը փորձի կազինոյում, գողություն անի, շա՞տ գիտեմ։ ՔՊ-ական օլիգարխի բանկը երևի վաղը բանակից ազատվելու վարկ տա։ Սա բանակի թուլացում է, կրկնում եմ։ Էն որ դա ԱԺ ամբիոնից ասում էր՝ բանակը չենք հզորցնում, որովհետև չգիտենք ումից հզոր պետք է լինի, հիմա թուլացնում է, որովհետև կոնկրետ գիտի, թե ումից թույլ պետք է լինի։

ՔՊ-ական պատգամավորները բավական հաճախ են ԱԺ ամբիոնից խոսում նախկինում բանակից ազատվելու մասին՝ տարբեր ճանապարհներով։ Էդ խոսողների մեծ մասն էլ հեց ազատվել է բանակից։ ՔՊ-ն ասում է՝ դատապարտում ենք, որ առաջ կաշառքով ազատվել են բանակից, և հիմա առաջարկում են էդ կաշառքը տալ պետությանը և ազատվել։ Բայց ի՞նչ տարբերություն, թե բանակից ոնց ես թռել։ ԷՆ ժամանակ փողով ազատվել են, հարստացել են ինչ-որ մարդիկ, հիմա կազատվեն, կհարստանան ՔՊ-ականները։ Այն ամենը, ինչն այն ժամանակ ապօրինի էր, դուք հիմա անում եք օրենքով, բայց անում եք նույն բանը։

Կրկնում եմ, դուք գիտեք, որ էնպիսի բանակ եք սարքել, որ ծնողը ամեն քայլի կգնա՝ երեխային ազատելու համար։ Դրա համար էլ գին եք դրել։ Ամեն ինչ հանել եք վաճառքի, երկիրը, հողերը, բանակը։ Սրանց ուշքումիտքը փողն է, սրանց խոսակցությունը միշտ պտտվում է փողի շուրջ, սրանց գործունեությունը վերաբերում է փող աշխատելուն։ Սրանք ժողովրդին հիշում են, երբ պետք է հարկ ավելացնել, տուրք ավելացնել, նոր տուգանք սահմանել։ Նախորդ նիստում էլ մի որոշում կայացրեցին՝ փողով հերթը առաջ գցելու մասին։ Փոխանակ այնպես անեն 920-ականների հացի հերթերից բեթար հերթերը վերանան, ասում են՝ մուծվեք, առաջ գցենք։ Կտրվեցի՞ր վարորդականի քննությունից, մի գնա նորից պարապի, էլի վճարի՝ էլի կտրվի, հա վճարի՝ հա կտրվի։ Ով փող չունի, թող ամիսներով հերթ կանգնի, ով ունի՝ երբ ուզում ես՝ հանձնի։ Մինչև 16 տարեկանը քաղաքացիությունից հրաժարվելու տուրքը դարձնում են 15 մլն դրամ, կարևորը՝ փող աշխատեն։ Սրանց խոսքերում, որոշումներում, մտածելակերպում մենակ փողն է․ վաճառվում է  ամեն ինչ, փող տվող լինի։ Երկիր, հայրենիք, արդարութուոն, սաղ հեչ, կարևորը փողն է։

Հարկեր, տուրքեր, հարկեր տուրքեր, փող, փող, պարտքեր, վարկեր, տուգանքներ․ ուշք ու միտքը փողը չլիներ՝ 7 մլրդ դոլար պարտք կանեի՞ն։ 2018-ին ասում էր՝ մարդիկ ճկռած են հարկերի ու վարկերի տակ։ Հիմա էլ ավելի է մեծացել էդ բեռը։ Ինչո՞ւ են անընդհատ տուրիստները պակասում․ գալիս են որ մի շաբաթ մնան, երկու օրից մեկնում են Վրաստան, հետո հետ են գալիս վերադարձի օրը թռնում․ որովհետև ամեն ինչ թանկ է, ասում են դուք ո՞նց եք ապրում, ի՞նչ աշխատավարձ եք ստանում, որ ապրում եք էս թանկ երկրում․ էնքան են հարկերը շատացրել, որ ամեն ինչ թանկացել է։ Տուրիստը ռեստորանից է հիմնականում օգտվում․ հարկային փոփոխությունների պատճառով, սեղանի համար հաստատագրված վճարից, շրջանառության հարկից փոխել են ավելաված արժեքի հար, դուրս է գալիս հաճախորդի գրպանից։ Տուրիստը փախչում է, տեղացին էլ մենակ առիթի դեպքում է մտնում ռեստորան։

Հերոս են հռչակել հարկատուին։ Հա, մեծ բան են անում, որ հարկ են վճարում, այն էլ՝ բարեխղճորեն։ Բայց հարկի վճարումը ոչ թե դիտվում է հայրենասիրությունից դրդված քայլ, այլ՝ պատիժ չկրելու համար պարտավորություն։ Սրանց հերոսը ոչ թե բանակում ծառայողն է, այլ փողով բանակից խուսափողը։

Կարճ ասած՝ այս մարդիկ մտածում են միայն իրենց գումարը աշխատելու մասին։ Սրանց ուշքումիտքը արագ ու ցանկացած եղանակով հարստանալն է։ Ու դա միշտ ձեր հաշվին է, ժղովուրդ։ Պարտքեր են կուտակում, ամեն եղանակով ձեզանից փող են քերում, դատարկում ձեր գրպանները․ ձեզ համար իշխանության եկածները հիմա ձեր վզից կախվել են պարանի պես ու խեղդում են։ Չկա էդպիսի մի ոլորտ, որի դեմ գործողություններ չեն արել, չկա հասարակության մի շերտ, որոնց վատություն չեն արել։ Սրանց կառավարումը ոչ միայն հոգնեցրել է, այլև՝ արդեն նյարդայնացնում է մարդկանց»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>