ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել
27
Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Պատերազմ Արցախում
Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Թքած ունենալու նուրբ արվեստը «Գուցե վճիռը նրանով կվերջանա, որ չորս ամսից հետո էլ Հայաստանում հայ չի մնա…». Րաֆֆի Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Դատախազությունն ու ՔԿ-ն մոլորեցնում են հանրությանը. Բագրատ Սրբազան «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել Գիտենք, թե Նիկոլ Փաշինյանից բացի, էլի ումից է հայ ժողովուրդը գազ ու լույս պահանջելու Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Քաղաքական հետապնդումներն ու հալածանքները քպ-աբար կատարելու համար՝ 87 մլն դրամ պարգևատրում «Պապու սամալյոտը» թանկ է նստում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում Փաշինյանի ԱԽՔ. ՀՀ-ն այլևս Ադրբեջանի հետ կոնֆլիկտ չունի, քաղաքական գին վճարելու խնդիր չկա, ՀՀ-ՌԴ կապերը պետք է փոխվեն

Հայոց Ցեղասպանությունից հրաժարվում են նույն սխեմայով, ինչ հանձնեցին Արցախը

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Ինչպես է Փաշինյանը կատարում Թուրքիայի հերթական պահանջը:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան մեծ քննարկումներ առաջացրեց հայ հասարակությունում։ Մասնավորապես, քննարկվող թեմաներից մեկը դարձավ այն, որ Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը չայցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ ՀՀ ԱԳՆ-ն այս իրավիճակի վերաբերյալ հայտարարեց, որ ՌԴ ԱԳ նախարարի աշխատանքային այցի ծրագրի մշակման ընթացքում ռուսական կողմը տեղեկացրել է՝ Հայրենական պատերազմի հաղթանակի տարեդարձի կապակցությամբ նախարար Լավրովը կայցելի Հաղթանակի զբոսայգի, իսկ Ծիծեռնակաբերդ ՌԴ ԱԳ նախարարի անունից կուղարկվի ծաղկեպսակ:

«Աշխատանքային այցերի պարագայում ծրագրում նմանատիպ բաղադրիչների ներառումն իրականացվում է այցելող կողմի նախաձեռնությամբ»,-նշել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունում։ Կարևոր է ընդգծել, որ հենց այս թեմայի քննարկումների ժամանակ ՀՀ կառավարությունը մերժեց Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը։ Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտնել էր, որ այդ օրինագիծը ներկայացվել է Ազգային ժողովի քննարկմանը՝ Հայոց ցեղասպանության110-րդ տարելիցի կապակցությամբ, և այն նպատակ ուներ փոփոխությունների հասնել ՀՀ Քրեական օրենսգրքում։ Սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մերժեց նախագիծը։

«Հայաստան» խմբակցությունը շարունակում էր պնդել, որ այս օրինագիծն այժմ առավել արդիական է, հատկապես հաշվի առնելով իշխանությունների որոշումը՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը դուրս թողնելու արտաքին քաղաքական օրակարգից։ Հարկ է նշել, որ այս հարցում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը գիտակցաբար կրկնում է այն քայլերը, որոնք արդեն իրականացվել են Արցախի խնդրի շրջանակում։

Նույնիսկ մինչև 44-օրյա պատերազմըԱրցախի կարգավիճակը սկսեցին աստիճանաբար նվազեցնել։ Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունում, որը ընդունվել էր 2007 թվականին, օգտագործվում էր «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» ձևակերպումը, մինչդեռ 2020-ին ընդունված փաստաթղթում դրա փոխարեն օգտագործվում էին «Արցախ» և «Արցախի ժողովուրդ» տերմինները։ Սա նույնիսկ մինչև 44-օրյապատերազմն ամրագրում էր երկրորդ հայկական պետականության ավելի ցածր քաղաքական կարգավիճակը՝ ՀՀ իշխանությունների ընկալումներում:

2007-ի փաստաթղթում ազգային ռազմավարության առաջնային նպատակն էր ԼՂՀ ինքնորոշման իրավունքի իրացումը և միջազգային ճանաչումն Ադրբեջանի կազմից դուրս։ 2020-ի փաստաթղթում նման ձևակերպումներ չկան։ Փոխարենը նշվում է ինքնորոշման իրավունքի իրացումը «բոլոր հնարավոր տարբերակներով», իսկ որպես առաջնային խնդիր դիտարկվում է ոչ թե Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը, այլ «Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը»։

Այս փոփոխությունները ռազմավարական փաստաթղթերում կատարվել են 2020 թվականի ամռանը՝ 44-օրյա պատերազմից մի քանի ամիս առաջ։ Նմանատիպ գործընթաց այժմ նկատվում է նաև Հայոց ցեղասպանության հարցի համատեքստում՝ՀՀ իշխանությունները նպատակաուղղված կերպով փոխում են այս թեմայի ընկալումը հայ հասարակության մեջ և այն դուրս են թողնում երկրի արտաքին քաղաքական օրակարգից։

Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման օրինագծի մերժումից հետո հաջորդ քայլը կարող է լինել Հայաստանի և Թուրքիայի պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը՝ «20-րդ դարի սկզբի իրադարձությունները» ուսումնասիրելու համար։ Հեշտ է պատկերացնել, թե ինչ եզրակացությունների կարող է հանգել նման հանձնաժողովը։

Եթե սա տեղի ունենա, ապա դա կլինի ևս մեկ հիմնարար հարված հայկական պետականության հիմքերին։ Անկախ Հայաստանը՝ ժամանակակից մարտունակ բանակով, անհրաժեշտ է նաև որպես գործիք, որը պետք է ապահովեր ցեղասպանության ենթարկված հայերի ֆիզիկական անվտանգությունը։ Եթե Հայոց ցեղասպանության էջն իսպառ փակվում է, ապա հարցականի տակ է դրվում Հայաստանի որպես անվտանգության ապահովման գործիքի գոյության անհրաժեշտությունը։ Եթե պետությունը չի կարողանում ապահովել անվտանգություն, կամ ավելի ճիշտ՝ ինքն է հանում այս հարցը իր պետական օրակարգից, ապա արդեն կասկածի տակ է դրվում պետության գոյության անհրաժեշտությունը։

Փաշինյանը չի կարող չհասկանալ սա, ինչպես նաև չէր կարող չգիտակցել Արցախի Հանրապետության քաղաքական կարգավիճակի նվազեցման հետևանքները Հայաստանի պետական ռազմավարական փաստաթղթերում։

Մտածե՛ք այդ մասին․․․»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>