Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան
13
Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Փաստացի Ալի՞ևն է ղեկավարում «Հայաստան» համակենտրոնացման ճամբարը, Փաշինյան էլ պարե՞տն է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը պետք է ներկայացնի նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմերի դիրքորոշումը Պատերազմ Արցախում
Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Կիևյան կամրջի երթևեկությունը օգոստոսի 14-ից կվերականգնվի Ինչպես Փաշինյանի կառավարությունը քանդեց նաև Հայաստանի բուհական համակարգը. Աշոտյան Հանgավnր կազմակերպությունը պետությանը պատճառել է 1 մլրդ դրամի վնաս, բայց ոչ մեկը բանտում չի, երևի իշխանամետ են, դրա համար Uարuափելի վիճակ է. Ժաննա Ալեքսանյանը՝ Հայաստանում մարդու իրավունքների մասին Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Նույնիսկ ՔՊ-ականները 1 % կասկած չունեն, որ Սամվել Կարապետյանն ապօրինի է կալանավորվել. Վարդևանյան Հայաստանում այսօր քաղաքականությամբ զբաղվելը դարձել է հանցագործություն. Աննա Կոստանյան Այն, ինչ այսօր կատարվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ, խայտառակություն է. Ռոբերտ Ամստերդամ Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան Նիկոլական Արման Եղոյանը չբացառեց Ադրբեջանից գազի ներկրումը Հայաստան Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Այդ ո՞ր բացառիկ ձեռքբերումների համար են 35 մլն դոլար բաժանում պաշտոնյաներին «Հրապարակ»․ 500 հազար խոպանչիների վերադարձի սարսափը պատել է իշխող թիմին «Հրապարակ»․ Մոսկվան սկսեց կոշտ սանկցիաները հայ միգրանտների նկատմամբ

Փաշինյանի քաղաքական նշանաբան դարձած «համառ պայքարը կոռուպցիայի դեմ» փաստորեն դարձել է դատարկ խոսք

Նիկոլ Փաշինյանի վարչապետության յոթերորդ տարում ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ նրա կառավարությունը Հայաստանի անկախությունից ի վեր անհամեմատ ամենաանկարողներից և ամենաձախողներից մեկն է։ Ավելի վատ՝ այն խաթարված է կոռուպցիայով և բարեկամապետությամբ (nepotism)։ Եթե կառավարությունը չի տրամադրում վստահելի և համոզիչ բացատրություններ՝ ANIF-ին հատկացված միլիոնավոր դոլարների, «Հայաստան» հիմնադրամի ավելի քան 100 միլիոն դոլարի նվիրատվությունների և արտաքին պարտքի լրացուցիչ յոթ միլիարդ դոլարի ճակատագրի վերաբերյալ (իսկ սրանք ընդամենը առավել տեսանելի օրինակներից են), Փաշինյանի կառավարությունը կարող է արժանանալ նաև անկախությունից ի վեր ամենակոռումպացվածի կոչմանը։

Երբեմնի գերիշխող ընկալումը՝ թեև ռազմական պարտությունները, զոհերը, տարածքային կորուստները, ազգային նվաստացումն ու ներքին խառնաշփոթը ցավալի էին, բայց գոնե Հայաստանը ղեկավարում էին ազնիվ մարդիկ, այժմ ամբողջությամբ փլուզվել է։ Դրա փոխարեն գալիս է սթափեցնող իրողությունը՝ անկարող առաջնորդության գինը շատ ավելի բարձր է, քան երբևէ թվացել է։

Այս իրողությունը առաջ է բերում դժվար, բայց անհրաժեշտ մի փաստարկ. երբ մի ազգ կանգնած է ընտրության առջև՝ «կոռումպացված», բայց կարողունակ կառավարության և «ազնիվ», բայց անկարող իշխանության միջև, առաջինը կարող է ի վերջո ավելի փոքր չարիք լինել։ Կոռուպցիան՝ թեև վնասակար, հնարավոր է հաղթահարել ժամանակի ընթացքում՝ հաստատությունների բարեփոխումների և խելամիտ կառավարման միջոցով։ Ֆինանսական կորուստները հնարավոր է փոխհատուցել քրտնաջան աշխատանքով, արդյունավետ կառավարմամբ ու դատական գործընթացներով։ Իսկ կորցրած տարածքը, կյանքերը, խաթարված հեղինակությունն ու ազգային նվաստացումը՝ հակառակը՝ կամ չեն վերականգնվում, կամ էլ վերականգնվում են ահռելի զոհաբերության՝ հաճախ պատերազմով, արյունահեղությամբ և երկարատև տրավմայով։

Կառավարումը պահանջում է ավելին, քան պարզապես լավ մտադրություններ։ Ազնվությունը, անկեղծությունը և մաքուր ձեռք ունենալը կարևոր են, սակայն առանց արդյունավետ կառավարման կարողության՝ դրանք դառնում են դատարկ առաքինություններ։ Հայաստանի վերջին տարիների պատմությունը՝ Փաշինյանի ղեկավարությամբ, նախազգուշացնող հանգամանք է այն մասին, թե ինչպես անկարողությունը բարձրագույն մակարդակներում կարող է հանգեցնել ազգային աղետի։ Հետևանքները խիստ և անդառնալի են՝ Արցախի կորուստը, ավելի քան 120,000 հայերի տեղահանումը, հազարավոր երիտասարդ զինվորների մահը և Հայաստանի տարածքային ինքնիշխանության խաթարումը։ Հասարակության վրա թողած հոգեբանական և զգայական ազդեցությունն ահռելի է՝ առավել ևս, երբ կա համոզմունք, որ այս ողբերգությունները հնարավոր էր կանխել։

Փաշինյանի քաղաքական նշանաբան դարձած «համառ պայքարը կոռուպցիայի դեմ» փաստորեն դարձել է դատարկ խոսք։ Թեև ստեղծվել են նոր հակակոռուպցիոն մարմիններ և ընդունվել են օրենսդրական «բարեփոխումներ», համակարգային կոռուպցիան շարունակվում է։ Ծաղկում են բարեկամապետությունն ու ընտրյալներին արտոնելը՝ վկայելով, որ պետական ապարատը խոցելի է շահադիտական շահագործման համար։ Հանրային վստահությունը կառավարության ազնվության հանդեպ ամբողջությամբ քայքայվել է։

Թերևս առավել տխուր է ժողովրդավարական հաստատությունների հետևողական քայքայումը։ 2018-ի «Թավշյա հեղափոխության» սկզբնական հույսը մսխվել է։ Այն, ինչ երբևէ խոստանում էր համապարփակ մասնակցային կառավարման փորձ, վերածվել է միանձնյա իշխանության։ Դատական համակարգը լայնորեն ընկալվում է որպես կախված, անկախ մամուլը՝ ճնշման տակ, իսկ քաղաքացիական հասարակությունը գործում է կասկածի ու սահմանափակումների մթնոլորտում։ Քաղաքական դաշտը այժմ բնորոշվում է բևեռացվածությամբ և բախումներով՝ այն պահին, երբ ազգի միասնությունը առավել քան երբևէ անհրաժեշտ է։

Փաշինյանի կառավարության ժառանգությունը կարող է սահմանվել ոչ թե իր նախկինում հռչակած արժեքներով, այլ՝ այն անդառնալի վնասով, որ հասցրել է։ Ազնիվ կառավարման պատրանքը ծածկել է ավելի խոր թերությունների իրականությունը։ Եվ երբ բոլորս նայում ենք անցած յոթ տարիների փլատակներին, ստիպված ենք ընդունել մի դառը, բայց անհրաժեշտ ճշմարտություն՝ լավ կառավարումը պահանջում է ավելին, քան մաքուր ձեռքեր։ Այն պահանջում է կարողություն, տեսլական և քաջություն՝ առաջնորդելու և ազնվորեն, և արդյունավետորեն։ Առանց այդ հատկությունների՝ անգամ ամենավեհ արժեքները կարող են փլուզվել իրականության ծանրության տակ։

Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>