Արկադի Ղուկասյանը կդառնա ԱԱԽ քարտուղար
Դիտել նաև
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի համար դատարան կրկին շտապօգնություն են կանչել. փաստաբան
Ում հետ է խուցը կիսել Վարդան Ղուկասյանն ու ինչու է խուցը փոխելու միջնորդություն ներկայացվել
Կարճվել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ հարուցված քրեական վարույթներից մեկը
Վարդան Ղուկասյանը խնդրել է կալանքը կրել սրբազանների խցում
Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Կադրային շարժերի սպասումներ են ամենուր, սակայն դրանք գրեթե չեն լինելու, լրացվելու են միայն թափուր տեղերը: Մեր տեղեկություններով` ԱԱԽ քարտուղար կդառնա Արկադի Ղուկասյանը, թեև նա հերքում է լուրը, իսկ եղբայրը՝ Արեգ Ղուկասյանը, արձանագրում է․ «Ես նման տեղեկություն չունեմ»:
Ուժային կառույցներում փոփոխություններ ևս չեն լինի։ Երեկ քրեակատարողական վարչության պետ նշանակվեց, ինչպեսև կանխատեսվում էր, պետի առաջին տեղակալ Ռաֆիկ Հովհաննիսյանը։ Իսկ պաշտոնից ազատված Արթուր Օսիկյանը կփոխարինի թոշակի գնացող 63-ամյա փոխոստիկանապետին՝ Գագիկ Համբարձումյանին»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

