Նիկոլը դարձել է եվրայոնջայասեր (տեսանյութ) Ստիպենք նրա թիմին ու ծափ տվողներին՝ լսել իրենց առաջնորդի ասածները Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում․ Պուտին
10
ԲՀԿ-ի հանրահավաքն Աբովյան քաղաքում (տեսանյութ) Իսկ Արևմուտքը հայերի համար վերապահել է... քրդերի ճակատագիրը, որոնց օգտագործում են ու «քցում» Պուտինը կարծում է, որ տրամաբանական կլինի հանրաքվե անցկացնել ու պարզել Հայաստանի քաղաքացիների վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից խլեց եռատոնը․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Հարգանքի տուրք` ֆшշիզմին հաղթած մեր հերոսներին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունենում Հաղթանակի շքահանդեսը (ուղիղ) Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Եռաբուր» պանթեոն Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Մակրոնն ու Փաշինյանն` ընդդեմ Հայաստանի․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Հունիսի 7-ին ընտրի՜ր N 7-ին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց ազգային բարերար Սամվել Կարապետյանին ԲՀԿ-ի հանրահավաքն Աբովյան քաղաքում (տեսանյութ) Իսկ Արևմուտքը հայերի համար վերապահել է... քրդերի ճակատագիրը, որոնց օգտագործում են ու «քցում» ԵՄ-ն խաղացնում է իր խամաճիկներ Փաշինյանին և Զելենսկուն (տեսանյութ) Օդում փշշիկ էր եվրաչինովնիկների այցը Հայաստան (տեսանյութ) Նիկոլը դարձել է եվրայոնջայասեր (տեսանյութ) Ստիպենք նրա թիմին ու ծափ տվողներին՝ լսել իրենց առաջնորդի ասածները Պուտինը կարծում է, որ տրամաբանական կլինի հանրաքվե անցկացնել ու պարզել Հայաստանի քաղաքացիների վերաբերմունքը Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում․ Պուտին Ընդդիմությունը Երևանում հաղթում է ու շատ ուժեղ է հաղթում. Արթուր Պարոնյան Հռոմի պապն ընդունել է «Ինտեր»-ի ֆուտբոլիստներին Երևանում պատշգամբից ջուր են լցրել Ավինյանի ու Թորոսյանի վրա Սա այս տեսակի մեջ վերջին մայիսի 9-ն է Հայաստանում Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը. ջուր չի լինի Վեդիում մանկապղծության զոհ դարձած երեխաների հորեղբայրը ազատ է արձակվել Ղուլունցները խայտառակվել են շեֆի մոտ. «Հրապարակ» «Հրապարակ»․ Փարամազյանն ու Առուշն իրենց «ընտրությունը» կատարել են Այս իշխանությունները թուրքական տեղապահներ են․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից խլեց եռատոնը․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Հունիսի 7-ին պետք է մերժել թուրք-ադրբեջանական օրակարգը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյանը Եռաբլուր չի այցելել Թուրքիային և Ադրբեջանին հաճոյանալու համար. Թևանյան (տեսանյութ) Ժողովուրդը հոգնել է հայհոյելուց, ցեխ շպրտելուց, ժողովուրդն ուզում է, որ իր խնդիրները լուծվեն. Գագիկ Ծառուկյան Վեհափառ Հայրապետն աղոթք բարձրացրեց առ Աստված քաջ հայորդիների հոգիների հանգստության և խաղաղության համար Երկիրը երկիր է իր հիշողությամբ. Գագիկ Ծառուկյան «Հաղթանակն այլընտրանք չունի»․ Բագրատ Սրբազան «Արցախի ազատագրումը պարտավորություն է»․ Մետաքսե Հակոբյան Հարգանքի տուրք` ֆшշիզմին հաղթած մեր հերոսներին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունենում Հաղթանակի շքահանդեսը (ուղիղ) Երկրաշարժ՝ Հայաստանում Մակրոնը միջազգային ավանտյուրիստ է․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ)

Եվրոպացիներն ու Զելենսկին շոկի մեջ են Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի արդյունքներից

Ինչպես և սպասվում էր, երեկ Պուտինն ու Թրամփը հերթական անգամ հեռախոսազրույց ունեցան, որից հետո երկու կողմն էլ հրապարակեց դրա արդյունքները:

                                          Ինչպե՞ս  արձանագրեցին Կրեմլում

Պուտինը  զրույցը որակեց բովանդակալից, անկեղծ և շատ օգտակար։

Նա շնորհակալություն հայտնեց իր ամերիկացի գործընկերոջը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների վերսկսմանը ԱՄՆ-ի մասնակցության համար։

Մոսկվան կողմ է ռազմական գործողությունների դադարեցմանը, պարզապես  անհրաժեշտ է որոշել խաղաղության հասնելու ամենաարդյունավետ ուղիները։

Ռուսաստանը պատրաստ է աշխատել Ուկրաինայի հետ հուշագրի վրա, որը կներառի հրադադարի ռեժիմ։

Ռուսաստանը կառաջարկի և պատրաստ է ուկրաինական կողմի հետ համագործակցել հնարավոր ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ հուշագրի շուրջ, որը կսահմանի մի շարք դիրքորոշումներ, ինչպիսիք են կարգավորման սկզբունքները, խաղաղության համաձայնագրի հնարավոր կնքման ժամկետները և այլն, ներառյալ՝ որոշակի ժամանակահատվածով հնարավոր հրադադարը, եթե համապատասխան համաձայնություններ ձեռք բերվեն։

Ինչպես տեսնում ենք, Պուտինը Թրամփին որևէ կոնկրետ ժամկետ կրակի դադարեցման մասին խոսք չի տվել:

Ճիշտ հակառակը՝  նշել է, որ որ պիտի դա քննարկվի պատերազմի սկսման պատճառների վերացման հետ փաթեթով:

                                    Ինչպե՞ս արձագանքեցին Սպիտակ տանը

Ըստ Թրամփի, Ռուսաստանի նախագահի հետ զրույցը շատ լավ անցավ։

Սպիտակ տան ղեկավարը նշեց, որ զրույցի արդյունքների մասին տեղեկացրել է Վլադիմիր Զելենսկուն և ՆԱՏՕ-ի գործընկերներին։

Ուկրաինայում հրադադարի պայմանները կարող են քննարկվել միայն հակամարտության երկու կողմերի միջև։

Վատիկանը պատրաստակամություն հայտնեց ընդունել Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունները։

Պուտինի հետ զրույցի տոնը հիանալի էր, Ռուսաստանը հետաքրքրված է ԱՄՆ-ի հետ լայնածավալ առևտրով՝ հակամարտության ավարտից հետո։

Իսկ ինչպե՞ս են արձագանքել եվրոպական լիդերները:

Ներկայացնենք ընդամենը եվրոպական մի քանի ազդեցիկ պարբերականների արձագանքները:

                                  Բրիտանական    Financial Times-ը    գրում է

Եվրոպացի առաջնորդները ապշած էին, երբ Դոնալդ Թրամփը նրանց հետ կիսվեց Վլադիմիր Պուտինի հետ զրույցի մանրամասներով, գրում է պարբերականը։

«Թրամփն ասել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույցից անմիջապես հետո ինքը զրույցի էությունը փոխանցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆինլանդիայի և Եվրահանձնաժողովի առաջնորդներին։ Զրույցին ծանոթ աղբյուրը նշել է, որ առաջնորդները ապշած են Թրամփի ասածից»։

                           Մեկ այլ բրիտանական The Economist-ը նշում է

Պարբերականը բողոքում է, որ  Թրամփը բավականաչափ կոշտ չէ Պուտինի հետ։

«Վերջին շաբաթներին Թրամփը սկսել է հարցնել, թե արդյոք Պուտինը չի խաբում իրեն։ Բայց հիմա նա խաբում է  նրանց, ովքեր ուզում են, որ նա ավելի կոշտ լինի։

Գրեթե նույն տոնայնությամբ հանդես եկան նաև ամերիկյան պարբերականները:

                                     Ի՞նչ է գրում  ամերիկյան Bloomberg-ը

«Տասնմեկ օր առաջ եվրոպացի առաջնորդները ոգևորված էին նախագահ Դոնալդ Թրամփի կոչով՝ Ուկրաինայում 30-օրյա հրադադարի և Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների սպառնալիքով։ Երկուշաբթի օրը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցը ցույց տվեց, որ այդ հույսերը ապարդյուն էին»։

                                                Ամերիկյան  New York Times

«Նախագահ Թրամփը երկուշաբթի օրը հետ կանգնեց Ռուսաստանից Ուկրաինայում անհապաղ հրադադար հայտարարելու իր պահանջից՝ աջակցելով նախագահ Վլադիմիր Պուտինի կոչին՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ»։

Այսպիսով, Թրամփը հրաժարվեց Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու իր վերջին սպառնալիքներից, օրինակ՝ երբ ապրիլին խոսեց նոր պատժամիջոցների հեռանկարի մասին։

                                                    Ամերիկյան New York Post

Նախագահ Թրամփի  հայտարարության մեջ ընդգծվում էր, որ Ռուսաստանը ցանկանում է վերսկսել լայնածավալ տնտեսական գործունեությունը Միացյալ Նահանգների հետ, և ոչինչ չէր ասվում երկրորդական պատժամիջոցների մասին, որոնք Թրամփը նախկինում քննարկել էր Կրեմլի նկատմամբ կիրառելու համար»։

Ինչպես տեսնում ենք, որ Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցը խիստ բացասական է ընդունվել արևմտյան լիդերների կողմից:

Իսկ ամեննց անկեղծը հանդես է եկել ամերիկյան   CNN-ը, որն փաստացի կարծում է, որ պիտի Թրամփը համաձայնվեր եվրոպական լիդերների հետ և Ռուսաստանի հետ լայնածավալ պատերազմի մեջ մտներ, որտեղ, ըստ այդ պարբերականի, Ռուսաստանը կպարտվեր, թեկուզ և մեծ պատերազմի գնով:

Այդ լրատվամիջոցի մոտեցումը ցույց է տալիս, թե ինչ աստիճանի արկածախնդիր գործիչներ են այսօր կառավարում Եվրոպայում և, ի վերջո, ինչու հենց Եվրոպայից էին դուրս գալիս բոլոր համաշխարհային պատերազմները:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am


Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>