ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել
27
Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Պատերազմ Արցախում
Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Թքած ունենալու նուրբ արվեստը «Գուցե վճիռը նրանով կվերջանա, որ չորս ամսից հետո էլ Հայաստանում հայ չի մնա…». Րաֆֆի Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Դատախազությունն ու ՔԿ-ն մոլորեցնում են հանրությանը. Բագրատ Սրբազան «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել Գիտենք, թե Նիկոլ Փաշինյանից բացի, էլի ումից է հայ ժողովուրդը գազ ու լույս պահանջելու Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Քաղաքական հետապնդումներն ու հալածանքները քպ-աբար կատարելու համար՝ 87 մլն դրամ պարգևատրում «Պապու սամալյոտը» թանկ է նստում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում Փաշինյանի ԱԽՔ. ՀՀ-ն այլևս Ադրբեջանի հետ կոնֆլիկտ չունի, քաղաքական գին վճարելու խնդիր չկա, ՀՀ-ՌԴ կապերը պետք է փոխվեն

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի ամենակարևոր մեսիջները․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Նախորդ շաբաթվա վերջին տեղի ունեցավ երկու իրադարձություն, որից մեկը կարելի է բնութագրել որպես հերթական խայտառակություն, մյուսը դիտում եմ ապագա խայտառակությունները կանգնեցնելու, իրավիճակn առաջիկայում փրկելու փորձ։ Նախ Նիկոլ Փաշինյանն այցելեց Ալբանիա։ Նրա այցերից, հանդիպում-բանակցություններից, հատկապես երբ այցը ՌԴ է, բանակցությունները՝ Էրդողանի ու Ալիևի հետ, երբ տեսանյութեր են տարածվում, ամաչում ես, որ նա ներկայացնում է քեզ։ Այդ տեսանյութերը մի քանի վայրկյանանոց են ու էդ առավելագույնը կես րոպեից խեղճությունը թափվում է։ Վատ ես զգում, որ այդ մարդն այդ պահին քո անունից է գնացել, քո շահերից է բանակցում։ Եթե մյուս կադրերում խեղճություն էր թափում, Ալբանիայի կադրերը ինձ սարսափեցրին․ դա խեղճություն չէր․ Էրդողանի շարժումներն ու պահվածքը, Ալիևին Նիկոլի սուրճի հրավիրելը, նրա պատասխանը, խնդալները։ Երկրոդ նախագահը ասում է՝ Նիկոլի, Ալիևի ու Էրդողանի շփումները նման են տիրոջ ու ծառայի շփումների։ Ու եթե կես րոպեանոց վիդեոյի պատճառով մենք մեզ զգում ենք խայտառակված, բա մտածեք, որ դա ժամերով նրանց հետ խոսում է, բանակցում է ու սա՝ 7 տարի շարունակ։ Հետո հարցնում ենք՝ ի՞նչու են մեր սահմանները փոքրանում, ինչու ենք հանձնում հողեր, պատերազմ պարտվում, զոհեր ունենում։ Էստեղ ասում են՝ շատ լավ է՝ Նիկոլը ընդամենը ոտքի վրա է խոսել Էրդողանի հետ, Ալիևի հետ էլ ոնցոր կարճ է խոսել, ուրեմն հասցրած չի լինի հանձնելու նոր խոստումներ տալ։ Էդքան վստահ մի եղեք, ժողովուրդ ջան։ Նիկոլի առաջին հնդիպումն էլ էր Ալիևի հետ ոտքի վրա, ընդամենը վերելակի մեջ․ ու տեսանք՝ մեր գլխին ինչ եկավ։ Ալիևի հետ Նիկոլի հանդիպումը՝ կլինի ոտքի վրա, ծնկի վրա, սեղանի շուրջ, թե տեղաշորի մեջ, աղետալի են։ Մարդ, որը 2018 թվականին, 2019 թվականին, 2020 թվականին հոխորտում էր, սպառնում էր թուրքերին, ադրբեջանցիներին, սպառնում էր քանդել Ադրբեջանը ներսից, հիմա ինքը կանգնում է Ալիևի առաջ արդեն քանդված։ Էն Ալիևին, որին հայ ժողովուրդը միշտ ծաղրել է՝ հղթած լինելով։

Մյուս իրադարձությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցն էր, որին մասնակցում էի նաև ես։ Հարցազրույցը իր մեսիջներով գնահատում եմ չափազանց կարևոր ու բացառիկ։ Գիտե՞ք, նախ պետք է նշեմ, որ այդ մարդկանց հետ, որոնց առաջ Նիկոլը ծնկի էր գալիս, բանակցել է նաև երկրորդ նախագահը։ Համեմատեք այդ բանակցությունները առաջ ու հիմա, համեմատեք Քոչարյանի պատասխանը Ցեղասպանության վերաբերյալ Էրդողանի նամակին։ Այո, ի սկզբանե տարբեր են, որովհետև Քոչարյանը բանակցել է հաղթածի դիրքերից։ Նիկոլ Փաշինյանը գնում է շփվեու պարտության այնպիսի բեռով, որի տակից սերնդե սերունդ չեն կարող դուրս գալ ոչ ինքը, ոչ ՔՊ-ական պաշտոնյաները՝ ներկա ու նախկին։ Նա այդ մեծ բեռը, մեղադրանքը շալակել է ու գնացել է նույն մարդկանց հետ բանակցելու։ Երկրորդ նախագահը նշում է, որ Նիկոլի համար կարևոր է մենակ իրեն փրկելը։ Նա իրեն չի կարող փրկել հրաժարականով, փախչելով, կարող է փրկել աթոռը պահելով ու ամեն ինչ անում է դրա համար։ Աթոռը պահելու համար էլ թուղթ, օգնություն է մուրում Էրդողանից, Ալիևից։ Երկրի ներսում չունի այդ աջացությունը։

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցում ստացանք մեզ հուզո ամենակարևոր հարցերի պատասխանները։ Երկրորդ նախագահը խոսում է կոռուպցիայից ու ասում՝ այս մարդիկ կոռուպցիան Հայաստանում հասցրել են լրիվ այլ մակարդակի, Հայաստանը սարքել են դրախտ՝ կոռուպցիայի համար։ Բարեկամներին լցրել են պետական կառավարման համակարգ, բիզնեսներ են տնօրինում․ խոսում է ԱՆԻՖ-ից, որտեղ փոշիացվել է մի քանի տասնյակ միլիոն դոլար, համահայկական հիմնադրամի գումարների մսխումից ու հարց է տալիս՝ հնարավո՞ր է այդքան գումար փոշիացվի, ու պետության ղեկավարի մատը խառը չլինի։ Երկրորդ նախագահը, որի ժամանակ ՀՀ պետական պարտքը եղել է խիստ ցածր վիճակում, հարցնում է՝ ի՞նչ է եղել 7 մլրդ դոլար պետական պարտքը, որ ավելացրել եք։ Ասում է՝ իր օրոք 230 մլն դոլար «Լինսի» հիմնադրամով մտել է Հայաստան, կառուցվել են հսկայական բաներ։ Էն որ ՔՊ-ականները ասում են՝ «Լինս»-ի փողերը կերան, Նիկոլենք իրենց թերթում ստեր էին տարածում, թե՝ Քրքորյանի փողերը կերան, բարերարի գրասենյակն էլ հերքում էր, ասում էր՝ Քոչարյանի հետ համագործակցության արդյունքից շատ գոհ ենք։ Ի դեպ, Նիկոլի կինը գրում է, թե իրենց մասին սուտ բաներ են տարածում՝ սա ունեն, նա ունեն։ Ձեր ընտանեկան թերթով տարիներ շարունակ անձամբ ում ինչ ուզել՝ վերագրել եք, հիմա բողոքում եք, որ գրում են, թե ինչ ունեցվածք ունե՞ք։ Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ 230 մլն դոլար մտել է Հայաստան, ամեն քայլափոխի կարող եմ ասել, թե ինչ ենք սարքել՝ փողոցներ ենք կառուցել և վերանորոգել, մշակույթի հաստատություններ, դպրոցներ, մանկաարտեզներ, երկրաշարժից ավերված Գյումրու մեծ մասն ենք վերականգնել, տները բաժանել ժողովրդին, Սպիտակն ենք վերականգնել ամբողջությամբ, Դիլիջանի թունել ենք կառուցել, Սարալանջի մայրուղի ենք կառուցել, Սելիմի լեռնանցք ենք կառուցել և այլ՝ լիքը բաներ։ Այդքանը՝ 230 մլն դոլարով։ Բա 7 մլրդ դոլար պարտք եք կուտակել, ցույց տվեք մի բան, որ արել եք։ Ու եզրակացնում է, որ կերել են, ու Փաշինյանն այսօր Հայաստանի ամենահարուստ մարդն է։ Որովհետև նա էնքան խեղճ հարիֆ չէ, որ քթի տակ միլիարդավոր դոլարներ ուտեն, խաբար չլինի, մասնակցություն չունենա։

Երկրորդ նախագահը մի շարք հարցերի անդրադարձավ՝ հայ-ռուսական հարաբերություների վերականգնում և Իրանի հետ խորացում, ռուս-ուկրաինական պատերազմ և Եվրոպայի սխալ հաշվարկներ, Միութենական պետություն, որի հետ են կապում իրեն, այնինչ նշում է, որ երբեք իր օրոք խոսակցություն անգամ չի եղել․ տվեց 2018-ին մեր երկրում կատարվածին իր գնահատականը, ինչը համարում եմ շատ արևոր։ Նոր Նիկոլ թույլ չտալու համար պետք է վերլուծել ու ճիշտ գնահատել, թեինչու և ինչպես եկավ այս մեկը։ Ու դա պետք է հասկանալ առանց վիրավորելու ու առանց վիրավորվելու։ ՀՀԿ-ն մեղադրում է ժողովրդին Սերժին մերժելու համար, բայց այստեղ խնդիրը Սերժին մերժելը չէր, դա տարիներով ստեղծված իրավիճակի արձագանքն էր, այլ խնդիրը Նիկոլին բերելն էր։ Անդրադարձավ երրորդ նախագահից տարանջատմանը՝ նշելով, որ դա եղել է 2008 թվականից ի վեր, անդրադարձավ իմպիչմենթին և այլ թեմաների, որոց դեռ կանդրադառնամ մանրամասն։

Ինչ վերաբերում է խորհրդարանում միջադեպերին, որոնք մշտական են, Ռոբերտ Քոչարյանը նշում է, որ դա պայմանավորված է նախընտրական վիճակով․ ՔՊ-ն արել է բաներ, որոնց պատասխանը չունի․ երկիր են հանձնել, 5 հազարի գլուխն են կերել, 7 մլրդի պարտք են կուտակել, կոռուպցիայի մեջ թաղված են, ԱՆԻՖ-ով գումարներ են փոշիացվել, հարստանում են շատ արագորեն և այլն և այլն և ոչ մի բանի պատասխանը չունեն, ու տրամաբանական է, որ նյարդայնանում են։ Իրենք գիտեն ինչ են արել, իրենք գիտեն իրենց արածի ծանրությունը ու գիտեն հանրության արձագանքը։ Ու իրենք սկսել են մեղադրել հենց հանրությանը՝ իրենց սխալների մեջ։ Մենք տեսել ենք, որ Նիոլ Փաշինյանը իր սխալները միշտ գցել է տարբեր կողմերի վրա, մեղավոր են նախկինները, մեղավոր են ռուսները, մեղավոր է թիմը, որ սխալ է զեկուցում, ու հետո հասավ ժողովրդին՝ ծույլ են, չեն աշխատում, կրթություն չունեն և այլն։ Երկրորդ նախագահը շեշտում է՝ ժողովրդից գործ չունես, ես ժողովրդի հետ աշխատել եմ 10 տարի ու մեր երկրի բրենդը եղել է մեր ժողովրդի խելացիությունը, կազմակերպվածությունը, աշխատասիրությունը։ Պետք  էր ընդամենը ժողովրդին ճիշտ կազմակերպող։ Եթե նույն ժղովուրդը մի ղեկավարի օրոք պատերազմ է հաղթում, երկիր է զարգացնում, ենթակառուցվածքներ սարքում, աղետի գոտի վերականգնում, ներգաղթ ապահովում ու լծվում երկիրը շենացնելուն, իսկ մեկ այլ ղեկավարի օրոք նույն ժողոուրդը պարտվում է պատերազմում, մնում է աղքատության մեջ, կուտակում է պարտքեր, ուրեմն խդիրը ոչ թե ժողովուրդն է այլ ղեկավարը, ոն այս պարագայում, ըստ երկրորդ նախագահի, ունի գործարանային դեֆեկտ։ Եվ ուրեմն ժողովրդին մի՛ մեղադրեք ու մի՛ իջեցրեք ժողովրդի գնահատականը։

Լավ, ո՞րն է այս ամենի ելքը․ երկրորդ նախաահի ասուլիսից ամենակարևորներից եմ համարում մեր երկրի ապագա գործընթացների վերաբերյալ դիրքորոշումը։ Որ Հայաստանը ճգնաժամային վիճակում է, մեր երկրում կառավարման ճգնաժամ է, երկրորդ կարծիք չկա։ Նախագահն ասում է՝ երբ Արցախի ղեկավարությունը ստանձնել եմ, երկրի 50 տոկոսից ավելին կորսված էր։ Կազմակերպված աշխատանքով, հստակ որոշումներով ու դրանք կյանքի կոչելով հաղթեցինք։ Երբ եկա Հայաստանում վարչապետ, քանդված տնտեսություն էր, կուտակված աշխատավարձի ու թոշակի պարտքեր, արագ փակեցի երկար ամիսների պարտքերը, և երկիրը զարգացման հուն տարա։ Երկրորդ նախագահը նշում է, որ իր կյանքի փորձով ապացուցել է՝ ճգնաժամային իրավիճակներում լավ մենեջեր է․ հստակ քայլերով, կարգապահությամբ, պատասխանավության գիտակցումով արել է, ու հիմա պատրաստ է երրորդ անգամ էլ փորձելու։ Ու շեշտում է՝ ես ինքնաբավ մարդ եմ, քանդված երկիրը կրկին վերականգնելը բեռ է լինելու, բայց պատրաստ է մտնել այդ բեռի տակ, որովհետև հիմա էլ ավելի փորձառու է ճգնաժամների հաղթահարման տեսանկյունից։ Հեռու չգնամ, 2018 թվականից ողջ պետական ապարատը Ռոբերտ Քոչարյանի դեմ պայքարում է, և նա այդ՝ իր համար ճգնաժամային իրավիճակում կարողանում է հաղթել։

Կարճ ասած՝ հատկապես ապագայի համար Ռոբերտ Քոչարյանի ծրագրերը համարում եմ խիստ կարևոր և հարցազրույցում՝ առանցքայինը։ Նիկոլենք, մեկ է՝ գնալու են, բայց Փաշինյանի ու իր մահաբեր խմբակի պետք է հաջորդի ոչ թե հերթական վարչապետ, հերթական իշխանություն, այլ մարդ, որն ունակ է երկիրը դուրս բերելու էս քանդումից, քաոսից։ Անկախությունից հետո երկրորդ անգամ է քանդվել Հայաստանը և պետք է վերականգնել։ Այստեղ ոչ թե պետք է նայել որ գործչին ենք սիրում, որին ոչ, այլ՝ ով կարող է, ով՝ ոչ։ 

Իսկ թե Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը ում վրա ինչպես է ազդել ու ովքեր, որ շրջանակները ուշքի չեն գալիս, այդ մասին, երևի խոսենք հաջորդիվ, եթե հարկ համարենք»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>