Ավտոբուսի վթարից տուժածների թվում երկու անչափահաս կա
Դիտել նաև
Այսօր Երևանում 23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վթարի հետևանքով, նախնական տվյալներով, տուժել է 8 քաղաքացի: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ «6 մեծահասակ տեղափոխվել է բժշկական կենտրոն, այժմ նրանք հետազոտությունների փուլում են: 2 անչափահասից մեկը հոսպիտալացվել է, մյուսը թեթև վնասվածք է ստացել, տրամադրվել է առաջին բուժօգնություն: Տուժածների առողջական վիճակի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի»,- հայտնում է նախարարությունը:

