Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Թրամփը որոշեց, որ իր գլխավոր դաշնակիցը Միջին Արևելքում ո՛չ Թուրքիան է, ո՛չ էլ Իսրայելը, այլ ...

Այսօր ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է գտնվում ռուս-ուկրաինական բանակցային գործնթացը, որն  ընթանում  է Ստամբուլում: Սակայն ոչ պակաս կարևոր դարձավ նաև ԱՄՆ-ի նախագահ Թրամփի այցը Միջին Արևելք, որտեղ նա իր այցելության երկրների շարքում էր ընտրել էր երեք  արաբական պետություն. Սաուդյան Արաբիան, Քաթարը և Միացյալ Արաբական Էմիրությունները:

Սակայն այդ շարքում բացակայում էին Իսրայելն ու Թուրքիան, որոնք ավանդաբար, միշտ համարվել են ԱՄՆ-ի տարածաշրջանային դաշնակիցները:

Ի՞նչն էր պատճատը, որ Թրամփը գնաց նման քայլի: Շատերը նշում են ԱՄՆ-ի ներկայիս նախագահի գործարքային մտածողությունը, ով տնտեսական շահերը գերադասելի է համարում քաղաքական շահերից:

Ըստ  եվրոպական և ամերիկյան դիտորդների, Թրամփի գլխավոր խնդիրն այսօր ամերիկյան տնտեսության աշխուժացումն է, ինչին, նրա կարծիքով, խանգարում են ավելորդ քաղաքականացված պատկերացումները:

Օրինակ, Սիրիայի հարցում կա լրջագույն հակասություն Թուրքիայի և Իսրայելի միջև, թե ով պիտի գերակա դեր կատարի այդ երկրում:

Թուրքիան փորձում է Սիրիայում իր նեոօսմանյան երազանքները կյանքի կոչել, ինչը բացասական է ընկալվում, թե՛ արաբական աշխարում, և թե՛ Իսրայելում:

Վերջինս էլ, իր հերթին, ցանկանում է իր ազդեցությունը մեծացնել Սիրիայում՝ փորձելով աջակցել այդ երկրի ազգային և կրոնական փոքրամասնություններին: Իսրայելի այս ծրագրերն էլ, իր հերթին, դուր չեն գալիս ո՛չ Թուրքիային, ո՛չ արաբական ծոցի երկրներին:

Թե՛ Թուրքիան, և թե՛ Իսրայելը հույս ունեին, որ Թրամփն իրենց կողմը կթեքվեր: Սակայն պարզվեց, որ Թրամփը որոշեց մերժել, և՛ Թուրքիային, և՛ Իսրայելին:

Իր ներկայիս այցով նա ցույց տվեց, որ այսուհետ նա իր գլխավոր դաշնակիցն է համարում Սաուդյան Արաբիան:

Նախ, Թրամփն այդ երկրի հետ կնքեց 142 մլրդ դոլարի զենքի մատակարարման պայմանագիր: Բացի դրանից, այդ երկրից ԱՄՆ-ի տնտեսության մեջ մի քանի հարյուր միլիարդ դոլարի հասնող ներդրումներ ներգրավելու մասին խոսվեց:

Դրա դիմաց Թրամփը ողջ աշխարի առջև հայտարարեց, որ Սաուդյան Արաբիայի խնդրանքով կհանի բոլոր ամերիկյան պատժամիջոցները Սիրիայից:

Իսկ մինչ այդ, Սաուդյան Արաբիայի առաջնորդ Բեն Սալմանի խնդրանքով Թրամփը նույնիսկ հանդիպեց Սիրիայի ներկայիս առաջնորդի հետ:

Թրամփը հրապարակավ ցույց տվեց, որ Սաուդյան Արաբիայի խնդրանքով ինքը դրական վերաբերմունք կունենա ներկայիս Սիրիայի իշխանություններին՝ դուրս թողնելով Թուրքիայի գործոնի կարևորությունն այդ երկրում: Միաժամանակ, նաև, հենց Սաուդյան Արաբիայում հայտարարեց, որ մերժում է Իսրայելի  ծրագրերը Գազայում:

Իսկ  Քաթար այցի ընթացքում  Թրամփին հաջողվեց կնքել աստղաբաշխական, 1.2 տրիլիոն դոլարի համաձայնագիր:

Ընդանուր առմամբ, ծոցի երկրների այցի ընթացքում Թրամփը կնքեց ավելի քան 2.5 տրլն դոլարի համաձայնագրեր, ինչը աննախադեպ է ամերիկյան ողջ պատմության մեջ:

Գործարքների տրամաբանությամբ մտածող Թրամփի համար այս գործաքները դարձան նաև իր աշխարհաքաղաքական ուղենիշի տնտեսական հենքը:

Արդյունքում պարզվեց, որ Իսրայելն ու Թուրքիան, ոչ թե պիտի ավելորդ ամբիցիաներով հանդես գան, այլ բավարարվեն իրենց իրական հնարավորություններով:

Զուգահեռաբար, դիտորդները բարձր են գնահատում նաև ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները և, եթե դրանք էլ ավարտվեն հաջողությամբ, ապա կարելի կլինի նշել, որ ամբողջ միջին արևելյան քաղաքական  ներկապնակը կարող է փոփոխվել արմատական ձևով:

Հասկանալի է, որ այդ համատեքստում Թրամփը հաշվի է առնելու նաև Թուրքիայի և Իսրայելի շահերը:

Սակայն դրանք, ըստ Թրամփի,  չպիտի լինեն չափից ավելի մեծ և պիտի բավարարեն լոկ իրենց տեղային շահերը միայն:

Այսպիսով Թրամփին այս այցով հաջողվեց ոչ միայն լրացուցիչ ռեսուրսներ ի հայտ բերել ամերիկյան տնտեսության համար, այլև հանդես գալ այնպիսի քաղաքական բանաձևով, որը կհամապատասխանի տարածաշրջանի երկրների պոտենցիալ հնարավորություններին:

Սակայն մի բան է պլանավորել, մեկ այլ բան է՝ փորձել այն կյանքի կոչել:

Այդ տեսանկյունից, ինչքանով Թրամփին կհաջողվի կյանքի կոչել իր ծրագրերը այս տարածաշրջանում, ցույց կտա կյանքը:

Ինչ վերաբերում է Հայաստանի շահերին, ապա այդ ծրագրերի իրականացումը դրական ազդեցություն կարող է ունենալ նաև մեզ համար:

Օրինակ, եթե Սիրիայում ավելի մեծ լինի Սաուդյան Արաբիայի, այլ ոչ թե Թուրքիայի ազդեցությունը, դա շահավետ է նաև մեզ համար: Քանզի այդ քայլով կզսպվեն Թուրքիայի կայսերական կրքերը, որոնք վտանգավոր են նաև Հայաստանի համար:

Օրինակ, եթե ԱՄՆ-Իրան բանակցությունները դրական արդյունքով ավարտվեն, ապա դա ուղղակի դրականորեն կազդի  նաև Հայաստանի վրա:

Կմեծացնի Հայաստանի արտաքին քաղաքականության մանևրելու լյուֆտը, էլ չասենք, որ վերջնականապես կվերացնի Ադրբեջանի նկրտումները Սյունիքի ուղղությամբ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>