ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել
27
Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Պատերազմ Արցախում
Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Թքած ունենալու նուրբ արվեստը «Գուցե վճիռը նրանով կվերջանա, որ չորս ամսից հետո էլ Հայաստանում հայ չի մնա…». Րաֆֆի Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Դատախազությունն ու ՔԿ-ն մոլորեցնում են հանրությանը. Բագրատ Սրբազան «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել Գիտենք, թե Նիկոլ Փաշինյանից բացի, էլի ումից է հայ ժողովուրդը գազ ու լույս պահանջելու Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Քաղաքական հետապնդումներն ու հալածանքները քպ-աբար կատարելու համար՝ 87 մլն դրամ պարգևատրում «Պապու սամալյոտը» թանկ է նստում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում Փաշինյանի ԱԽՔ. ՀՀ-ն այլևս Ադրբեջանի հետ կոնֆլիկտ չունի, քաղաքական գին վճարելու խնդիր չկա, ՀՀ-ՌԴ կապերը պետք է փոխվեն

Ի՞նչ ճակատագիր կունենա Հայաստանը Ստամբուլի բանակցություններից հետո

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

Նիկոլ Փաշինյանի համար տեղ չկա այն Հայաստանում, որը կարող է հետաքրքրել Մոսկվային:

«Որպեսզի հասկանանք, թե ինչ կարող է սպասել պաշտոնական Կիևին Ստամբուլում նախատեսվող բանակցություններից հետո՝ կապված ուկրաինական պատերազմի ավարտի հետ, անհրաժեշտ է ծանոթանալ երեք կարևոր նորությունների։

1. «ԱՄՆ-ը դեմ է Զելենսկու հրավերին՝ մասնակցելու Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որը տեղի կունենա հունիսին»,- հայտնում է իտալական ANSA լրատվական գործակալությունը։

2. «Ֆրանսիան արդեն տվել է Ուկրաինային այն ամենն, ինչ կարող էր, և չի կարող մեծացնել մատակարարումները»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

3. «2022-ին Ստամբուլում համաձայնեցված տեքստը կարող է դառնալ հակամարտության կարգավորման տարբերակ»,- Ստամբուլում սպասվող բանակցություններից առաջ հայտարարել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։

Հիշեցնենք, որ «Ստամբուլ-1»-ի շրջանակներում քննարկվում էր Ուկրաինայի չեզոք կարգավիճակը (առանց ՆԱՏՕ-ի անդամակցության), Ուկրաինայի տարածքում օտարերկրյա զորքերի և սպառազինության տեղակայման արգելքը, ինչպես նաև զորավարժությունների անցկացման արգելքը։ Սրան գումարվում էր դենացիֆիկացիան (նացիզմի քարոզչության արգելքը), ռուսաց լեզվին երկրորդ պետական կարգավիճակի տրամադրումը, Ուկրաինայի զինաթափումը (զորքի և ռազմական տեխնիկայի թվաքանակի կտրուկ կրճատում)։ Եթե ավելացնենք նաև Ռուսաստանի կազմին միացված նոր չորս մարզերը և Ղրիմը, ապա արդեն կարելի է հասկանալ, թե ինչ է սպասվում Ուկրաինային Ստամբուլում։

Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ ոչ միայն ԱՄՆ-ն է դրդում Կիևին կապիտուլյացիայի, այլև Ֆրանսիան, որը հայտարարում էր՝ փոխարինելու է ԱՄՆ-ին։ Կիևը փաստացի լքված է բոլորի կողմից։
Այս իրավիճակում առկա է ևս մեկ կարևորագույն աշխարհաքաղաքական նրբություն՝ բանակցությունները կրկին անցկացվելու են Ստամբուլում, ինչը կրկին ընդգծում է Թուրքիայի կարևորությունը թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Ռուսաստանի համար։ Թուրքիան ոչ միայն բանակցությունների վայր է, այլև ավելի գլոբալ բանակցային գործընթացի սուբյեկտ։ Սուբյեկտ, որը կարող է փոխարինել ԱՄՆ-ին՝ որպես Եվրոպայի անվտանգության ապահովման առանցքային գործոն՝ Ամերիկայի դուրս գալուց հետո։

Այս մասին խոսակցություններն արդեն երկար ժամանակ են ընթանում։ Թուրքիան ՆԱՏՕ-ի երկրորդ ամենամեծ բանակն ունի, իսկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեն արդեն հայտարարել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վայելում է բացառիկ հարգանք դաշնակիցների շրջանում։ «Նա ՆԱՏՕ-ի ներսում ակնառու առաջնորդ է»,- նշել է դաշինքի ղեկավարը՝ ընդգծելով, որ թուրքական ռազմարդյունաբերական ոլորտը ռազմավարական նշանակություն ունի ողջ դաշինքի համար։

Թուրքիան, ակնհայտորեն, նաև ցանկանում է ակտիվորեն ներգրավվել եվրոպական ռազմական հավասարակշռության փոփոխման գործընթացում։ Անկարան արդեն հայտարարել է, որ Եվրոպան պետք է միավորվի և ստեղծի սեփական ուժային կենտրոնը։ «Եվրոպան պետք է արձագանքի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ցանկությանը՝ նվազեցնել Վաշինգտոնի դերը եվրոպական անվտանգության ապահովման հարցում»,- այս տեսակետն արտահայտել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Financial Times-ին տված հարցազրույցում։
Եվ, ըստ ամենայնի, գործընթացը հենց այդ ուղղությամբ է գնում։ Հնարավոր է, որ Էրդողանին օգնել են զինաթափել Քրդական Բանվորական Կուսակցությունը, որպեսզի Անկարայի ռազմական ռեսուրսները «ավելորդ ուղղություններով» չծախսվեն։

Եթե այս ենթադրությունը ճիշտ է, ապա Թուրքիան, որպես Եվրոպայի անվտանգության երաշխավոր, արդեն ստացել է որոշակի «բոնուս» (քրդական հարցը մասամբ լուծվել է), բայց արդյոք նա չի ստանա նոր բոնուսներ ԱՄՆ-ից և Ռուսաստանից։

Եվ այստեղ մենք հասնում ենք մեզ համար ամենակարևոր հարցին. երբ Վաշինգտոնն ու Մոսկվան կիսեն Եվրասիան, որտե՞ղ կգտնվի Հայաստանը։ Այս հարցերի պատասխանն ուղղակիորեն պայմանավորում է նաև Հայաստանի ապագան։

Ռուսաստանի և Հայաստանի շահերից բխում է Թուրքիայի ազդեցության նվազեցումը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում, ինչպես նաև նրա հետաքրքրությունների ուղղորդումը դեպի Եվրոպա։ Թուրքիան կարող է դառնալ ոչ թե Մոսկվայի, այլ եվրոպական մայրաքաղաքների խնդիր, ինչը անխուսափելիորեն կբերի փոփոխությունների նաև Անդրկովկասում։

Ինչպիսին կլինի Եվրասիայի նոր աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիան, հայտնի կդառնա մոտ ապագայում։ Հայկական պետության պահպանման համատեքստում պարզ է միայն այն, որ այն Հայաստանում, որը կարող է հետաքրքրել Մոսկվային, Նիկոլ Փաշինյանին տեղ չի լինի՝ ոչ միայն որպես վարչապետ, այլ նույնիսկ որպես շարքային մարգինալ քաղաքական գործիչ։

Մտածե՛ք այդ մասին․․․»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>