Փաշինյանն անոնսում է Տիգրանաշենը հանձնելու մասին. Իշխան Սաղաթելյան Հայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան։, ազատությունը սահմանափակվում է մեկ անձի քմահաճույքով. Արեգա Հովսեփյան Մեր հանդեպ բռնաճնշումներով ու տարբեր ոտնձգություններով, չի՛ ստացվելու մեզ լռեցնել
10
Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ Փաշինյանի ռեժիմի սպասարկու դատավորը կալանավորեց խնամքին անչափահաս երեխա ունեցող հայ կնոջը «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի կալանքի միջնորդության որոշումը կհրապարակվի 20։00-ին Փաստաբան Տիրայր Կարապետյանը մանրամասներ է ներկայացնում գործի վերաբերյալ. մեղադրանքն անհեթեթ է Բռնատիրական ռեժիմը ուզում է կալանավորել Արեգնազ Մանուկյանին Անկախ բոլոր անարդարություններից՝ շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին. ԿԸՀ և ՍԴ որոշումները, քրեական գործերը, կալանքը չեն կարող փոխել իմ մտածողությունը, իմ արժեհամակարգը. Գագիկ Ծառուկյան Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար ՔՊ-ի «իրավապահները» առավոտյան ներխուժել են Արեգնազ Մանուկյանի բնակարան Պատերազմ Արցախում
Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան «Մինչեւ հիմա ընդդիմադիրների վրա կարած ո՞ր գործն է հաստատվել, որ այս մեկը հաստատվի». Արմենուհի Կյուրեղյանը՝ Արեգնազ Մանուկյանին ներկայացվող մեղադրանքի մասին Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան Նեոլիբերալ «փաշիզմ». հայ լինելը դարձնել վտանգավոր. Արման Աբովյան Փաշինյանն անոնսում է Տիգրանաշենը հանձնելու մասին. Իշխան Սաղաթելյան Բրյուսել գնացող լինի, ասե՛ք՝ բանտախցից մի կիլո լոլիկ ուղարկեմ Մարթա Կոսին. ասե՛ք, թող չիր սարքի. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ոչ թե ձեր վճռականության, այլ ձեր փոքրոգիության և խղճուկության արտահայտությունն է Օրվա իշխանությունը կալանքը վաղուց դարձրել է պատժիչ միջոց ու առանց վարանելու այն կիրառեց անչափահաս երեխա ունեցող կին գործչի նկատմամբ Բոլոր գլխակեր ռեժիմներն իրենց ոճիրներն արդարացրել են ինչ-որ «բարձր արժեքներով» ... Հայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան։, ազատությունը սահմանափակվում է մեկ անձի քմահաճույքով. Արեգա Հովսեփյան «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ Առնետների ժամանակը Սամվել Կարապետյան. Հպարտ եմ մեր ձևով եկեղեցուն պաշտպանելու մեղադրանքի համար Ես, Քոչարյանը երկար ժամանակ եղել ենք այնտեղ, մեզ համար նոր բան պետք է մտածի. Սամվել Կարապետյան Քաղաքական ճգնաժամն իշխող վարչախմբի քայլերի արդյունքում ավելի է խորացել. ՀՅԴ Բյուրո Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի հայտարարություն է արել ՀԱՕԿ-ը կանգնած է Ծառուկյանի կողքին Մեր հանդեպ բռնաճնշումներով ու տարբեր ոտնձգություններով, չի՛ ստացվելու մեզ լռեցնել Սողացող բռնապետություն Արեգնազ Մանուկյանի բանտային կալանքն ամոթալի փաստ է բոլոր տղամարդկանց համար. իրավապաշտպան Փաշինյանի ռեժիմի սպասարկու դատավորը կալանավորեց խնամքին անչափահաս երեխա ունեցող հայ կնոջը Հիմա Նիկոլ Փաշինյանը քաղաքական վրեժխնդրություն է իրականացնում. Աննա Գրիգորյան Նպատակը «Մայր Հայաստանը » կազմաքանդելն է. բռնաճնշումները շարունակվում են. Դերենիկ Մալխասյան «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի կալանքի միջնորդության որոշումը կհրապարակվի 20։00-ին Փաստաբան Տիրայր Կարապետյանը մանրամասներ է ներկայացնում գործի վերաբերյալ. մեղադրանքն անհեթեթ է Ձեռք է բերվել թույլտվություն՝ գործարանի արտադրական գործընթացը վերսկսելու համար․ Արտյոմ Պողոսյան Ծառուկյանը պետք է տուժող ճանաչվեր․ ի՞նչ են արել Իրանում և ՀՀ իրավապահները․1 հետապնդում չեղարկվել է Եթե մտածեր հայ ժողովրդի մասին, հրաժարական կտար. Տիգրան Քոչարյան «Նա ավելացնելու է ռեպրեսիաները, բայց դրանք ունենալու են հակառակ՝ հանրային դժգոհությունների բարձրացման էֆեկտ». «Փաստ» Ռեպրեսիաներ են նաև մարզերում. Գորիսում խուզարկվել է «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը

ՔՊ-ն խմում է «սիրելի» ժողովրդի կենացը․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Վանաձոր այցելած Նիկոլին քաղաքացին ասում է՝ Հեղափոխությունից հետո վստահ էինք, որ բնակարան ենք ունենալու, բայց չունեցանք։ Նիկոլը պատասխանում է՝ Հեղափոխության իմաստն ու նպատակը մարդկանց տներ բաժանելը չի եղել ու սկսում է փիլիսոփայել։ Ո՞րն է եղել հեղափոխության նպատակը, իմաստը, ո՞վ գիտի, Ղարաբաղ հանձնե՞լը։ Հեղափոխությունից առաջ ասել եք՝ դուք աշխատող ժողովուրդ եք, բայց վատ եք ապրում, որովհետև թալանում են, մենք կգանք, Սաշիկի 50/50-ը չի լինի, ով բիզնես ունի՝ կզարգանա, ով տուն չունի՝ տուն կունենա, ով ավտո չունի ավտո կունենա, ով աղքատ ա, փող կունենա ու ընդհանրապես, սաղ կունենան էն, ինչ ուզում են։ Հիմա ասում է՝ հեղափոխության իմաստը սխալ եք հասկացել։

Նիկոլն ասում է՝ Սերժին հանինք, Նիկոլին դրեցինք, բայց բան չի փոպխվել, որովհետև դուք ձեզ պետք է փոխեք, Ալենն էլ ասում է՝ չկա մեկը, որ ավելի վատ է ապրում, քան 2018 թվականին։

Ես ոչ առաջին անգամ ձեզ առաջարկում եմ յուրաքանչյուրդ ձեր մեջ վերլուծեք՝ հեղափոխությունից ձեր ակնկալիքը կատարվե՞լ է, թե ոչ, ամեն մեկդ ձեզ համար հիշեք՝ ինչ էիք սպասում ու ինչ ունեք։ Ինչ-որ բան սպասում էիք, չէ՞։ Տիկին Նարինեն ասում է՝ ամուսինը արտագնա աշխատանքի էր մեկնում, 2018-ին մասնակցել է հեղափոխության, որ մնա ընտանիքի կողքին, բայց հա՛մ էլի գնում է, 2021-ին զորացրվելուց հետո էլ տղան է գնացել, իսկ նախորդ տարի էլ ստացել են ՌԴ քաղաքացիություն։ Տիկին Նարինեի ընտանիքի սպասելիքը տապալվել է։ Ու ընդհնրապես, տարին շուրջ 20 հազարից ՀՀ քաղաքացի ստանում է ՌԴ քաղաքացիություն։ Քեզ իշխանության են բերել, որ պատերազմող Ռուսաստանի հե՞տ հույս կապեն։

Մարիամ տատին ասում ա՝ Սևակ ջան, ունեմ շաքար, ունեմ ճնշում ու 5 հիանդություն է թվարկում, բայց ստանում է թոշակ 43 հազար դրամ ու անընդհատ կանգնում ընտրության առաջ՝ դեղ խմել, թե հաց ուտել, երկուսից էլ չի կարող հրաժարվել։ Հեղափոխությունից ակնկալիք է ունեցել, ո՞ւ․․․ Ալեն, 79-ամյա թոշակառուն լա՞վ է ապրում, նրա ակնկալիքը հեղափոխությունից արդարացվե՞լ է։ Ըստ Նիկոլի, 80 տարեկան տատին կրթվի, որ լա՞վ ապրի։

Նախորդ տարի Կիրանցում ցորենը ցանեցին կիրանցեցիները, քաղեցին ադրբեջանցիները, որովհետև մինչև բերքը հասնելը, Նիկոլը հողերը հանձնեց։ Հիմա կիրանցեցիների հույսերը արդարացա՞ն հեղափոխությունից, դա՞ էին երազում։ Էսօր բողոքի ակցիաներ էին անում գինի-կոնյակ արտադրողներն ու արտահանողները, ասում էին՝ վրացիները խոչընդոտ են ստեղծում, չենք կարողանում հասցնել Ռուսաստան։ Հարգելի արտադրողներ, դուք հեղափոխություն եք արել, որ ապրանք արտահանելու համար բողոքի ակցիա՞ անեք։ Նիկոլը մի շաբաթում երկու անգամ հանդիպում է վրացի գործընկերոջը, էս ա՞ հետևանքը։

Քաղաքացին արել է հեղափոխություն, բայց էսօր իր խնդրի համար վախենում է  մտնել պետական հիմնարկ, որովհետև մի հատ ոտքը ծուռ դրեց, ոհմակով ծեծում են ու իրեն էլ ճանաչում մեղադրյալ։ Դուք հեղափոխությունից ակնկալիք եք ունեցել, որ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ բոլոր վատ, քննադատելւիբաները Նիկոլի օրոք բազմապատկվե՞ն։ Կարող ա՞ իրոք հեղափոխություն անելիս ակնկալել եք, որ պետք է փոխգնդապետ Արա Մխիթարյանին էնքան ծեծեն, որ մահանա, Սոնա Մնացականյանին գցեն կառավարական շարասյան տակ-սպանեն, Արմեն Գրիգորյանին սպանեն դատարանում։ Գնացեք Շուռնուխ գյուղ, հանդիպեք անկացած մեկին ու հարց տվեք՝ հեղափոխությունից ակնկալել եք, որ գյուղը կիսելու են հայկական ու ադրբեջանական մասերի՞։ Մարալիկի ծննդատան աշխատողներին հարց տվեք՝ հեղափոխություն եք արել, որ ծննդատունը փակվի՞։ Նիկոլն ասում է հեղափոխությունը տուն տալու համար չէր, սրա՞նց համար էր։

Նախարարությունների աշխատակիցները տարվում էին 2018 թվականին փողոց փակելու, որ նոր եկող նախարարը աշխատողից 36 անգամ ավել աշխատավարձ ստանա՞։ Այո, հեղափոխության մասնակիցներից ամեն մեկը ակնկալիք է ունեցել, բա ի՞նչ եք արել էդ ակնկալիքի հետ։ Ալենն ասում է՝ աղքատությունը 2018 թվականին 24 տոկոս էր, ոչ պաշտոնապես՝ 50, 2025 թվականին 24 տոկոս է, ոչ պաշտոնապես՝ 50․ քա՞նի տոկոս ժողովուրդ է սկսել լավ ապրել․ դե հաշվի։

Ովքեր դժգոհ էին թոշակից, հիմա գո՞հ եք, 7 տարի իշխանության են։ Ովքեր բողոքում էին աշխատանքից, հիմա գոհ ե՞ք։ Այն մշակույթի գործիչները, ովքեր բողոքում էին մշակույթի նախարարությունից, հիմա գո՞հ եք։ Գյուղատնտեսներ, ձեր ակնկալիքները բավարարվա՞ծ են։ Սրանք, ստացվեց, արատավոր երևույթներին դեմ չէին պայքարում, կոռուպցիայի դեմ չէին պայքարում, պայքարում են, որ կոռուպցիան անի ոչ թե ՀՀԿ-ն, այլ ՔՊ-ն։

Նրանք, ովքեր դժգոհ էին ՊՆ-ից, հիմա գո՞հ եք։ Էն ժամանակ ասում էիք բանակում շատերը չեն ծառայում, սրանք բերել են փողով ազատվելու օրենքի նախագիծ։ Էսօր ՊՆ-ն խոստովանում է, որ թշնամին սահմանի երկայնքով կրակում է, ՔՊ-ական դեպուտատն ասում է՝ հույս ունեմ մեր ժողովուրդն ունի ամուր նյարդեր ու չի տրվի ադրբեջանական սադրանքներին։ Ժողովուրդը, Եղոյան, ունի նաև ՊՆ, չատեստավորված ուսուցիչ-նախարար, ու էդ ՊՆ-ն պարտավոր է կանխել սադրանքները, ոչ թե հույս ունենաք, որ լրատվամիջոցները կրակոցների մասին չեն գրի, ժողովուիրդը չի իմանա։

Կարդացի՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու հաշվին պետական պարտքը արդեն 4400 դոլարն անցնում է, սենց ակնկալիք եք ունեցե՞լ, ժողովուրդ ջան։ Քանի հատ բողոքի ցույց արեցին խաբեության զոհերը, մարդկանց անունից վարկեր են ձևակերպում․ կառավարությունն ասում է՝ թող չխաբվեին։ Դուք ակնկալիք եք ունեցել, որ հեղափոխություն ենք անելու, ձեզ թալանեն, պետությունն ասի թող զգույշ լինեի՞ք։ Չկա ոլորտ, որ բողոքի ակցիա չի արել։ Հիմա ասում է՝ հեղափոխության իմաստը տուն չունեցողին տուն, հաց չունեցողին հաց տալը չէր։ Բա ի՞նչն էր։ Բա դուք ի՞նչ էիք խոստանում։

Ալենն ասում է՝ չկա մարդ, որ հեղափոխությոինից հետո ավելի լավ չի ապրում։ 150 հազար մարդ, որ իր հողում ապրում էր ու ակնկալիք ուներ, որ կգաք՝ իրենց անկախությունը կճանաչվի միջազգայնորեն, եկաք՝ դարձել են փախստական, հիմա իրենք ավելի լավ են ապրո՞ւմ։ Ձեր պատճառով Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցները հիմա լա՞վ են ապրում․ իսկ գերությունից ազատվածները՞։ Լյուդվիգ Մկրտչյանը, Ալյոշա Խոսրովյանը, որ Բաքվում դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման, լա՞վ են ապրում ավելի, քան 2018-ին։ Նրանք հեղափոխությունից իրենց համար դա՞ էին ակնկալում, ադրբեջանական բա՞նտը։ Իսկ էն 10-15 հազա՞րը, որ ձեռք բերեցին հաշմանդամություն, ձեր պատճառով։ Ոչ, ոչ մեկի հույսերը չի արդարացել, բայց այնուամենայնիվ, լավ ապրողներ կան։ Ովքե՞ր են․ ասե՞մ, թե անգիր գիտեք։ Պատգամավորը հարց է տալիս, թե ինչպես եղավ, որ Կոնջորյան Հայկը դարձավ ՔՊ խմբակցության ղեկավար, ու կնոջ աշխատավարձը դարձավ 10 մլն, նշանակվեց «Հայփոստի» տօրեն։ Հատ-հատ չկարդամ, բացեք ուղիղ 100 հոգու կենսագրություն՝ 71 պատգամավոր, 12 նախարար, վարչապետ-փոխվարչապետ, դատախազ-բան ու կարդացեք հայտարարագրերը, տեսեք «ժողովրդի ծառաները» քանի հատ տուն ու ավտո են առել հեղափոխությունից հետո, ինչքան ավանդ ունեն, ինչքան կանխիկ փող ունեն։ Այո, իրենց ակնկալիքն արդարացել է։

Հա, Ալենի համար լավ արդյուք կա, հնարավորությւոնները շատացել են, կնոջ համար անգամ հեռուստատեսություն է բացվել։ Որ շարքային ՔՊ-ական էր, ուրիշի ֆինանսավորած կայքում էր աշխատում։ Բա Ալենի համար փոփոխություն կա։

Սրանք ՀՀԿ-ին չեն մերժել վատ բարքերի համար, սրանք մերժել են, որ գան իրենք, անեն նույնը։ Դրա համար էլ ասում է՝ Սերժին փոխինք, Նիկոլ բերինք, բան չփոխվեց, բան չի փոխվելու, դու պտի փոխվես։ Դու պետք է իրողություններին այլ աչքերով նայես, այլ կերպ գնահատես։ Նույն բանը առաջ կոռուպցիա էր կոչվում, հիմա, ասենք, Հայաստանի ինքնիշխանության պահպանման համար լրացուցիչ վճար։ Անկեղծ քեզ հարց տուր, ժողովուրդ ջան, ասենք որ Արա Բաբլոյանի տեղը նստել է Ալեն Սիմոնյանը, Էդուարդ Շարմազանովի տեղը նստել է Հակոբ Արշակյանը, Արփինե Հովհաննիսյանի տեղը նստել է Ռուբեն Ռուբինյանը, ի՞նչ օգուտ քեզ։ Ալենն ա Բաբլոյանից ավելի խելացի, գիտնակա՞ն, թե Ռուբինյանը Արփինե Հովհաննիսյանից կամ մյուսը։

Փոփոխության ակնկալիք ունեիք, ուղղակի ստացվեց նախկինի քաղաքականության շարունակությունը՝ առաջանցիկ տեմպերով․ հանցագործությունները կրկնապատկած, պարտքը կրկնապատկած, թմրամոլությունը՝ հազարապատկած, խաղաղմոլությունը՝ հազարապատկած, բեսպրեդելը՝ նույնպես։

Ազգային ժողովում քննարկումներ են՝ մարտի 1-ի բացահայտում, թալանի վերադարձ և այլն։ Մեր ժողովուրդը ի՞նչ ակնկալիք ուներ, ինչից եք խոսում․ մարտի մեկը ասում էիք 10 տարի բացահայտված չէ, 7 տարի էլ դու ես բա բացահայտի․ նախկին թալանչիներից եք խոսում, քա՞նի թալանչի ձեզ փող տվեց ու թռավ երկրից։ Բա բացահայտեք, թե՞ վախենում եք ձեր տներին մոտենաք։ Ձեզ լուրջ թվում է, թե ժողովուրդը հիմա մտածում է մարտի 1-ի մասի՞ն։ Սրանք շատ սխալ ճանապարհ բռնեցին, իրենց սխալները բացարձակ չընդունեցին ու հայտարարեցին, թե իրենց մեղքը ոչ թե Արցախի հանրապետություն հանձնելն է, Շուռնուխ հանձնելն է, Կիրանց հանձնելն է, Ջերմուկից հանձնելն է, Գորիս-Կապան մայրուղի հանձնելն է, 5 հազար զոհ ու 10 հազարից ավելի վիրավոր տալն է դա է, այլ, որ նախկինները նստած չեն․․․ Ժողովուրդը դա՞ է պահանջում․ լո՞ւրջ։

Ասեմ ժողովուրդը ինչ է պահանջում։ Եթե ձեզ մեկ-երկու կամ 5 հոգի մոտենում է նախկիններից բողոքում 7 տարի հետո, չգիտես ինչի, ձեզ կարող եմ խորհուրդ տալ բացեք ձեր տեսանյութերի, գրառումների տակ քոմենթները, ջնջելուց առաջ լավ կարդաք ու հար չի առաջանա հանրությունը ինչ է պահանջում։ Նախկին ղեկավարներին պատժե՞լ, թե՞ ձեզ պատժել, կախաղանի հանել ու նման կոչեր։ Հեղափոխությունից քաղաքացին ակնկալիք է ունեցել, որ լավ ապրի, անվտանգ ապրի, սահմանը ամուր լինի, Ղարաբաղը մերը մնա։ Բայց հիմա երազում են մի հատ էլ հեղափոխություն լինի, որ դուք պատժվեք։ Դա հանրային պահանջ է։

Ասում է՝ հեղափոխուիթյունից հետո բոլորն ավելի լավ են ապրում։ Ալեն, հեղափոխությյան պատճառո 30 հազար մարդ ընդհանրապես դադարեց ապրելը, կյանքի թելը կտրեցիք՝ պատերազմով, Քովիդով, ձեր կառավարական ավտոյի տակ գցելով, ծեծել-սպանելով, փողոցի մեջտեղը ամենօրյա սպանություններով։ Ասում էին, հիշում եք, նախկինների ժամանակ ռիսկ կանեի՞ք ձեն հանեիք, լայքի համար գործից ազատում եք, միտինգի մասնակցելու համար ազատում եք, փողոցում տեսնելով՝ աչք ու ունքով են ասում, որ ընդդիմադիր են, ասենք՝ հաղորդումներս իրենց սրտից է, վախենում են նայող-խաբար տվող լինի՝ գործից հանեք։ Բողոքի ակցիա են անում, խուլիգանավարի հարձակվում ծեծում եք։ Քննադատելու համար կնոջը գիշերով գնում տանից գիշերազգեստով տանում եք դատարան, հետո էլ բանտ։ Թե բա՝ խոսքի ազատությո՜ւն, ժողովրդավարությո՜ւն, բաստիոն, ֆլան-ֆստան։

Կարճ ասած՝ շատ են երկրները, որոնցում հեղափոխություն է տեղի ունեցել, բայց կառաջարկեմ հիշեք երկրների, որտեղ հեղափոխությունից հետո քաղաքացիները սկսել են լավ ապրել, երկիրը ծաղկել է, հաղթանակներ են եղել։ Հայաստանը բացառություն չէ։ Նաև լիքը հեղափոխական իշխանություններ կան աշխարհում, որ տապալվել են վատ արդյունքների պատճառով։ Բայց Հայաստանը բացառություն է նրանով, որ իշխանությունը համարվել է դավաճան ու ուրացող։

Հեղափոխությունից անցել է ուղիղ 7 տարի, փաստում ենք, որ Նիկոլ Փաշինյանը կարցրել է վստահությունը մարդկանց մոտ, արդեն մի քանի տարի է՝ լրիվ սպառված է, նրանից լավի, դրականի ակնկալիք այլևս չկա, և մարդիկ օրերն են հաշվում, թե երբ են պրծնելու։ Ձեր հեղափոխությունից օգտվել է ընդամենը մի փոքրիկ խմբակ, բայց մեր բոլորի հաշվին, մեր երկրի հաշվին, Արցախի հաշվին, մեր պետականության հաշվին»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>