Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

Հաջո՞րդը ում եք արդարացնելու, Ա՛րծրուն, Թալեաթի՞ն․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «ՔՊ-ական պատգամավորն ասում է՝ վատ եմ զգում, որ ինձ ասում են հայրենիք հանձնող։ Հայրենիք հանձնողը մականուն չէ, դա ձեր արարքների ուղիղ գնահատաանն է։ Ասում են հայրենիք հանձնող, որովհետև հայրենիք եք հանձնել ու հիմա էլ շարունակում եք։ Լավ եք անում, որ վիրավորվում եք, ուրեմն հասկանում եք, բայց սխա՞լ են ասում։ Ու փոխանակ մարդկաց աչքից հեռանաք, չքվեք, որ չտեսենեն, չասեն ու չներվայնանան, դուք թիվ մեկ ամբիոններն եք գրավել ու խոսում եք անդադար։ Պետական հեռուստատեսության եթերը միացնելիս ամեն օր, համարյա ամեն օր, իսկ օր կա՝ մի քանի անգամ տարբեր հաղորդումների ընթացքում խոսում են իրենք, հիշեցնում են իրենց մասին, բայց ոչ թե մեղայականով, ոչ թե ներողություն խնդրելով, այլ՝ մեղադրելով, փաստեր խեղաթյուրելով, պատմություն խմբագրելով։

44-օրյա պատերազմում մեր պատության մի քանի սիմվոլ կա, առաջինը Նիկոլն է, բնականաբար, երկրորդը՝ Արծրուն Հովհաննիսյանը։ Նիկոլը սաղին խաբելով, համոզելով, կոչերով հավաքում-տանում էր Բայրաքթարի զոհ դառնալու, Արծրունը 44 օր շարունակ ասում էր՝ հաղթում ենք, եթե ես հաստատ չիմանայի, ոչինչ չէի ասի։ Սրանք ձեն-ձենի էին տալիս, Արծրունն ասում էր՝ հաղթում ենք, Նիկոլն էլ ասում էր դե եկեք գնացեք հաղթանակը տոնելու, խաբում-տանում էին, ու հետևներից էլ ուղարկում էին Սպայկայի ֆուռերը՝ հերոսների դիերը հավաքելու։ Արծրուն Հովհաննիսյանը էսօր, քանի որ դեռ նստած չէ, ուրեմն պետք է տանից դուրս չգա, մենակ իրիկունները, որ սաղ քնած լինեն, էդ ժամանակ հելնի, որ իրեն ոչ ոք չտեսնի․ քանի անգամ նրան տեսնում ես, հիշում ես 44-օրյայի ստերը։ Բայց օրեր շարունակ ստած այդ մարդուն սրանք գնդապետի կոչում են տվել, վաղը գեներալ էլ կտան, նշանակել են Մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի պետ, այսինքն՝ ռազմական-կրթական հիմնարկ են տվել ու մղում են պետական եթեր՝ իրեն հատուկ գործելաոճը շարունակելու։

Էն օրը ասում էի՝ սրանք եթե ունենան հնարավորություն, կուրանան նաև հայրենական պատերազմում մեր հղթանակի նշանակությունը։ Հ1-ի եթեր է տարվում Արծրուն Հովհաննիսյանը, որը 44-օրյա ստերի համար չի պատժվել ու ինչի՞ց խոսի լավ է․ նրանից, թե ինչքան լավ կլիներ, եթե Հայրենական մեծ պատերազմում հաղթեր Հիտլերը։ Պատմական փաստ է, որ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ Թուրքիան խնայել է իր ուժերը, և ակտիվ պատրաստվել է, որ հենց Ստալինգրադում պարտություն լինի, ներխուժի Հայաստան ու Վրաստան։ Այսինքն, Ստալինգրադում հաղթանակը փրկության դուռ է լինում Հայաստանի համար։ Հիմա Արծրունի ասածից ստացվում է՝ դա սուտ ա, եթե Ստալինգրադում հաղթեր Գերմանիան, կգրավեր Կովկասը, կգրավեր Թուրքիան, կստեղծեր միացյալ Հայաստան ու կտար մեզ։ Չգիտես ինչի՝ կտար Հայաստանին, էդ սաղ կգրավեր, ոչ մեկին ոչինչ չէր տա, բայց այ միացյալ Հայաստանը կտար հայերին։ Արծրունի տրամաբանությամբ, վատ են արել մեր պապաերը, որ զոհվել են, հաղթել են, պետք է պարտվեին, որովետև ինչպես Արծրունի Գերագույն հրամանատարն է հաճախ ասում՝ իրենք հպարտ են իրենց պարտությամբ։ Սրանք են ասում, չէ՞, մենք պարտվել ենք, ու դրա շնորհիվ ձեռք ենք բերել անկախություն, ինքնիշխանություն․ Արծրունն էլ ասում է՝ կպարտվեինք, կունենայինք միացյալ Հայաստան։ Ու այդ օպերացիային տալիս է Գերտրուդա անունը։ Իսկ էդ պլանի մեջ, Հայաստանի մասին ոչինչ չկա ու ծիծաղելի է մտածելն անգամ, որ ամբողջ աշխարհը տիրել ցանկացող Հիտլերը նպատակ ուներ միացյալ Հայաստան ստեղծելու։ ՔՊ-ին ու իր քարոզիչներին մնա՝ կասեն երկրորդ համաշխարհայինի իմաստը հենց դա էր։

Փաստացի, ըստ ՔՊ-ական պաշտոնյայի, ըստ աֆիցեր պատրաստող և Աննա Հակոբյանի կողմից կրթվող 44-օրյա սուտասանի, այն, որ հիմա չկա միացյալ Հայաստան, մեղավորը խորհրդային ժողովուրդն է, հատկապես ռուսները։

Խիստ կարևոր է, թե երբ ու որտեղ է սա ասում․ ասում է մայիսի 9-ին, հաղթանակի օրը, երբ ամեն անգամ հատուկ շեշտվում է Ֆաշիզմի դեմ հաղթանակի կարևորությունը, երբ Փսշինյանն էլ Մոսկվայի պառադին նստած է։ Չեմ կարծում պետական հեռուստատեությամբ հյուրերի հրավիրումը իշխանության հաստատմամբ չէ․ հաղթանակի օրը հատապես, պետք է հրավիրել մարդու՝ հաղթանակի կարևորությւոնն ընդգծելու համար։ Բայց որոշում են կանչել ողջ հանրության կողմից բացասական ընկալվող մեկին, որըն էլ գալիս ու հաղթանակները փոշիացնելու քաղաքական գիծն է շարունակում, թե՝ վատ ենք արել, որ նաիստական Գերանիային հաղթել ենք, Հիտլերի հաղթանակն էր մեզ ձեռնտու և այլն։ Սրանք որ պարտությամբ ոգևորվում են, գիտենք, բայց փաստերի այս կարգի խեղաթյուրում անհնար է միայնակ անել, սա քաղաքական գիծ է։ Հենց էս ձևերով կասկած գցեցին, որ Ղարաբաղը մեր չէ, նախկիններն էին գրավել, ու հանձնեցին, անկլավները մերը չէր, ու հանձնում են, Ցեղասպանությունը, ասում են, եկեք հասկանանք իրականում ցեղասպանություն էր, թե չէ, ով էր մեղավոր․ թուրքերն էլ ասում են սրանց ձեն տված՝ դե հաաշխարհային պատերազմի ժամանակ էր, ամեն ինչ իրար էր խառնվել, խառը զոհվել են, մեզնից էլ, ձեզնից էլ․ հիմա էլ կասկածի տակ է դրվում հաղթանակի արժեքը։

Բոլոր ժողովուրդները հմախմբվել են, հաղթել են ֆաշիստական ուժին, հիմա եկել է մի նիկոլական ու թեզեր է մեջտեղ բերում, թե՝ «Երորդ ռեյխը» ուզում էր անկախ ու միացյալ Հայաստան։ Չկա փաստաթուղթ, չկա հիմնավորում, բայց կան թեզեր, որ ուզում են շրջանառության դնել։ Ու զավեշտը գիտե՞ք որն է․ լուրջ դեմքով բաներ է ասում մարդ, վկայակոչում փաստեր, որը գործի մեջ ցուց է տվել, որ հասարակ սուտասան է։ Արծրուն Հովհաննիսյանը ցանկացած բանից որ խոսի, սկսած նրանից, որ դրսում անձրև է, լսողը կասկածի տակ է առնելու։ Նման մարդիկ, կրկնում եմ, պետք է պետական համակարգից հեռու լինեն կիլոմետրերով, իրեն հարգող որևէ մեդիա պետք է նրան եթեր չտրամադրի, կարծիքը չհարցնի, այլ սպասի նրան վերաբերող դատերը լուսաբանելուն։ Բայց սա գալիս է, գլուխը ճոճելով վերլուծություն անում, փաստաթղթերի հղումներ անում, որ ոչ մեկ ո՛չ խաբար չէ, ո՛չ տեսել է, ո՛չ հավատում է ու մենակ գիտենք, որ հակահայկական բաներ են։

Մենք ամեն օր համացանցում կարդում ենք ցնդաբանություններ զանազան բաների մասին, լինում են բացարձակ հիմարություններ, մի քիչ ավելի պակաս հիմարություններ, որոնք ոչ հետաքրքիր ենք նշում, անցնում-գնում է։ Բայց երբ այդ մարդկանց տանում են պետական եթեր ու հիմարություններ պարտադրում ժողովրդին, ուրեմն պետական քաղաքականություն է։

Էդ եթերում խոսողը ավելի շատ ոչ թե Արծրունն էր, այլ Նիկոլը։ Իշխանությունը գտնում է մարդկանց, որոնք համաձայն են լինում ինչ-որ ձևով , ինչ-որ ակնկալիքներով, ինչ-որ բանի դիմաց տարածել իրենց թեզերը։ Վստահաբար, ադեկվատ  մարդիկ չեն համաձայնի գնալ խոսել նման բաներից, և գտնում է թեկուզ անընդունելի կերպարիների, կարևորը՝ ասելիքն ասեն, քննարկում գնա։ Նույն մարդը, որ 44 օր շարունակ ասում էր հաղթում ենք, իսկ վերջին օրը իբր տեղափոխվեց հիվանդանոց, նույն ինքը ասում է՝ ճիշտը Հայրենական պատերազմում պարտվելն էր։

Եթե Հակաստանում լիներ դատախազություն, արծրունյան թեզերը կսկսեր քննության առարկա դարձնել․ չեմ ասում իրեն կբռնեին, նստացնեին․ չէ, իրենց ունեցել են դիպուկ առիթներ ու չեն արել։ Բայց գոնե կքններ ու կպարզեր, թե որտեղից է փչում քամին։

Կարճ ասած՝ Հայաստանում թրքասիրությունը ու ռուսատյացությունը հասել են ահավոր չափերի։ 110 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը քննող ու հերքող իշխանությունից սպասելի է, որ կարող է քննել ու ժխտել նաև 80 տարի առաջ տեղի ունեցածի արժեքը։ Թալիաթին արդարացնողները կարող են և արդարացնել նաև Հիտլերին։ Սրանց ասած իրական Հայաստանը սա է»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>