Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Պատերազմ Արցախում
Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը

Երեւանում Սաակաշվիլիի գրքի թարգմանության շնորհանդեսը չեղարկվել է

Երեւանի թանգարաններից մեկում մյուս ամսվա սկզբին նախատեսված՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հեղինակած գրքի թարգմանության շնորհանդեսը չեղարկվել է, հաղորդում է Aliq.ge-ն:

«Ուժերի զարթոնք» գրքի շնորհանդեսը պետք է տեղի ունենար փետրվարի 7-ին` Եղիշե Չարենցի տուն-թանգարանում: Գրքի թարգմանիչ Միքայել Նահապետյանը թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանի հետ նախապես համաձայնության էր եկել, վերջինս որեւէ առարկություն չէր ունեցել։

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հունվարի 25-ին միջոցառում էր բացվել, որը կարճ ժամանակում հետաքրքրություն էր առաջացրել։ Սակայն արդեն մեկ օր անց հայտարարվեց միջոցառման չեղարկման մասին։

«Հարգելի՛ ընթերցողներ, հայցում ենք ձեր ներողամտությունը եւ ցանկանում տեղեկացնել, որ կողմերի (մի կողմից թանգարանի տնօրինության եւ մյուս կողմից՝ մեր) կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված հնարավոր չէ Եղիշե Չարենցի տուն-թանգարանում իրականացնել նախապես ծրագրված շնորհանդեսը»,-ասվում է գրառման մեջ:

Գրքի թարգմանիչ Միքայել Նահապետյանը «Ալիք մեդիային» ասում է, որ պաշտոնական պարզաբանմամբ՝ տեխնիկական խնդիրներն են միջոցառման չեղարկման պատճառը։

«Ինձ հայտնել են, որ տեխնիկական պատճառներով է անհնարինությունը, իսկ ոչ պաշտոնական պատճառի մասին ես էլ եմ լսել: Հաշվի առնելով համանման նախադեպերը՝ չեմ բացառում, որ սա եւս այդ շարքին պատկանող դեպք է»,-ասում է Նահապետյանը։

Ֆեյսբուք սոցիալական ցանցում ծավալված զրույցների համաձայն՝ միջոցառումը չեղարկվել է մշակույթի նախարարության հրահանգով, քանի որ Սաակաշվիլին ներկայում «ոչ այնքան ցանկալի» քաղաքական գործիչ է, բացի այդ, նշվում է նրա հակահայ քաղաքականության մասին։

Ի դեպ, վերջին տարվա ընթացքում սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանում մշակութային միջոցառումը նախնական պայմանավորվածությունից հետո չեղարկվում է։ Ամիսներ առաջ մշակույթի նախարարությունն արգելել էր Հովհաննես Թումանյանի թանգարանի բակում ստալինյան ռեպրեսիաների զոհերին նվիրված «Խավարում» ցուցահանդեսը։

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլու ինքնակենսագրական «Ուժերի զարթոնք» գիրքը այս պահին թարգմանված է չորս լեզուներով, որոնցից մեկը հայերենն է։

Գիրքը պատմում է նախկին նախագահի և նահանգապետի քաղաքական փորձառության մասին, ներկայացնում ներքին և միջազգային քաղաքականության ուշագրավ մանրամասներ, ընդգրկում Վրաստանի համար բեկումնային հանդիսացած հեղափոխության, պատերազմի, բարեփոխումների, հանցավորության դեմ պայքարի և այլ գործընթացների մասին պատմություններ։ Հեղինակը ամփոփում է վրացական և ուկրաինական փորձի համեմատությունը, սահմանում Ուկրաինայի հետագա զարգացման առաջ ծառացած խնդիրները և լուծումները, որոնք օգտակար կարող են լինել ոչ միայն Ուկրաինայի, այլև մյուս հետխորհրդային երկրների համար։

Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>