Սիեթլի դաշնային դատարանը կասեցրել է Թրամփի հրամանագիրը
Վաշինգթոն նահանգի Սիեթլ քաղաքի դաշնային դատարանը կասեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը, որով նա հրահանգել էր դադարեցնել փախստականների ընդունումը և վիզաների տրամադրումը յոթ իսլամական պետությունների քաղաքացիներին։
Հրամանագրի կատարումը կասեցվել է ողջ պետության տարածքում, մինչև որ դատարանը չքննի տեղի դատախազության հայցը։ Հայցադիմումի մեջ դատախազությունը պահանջում է հակասահմանադրական ճանաչել նախագահի հրամանագիրը և չեղարկել այն։
ԱՄՆ արդարադատության նախարարությունը վիճարկել է Սիեթլի դատարանի որոշումը։
Նշենք նաև, որ Վաշինգթոն նահանգի դատախազ Բոբ Ֆերգյուսոնը հայտարարել է, որ դատարանի որոշումն ապացուցում է ԱՄՆ-ում օրենքի գերակայությունը։ Նա նաև հավելել է, որ այն մարդիկ, որոնց վերաբերում էր հրամանագիրը կրկին կարող են դիմել վիզա ստանալու համար։
Zham.am