Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ
Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Պատերազմ Արցախում
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Հիմա թվեմ այն բոլոր մարդկանց անունները, ովքեր Մամիկոն Ասլանյանին այդ օրն են գցել. Հովհաննես Իշխանյան Հայաստանում վախի մթնոլորտ կա. մարդիկ վախենում են… Լայքի համար գործից հանում են. Արման Աբովյան Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Փաշինյանի ՔԿ նախագահը հարազատի նման պաշտպանում է հայ կնոջն ու նրա երեխաներին սպանելու փորձ արած ադրբեջանական թուրքին Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են Սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այդ ահռելի գումարները վճարեն. Ֆարմանյան Մի՛ տրվեք ՔՊ-ական էժան մանիպուլյացիաներին, մի՛ ենթարկվեք ադրբեջանա-նիկոլական պարտադրանքին. Մելիքյան Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում. Սասունյան «ՀայաՔվե»–ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Հանրայինի կողմնակալ եթերային քաղաքականության Փաշինյանը ստիպված է լինելու պատասխան տալ իր գործողությունների համար, ինձ համար անձնական ողբերգություն է, որ իմ ընկերները, գործընկերները գերեվարված են. Զատուլին Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Մնացել է առևտրի, բանկերի ու խաղային բիզնեսի հույսին Ճնշում գործադրի-չգործադրի՝ փոփոխություն չի լինելու․ Աննա Գրիգորյան Խաղաղությունը չի կարող լինել քաղաքական շանտաժի արդարացում, իսկ Սահմանադրությունը՝ այդ շանտաժի իրականացման գործիք. քաղաքագետ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է Խաղաղ Դոն 19 շենքի 10, 11 մուտքերի դիմաց «անորակ աշխատանք», կոյուղի վիճակ է... ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Տիտղոսային ընդդիմության գլխավոր թուլությունը ոչ թե ՔՊ-ի բիրտ կեցվածքն է, այլ` քաղաքական ինտելեկտի բացակայությունը ԵվրոՌայխը պետք է անհետանա. Ֆրեդերիկ Լորան Փաշինյանի նախարարուհին, տեսեք-տեսեք՝ Անկախության հռչակագիրը ժամանակավրեպ է համարում Խայտառակություն. Պապիկյանը չպատասխանեց լրագրողների՝ բանակում տիրող իրավիճակի մասին հարցերին (վիդեո)

100 օրվա ընթացքում Թրամփի թիմի հետ ՀՀ իշխանությունների շփումներն առանձնապես արդյունքներ չեն տվել. հետազոտություն

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը վերլուծել ու ներկայացրել է Հայ-ամերիկյան հարաբերությունները Թրամփի նախագահության 100 օրվա ընթացքում.

«2024թ. հունվարի 20-ի՝ ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությամբ Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի պաշտոնը։ Պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրը նա ստորագրեց մի շարք գործադիր հրամանագրեր, այդ թվում՝ Ջո Բայդենի որոշ գործադիր հրամանագրեր չեղյալ հայտարարելու վերաբերյալ՝ ազդարարելով իր նախագահության նոր շրջանի սկիզբը։ Մինչ Թրամփի կողմից նախագահի պաշտոնի ստանձնումը բազմաթիվ քննարկումներ եղան առ այն, թե որքանով է նրա քաղաքականությունը տարբերվելու Ջո Բայդենի քաղաքականությունից, և որքանով է այն տարբերվելու Թրամփի առաջին վարչակազմի քաղաքականությունից։ Բոլորին հուզող այս հարցի պատասխանը, այնուամենայնիվ, առավել հստակություն ստացավ միայն Թրամփի` նախագահի պաշտոնը ստանձնելով։

Ի թիվս աշխարհի մի շարք պետությունների, Հայաստանում նույնպես կային բազմաթիվ մտահոգություններ, թե ինչպիսին կարող է լինել նախագահ Թրամփի մոտեցումը Հայաստանի նկատմամբ, և արդյո՞ք այն կտարբերվի այն մոտեցումից, որը Թրամփն ուներ իր առաջին նախագահության տարիներին։ Թրամփի նախագահության առաջին շրջանը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման և ակտիվ շփումների շատ ցածր դինամիկայով էր աչքի ընկնում, ուստի կարևոր էր հասկանալ, թե որքանով կտարբերվի վերջինիս քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ իր նախագահության նախորդ շրջանում որդեգրած քաղաքականությունից։

Հայ-ամերիկյան հարաբերությունների ներկայիս դինամիկան հասկանալու համար առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել Թրամփի վարչակազմի և ՀՀ իշխանությունների միջև շփումներին, դրանց բովանդակությանն ու մակարդակին։

Հարկ է նշել, որ վերջին 8 տարիների ընթացքում ՀՀ վարչապետի առաջին և միակ շփումը ԱՄՆ որևէ նախագահի հետ եղել է հեռախոսազրույցի ձևաչափով, կրել է արարողակարգային բնույթ, որի նպատակը Թրամփին շնորհավորելն էր նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Սակայն սա հարաբերությունների մակարդակի առումով որևէ հստակ ցուցիչ չի կարելի համարել, հատկապես հաշվի առնելով, որ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո նախագահ Թրամփի հետ որևէ այլ շփում, անգամ հեռախոսազրույցի տեսքով, չի եղել, այդ թվում՝ Փաշինյանի Վաշինգտոն մեկնելու պարագայում։ Միաժամանակ պետք է հաշվի առնել, որ այդ ընթացքում Թրամփի հետ նմանատիպ արարողակարգային հեռախոսազրույցներ ունեցել էին մի քանի տասնյակ երկրների առաջնորդներ՝ նրան շնորհավորելով նախագահի պաշտոնում ընտրվելու կամ արդեն իսկ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Հարաբերությունների հետագա ընթացքը և վարչակազմի տեսլականը Հայաստանի նկատմամբ հասկանալը կենսական նշանակություն ուներ Հայաստանի իշխանությունների համար, մանավանդ, հաշվի առնելով, որ հեռացող Բայդենի վարչակազմի հետ կնքվել էր Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խարտիան և անհրաժեշտություն կար հականալու, թե Թրամփի վարչակազմի հետ ինչպես էր անհրաժեշտ աշխատել նաև այս փաստաթղթի շուրջ:

Այս նպատակով, 2025թ. փետրվարի 3-7-ը Հայաստանի վարչապետը այց կատարեց Վաշինգտոն։ Այցի պատրվակը մասնակցությունն էր Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովին և Ազգային աղոթքի միջոցառմանը։ Այս միջոցառումները ամեն տարի անցկացվում են մայրաքաղաք Վաշինգտոնում։ Հայաստանի իշխանություններին անհրաժեշտ էր հասկանալ, թե արդյո՞ք Փաշինյանը կարող է ապավինել ԱՄՆ աջակցությանը, և արդյո՞ք Թրամփի վարչակազմը կտրամադրի այն տնտեսական, ֆինանսական և քաղաքական աջակցությունը, որը Բայդենի վարչակազմը տրամադրում էր Փաշինյանին։ Անհրաժեշտ էր նաև հասկանալ, թե.

• Արդյո՞ք Թրամփի թիմը պատրաստ է շարունակել միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում, քանզի Նիկոլ Փաշինյանի համար կենսական նշանակություն ունի այս վարչակազմի դիրքորոշումը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի վերաբերյալ։

• Փաշինյանը ցանկանում էր նոր վարչակազմին ներկայացնել իր այսպես կոչված խաղաղության խաչմերուկի կոնցեպտը և հասկանար, թե որքանո՞վ է պատրաստ Թրամփի վարչակազմը աջակցել դրա կյանքի կոչմանը:

• Կարևոր էր նաև պարզել, թե արդյո՞ք ամերիկացիները շարունակելու են միջնորդավորված աշխատել Թուրքիայի հետ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու համար։

Սրանք այնպիսի հարցեր են, որոնց լավագույնս կարող էին պատասխանել նախագահ Թրամփը, ԱՄՆ պետքարտուղարը, ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդականը, ԱՄՆ պաշտպանության քարտուղարը և առանցքային որոշում կայացնող այլ պաշտոնյաներ, որոնց հետ հանդիպումներ, ցավոք սրտի, տեղի չունեցան։

Փոխարենը, տեղի ունեցան բազմաթիվ հանդիպումներ ԱՄՆ ուղեղային և վերլուծական կենտրոնների հետ, որոնց ժամանակ վարչապետ Փաշինյանը մանրամասն ներկայացրեց իր խաղաղության օրակարգը Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Հայտնի փաստ է, որ ԱՄՆ-ում վերլուծական և ուղեղային կենտրոնները որոշակի ազդեցություն են ունենում ԱՄՆ արտաքին քաղաքականության ձևավորման վրա, հետևաբար Փաշինյանը, չկարողանալով անձամբ բարձր մակարդակի հանդիպումներ ունենալ քաղաքական որոշումներ կայացնող պաշտոնյաների հետ, այնուամենայնիվ իր խաղաղության օրակարգի գաղափարը փորձեց հասցնել ԱՄՆ քաղաքական ղեկավարությանը՝ վերլուծական կենտրոնների միջոցով։

Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում այցելեց Ատլանտյան խորհուրդ (կենտրոնամետ ուղեղային կենտրոն), որտեղ հանդես եկավ ելույթով: ՀՀ վարչապետը հատուկ անդրադարձ կատարեց Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերություններին՝ նշելով որ «Ադրբեջանի հետ քննարկում ենք խաղաղության պայմանագրի նախագիծը, և այժմ այդ պայմանագրի 17 կետից 15-ի շուրջ ամբողջական համաձայնության ենք հասել, և մնում է երկու կետ, որոնց շուրջ դեռ պետք է վերջնական համաձայնության հասնենք։ Հույս ունենք` այս գործընթացն ավարտին հասցնել հնարավորինս արագ։ Իհարկե, Ադրբեջանի հետ աշխատում ենք երկկողմ ձևաչափով, բայց ակնհայտորեն միջազգային հանրության ուշադրությունն ու աջակցությունը շատ օգտակար կլիներ կայուն խաղաղության հասնելու գործում պատշաճ միջավայր ձևավորելու համար»։ Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ վարչապետը շեշտել է. «Մենք Թուրքիայի հետ բավականին ակտիվ երկխոսություն ունենք։ Վերջին տարիներին ես մի քանի հանդիպում եմ ունեցել Թուրքիայի նախագահի հետ, ներկա եմ գտնվել Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը, վերջերս հանդիպել ենք Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, և մենք շատ կոնկրետ համաձայնություն ունենք՝ առաջին փուլով բացել մեր սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող մարդկանց համար, և հույս ունենք հնարավորինս արագ հասնել այս համաձայնագրի իրականացմանը։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»։

Վարչապետը նույն օրակարգով այցելեց Ջորջթաունի համալսարան, Միջազգային հանրապետական ինստիտուտ (IRI), ինչպես նաև «Հերիթեյջ» հիմնադրամ (առավելապես ԱՄՆ Հանրապետական կուսակցության հետ սերտ կապեր ունեցող ուղեղային կենտրոն)։ Վարչապետը Վաշինգտոնում նաև մասնակցեց Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին՝ հանդես գալով ելույթով և հույս հայտնելով, որ «մեր տարածաշրջանային վեճերը կվերածենք տարածաշրջանային երկխոսության, և կրոնական ազատությունն այն գործիքներից մեկն է, որը կարող է դա իրականություն դարձնել»: Ելույթի ժամանակ որևէ անդրադարձ չի եղել Ադրբեջանի կողմից ներկայումս Արցախի տարածքում հայ քրիստոնեական ժառանգության, պատմության ու հայկական հետքի վերացմանը, թեև դա կարևոր հարթակ էր կրոնական նման կարևոր հարցերը բարձրաձայնելու համար։

Փաշինյանն իր այցի ընթացքում նաև հանդիպում էր ունեցել նաև ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի մի քանի անդամների հետ։ Այս հանդիպումները ևս անմասն չմնացին «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության քննարկումից: Անդրադարձ եղավ ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության վերաբերյալ փաստաթղթին։ Այցի ընթացքում Ներկայացուցիչների պալատի խոսնակի կամ Սենատի մեծամասնության առաջնորդի հետ հանդիպումներ տեղի չունեցան։

Այցի վերջին օրը Փաշինյանը հանդիպեց ԱՄՆ փոխնախագահ Վենսի հետ: Փաշինյանն ընդունել էր, որ այս հանդիպումը եղել է իր այցի «վերջին օրվա վերջին իրադարձությունը», և Սպիտակ տանը ի սկզբանե հանդիպումներ նախատեսված չէին եղել։ Ըստ հայկական մամուլի դիտարկման՝ այս հանդիպումը «ոտքի վրա» հանդիպում էր, որի ընթացքում անգամ արարողակարգային նվազագույն պայմանները չէին ապահովվել։ Իհարկե, նման հանդիպումը չափազանց կարևոր է, և պետք է նշել, որ փոխնախագահի պաշտոնը, իհարկե, կշիռ ունեցող պաշտոն է: Իր հերթին՝ փոխնախագահ Վենսը չի բացառվում, որ նույնիսկ կարող է դառնալ Թրամփի իրավահաջորդը՝ Հանրապետական կուսակցության թեկնածուն 2028թ,, սակայն հաշվի առնելով ԱՄՆ փոխնախագահի ինստիտուտի սահմանադրական լիազորությունները, կարելի է ասել, որ այս հանդիպումը առավելապես քաղաքավարության և արարողակարգային բնույթի հանդիպում էր:

Փաստ է նաև, որ այցը կազմակերպված էր ոչ ճիշտ ժամանակահատվածում (այդ ժամանակ Թրամփի կաբինետն անգամ ձևավորված չէր), ճիշտ չէին ընտրված հանդիպումներն ու ուղերձները։ Մեծ հաշվով, կարելի է պնդել, որ այցը արդյունավետ չէր և իր բուն նպատակին չծառայեց։

Փաշինյանի հաջորդ բարձր մակարդակի շփումը եղել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հեռախոսազրույցը, որի ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկվել են «Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր»։ Բնականաբար, անդրադարձ էր եղել նաև Հայաստան-Ադրբեջան «խաղաղության պայմանագրի» ստորագրմանը։ Վարչապետը ընդգծել էր, որ այն սպասում է ստորագրման։ Հավանաբար, Հայաստանի իշխանությունների շրջանում այս մասով ակնկալիք կա՝ ԱՄՆ շարունակական ակտիվ ներգրավվածության տեսանկյունից, ինչպես դա տեղի էր ունենում Բայդենի նախագահության շրջանում։ Հատկանշական է, որ այս հեռախոսազրույցին նախորդել էր ԱՄՆ պետքարտուղարի այդ հարցին առնչվող հայտարարությունը, որը վերնագրված է հետևյալ կերպ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ժամանակն է»։ Այս հայտարարությամբ պարզապես ողջունում էր Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտը՝ նշելով, որ ժամանակն է ստորագրել և վավերացնել պայմանագիրը՝ սկիզբ դնելով Հարավային Կովկասում բարգավաճման նոր ժամանակաշրջանի։ Իրականում, շուրջ 58 երկիր ողջունեց այս գործընթացը, սակայն այս «միջազգային դիվանագիտական արշավը» հայկական կողմից նախաձեռնած գործողություն էր, ոչ թե բնական քաղաքական գործընթաց։ Ամենայն հավանականությամբ դրանով Հայաստանն ակնկալում էր, որ Ադրբեջանը, հայտնվելով միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, զերծ կմնա ագրեսիվ գործողություններից, ինչը, հաշվի առնելով Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքի վրա պարբերաբար և շարունակական արձակվող կրակոցները, չտվեց իր արդյունքը:

Հայ-ամերիկյան շփումներին պետք է ավելացնել նաև ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի՝ ապրիլի 7-11-ի գործուղումը Վաշինգտոն: Այցի նպատակն էր «Գործընկերություն հանուն կոռուպցիայի դեմ պայքարի» միջազգային համաժողովին մասնակցելը։ Սակայն, ապրիլի 9-ին նախարարը ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի ուղեկցությամբ այցելել էր պետդեպ՝ հանդիպելու Եվրոպայի և Եվրասիայի հարցերի գրասենյակի ավագ խորհրդատու Լուի Բոնոյի (Կովկասյան հակամարտությունների գծով խորհրդական) հետ: Այս հանդիպումը այդպես էլ չհանրայնացվեց հայկական կողմից, չնայած այն հանգամանքին, որ պետդեպի կայքում հանդիպման մասին անդրադարձ եղավ։

Ինչ վերաբերում է դեսպան Մակունցի գործունեությանը այս ամիսների ընթացքում, ապա հարկ է նշել, որ դեսպանը ունեցել է ընդամենը մի քանի հանդիպումներ կոնգրեսականների հետ, ներառյալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բրայան Մասթի հետ։ Գրեթե բոլոր հանդիպումների ժամանակ առանցքային թեման եղել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը։ Դեսպանը նաև հանդիպում է ունեցել Պենտագոնում, սակայն որևէ կերպ չի հստակեցվում, թե կոնկրետ ում հետ է այնտեղ հանդիպել և ինչ է քննարկել դեսպանը։

Թրամփի նախագահության 100 օրվա ընթացքում Հայաստանին վերաբերող մեկ այլ կարևոր իրադարձություն դարձավ Հայոց ցեղասպանության հիշատակի առթիվ ապրիլի 24-ին նախագահի պաշտոնական հայտարարությունը։ Բայդենը դարձավ ԱՄՆ առաջին նախագահը, ով կիրառել է «ցեղասպանություն» բառը ապրիլի 24-ի ոճրագործությունները բնութագրելու համար։ Սա հայ համայնքի երկարատև պայքարի արդյունքն էր և ցուցիչ Հայաստանի նկատմամբ Բայդենի քաղաքականության տեսանկյունից։ Սակայն Թրամփը չհետևեց Բայդենի օրինակին և նախորդ նախագահների պես շրջանցեց «ցեղասպանություն» բառը՝ փոխարենը կիրառելով միայն «Մեծ եղեռն» եզրույթը։ Եվ ընդհանուր առմամբ հայտարարությունը բավական խուսափողական եզրույթներ և ձևակերպումներ էր պարունակում։

Քանի որ անցնող 100 օրվա ընթացքում Թրամփի թիմի հետ Հայաստանի իշխանությունների շփումներն առանձնապես արդյունքներ չեն տվել, հնարավոր չի եղել ակտիվ ներգրավվածություն ապահովել երկկողմ հարաբերություններում, ՀՀ իշխանությունները որոշում են կայացրել վարչակազմի հետ համագործակցություն հաստատելու համար այլ տարբերակներ գտնել։ Սույն թվականի ապրիլին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունը պայմանագիր է կնքել Վաշինգտոնում գործող պրոֆեսիոնալ լոբբիստական կազմակերպություններից մեկի հետ, որը ծառայելու է մի քանի նպատակների. «Կոնգրեսում և ԱՄՆ վարչակազմում հաճախորդի շահերի խթանումը, հայ-ամերիկյան տնտեսական, առևտրային, ներդրումային և տեխնոլոգիական համագործակցության առաջմղումը, ինչպես նաև Հայաստանի աշխարհաքաղաքական և ռազմավարական նշանակության և Հայաստանի՝ որպես Հարավային Կովկասում ԱՄՆ տարածաշրջանային և գլոբալ շահերի կարևոր գործընկերոջ շեշտադրումը»։ Պայմանագիրը կնքվել է մեկ տարով` 2025թ. ապրիլի 1-ից մինչև 2026թ. մարտի 31-ը ներառյալ և արժենալու է ՀՀ պետբյուջեին ամսական 50 հազար ԱՄՆ դոլար։

Սրանք են այն հիմնական գործընթացները, որոնք տեղի են ունեցել հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններում՝ Թրամփի նախագահության 100 օրվա ընթացքում»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>