Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին. Արմեն Աշոտյանը Վարդաշեն ՔԿՀ-ից ուղերձ է հղել Ընտրությունները խուժանավարի կեղծեցին. Արման Աբովյան Ընտրական իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում
27
Երեք հոգի այրվել են վթարված ավտոմեքենայի մեջ. ՆԳՆ-ն մանրամասներ է հաղորդում Հանրային շարժումները կարող են ստեղծվել մեկ ամսվա ընթացքում, եթե բանաձևը ճիշտ դրվի. Ստեփան Դանիելյան Գագիկ Ծառուկյանի 12 ժամյա տևողության հարցաքննությունն ավարտվեց Հայաստանը կարող է կորցնել պանրի արտահանումից ստացված եկամտի 80 տոկոսը, եթե կորցնի ռուսական շուկան. «Ռիա Նովոստի» «Ոնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ». Դավիթ Ղազինյանն ազատ արձակվեց Ձեռնաշղթաներով տանելու են ԱԺ-ից․ վերջնաժամկետ պետք է դրվի (տեսանյութ) Մենք ապրում ենք դասական հետապնդման դարաշարջանում. Արման Աբովյան Քաղաքական բանտարկյալ Գագիկ Ծառուկյանը կրկին հարցաքննվում է Կալանքի երկարաձգում՝ Նիկոլ Փ․–ի պատվերով․ ստի․․․, թե․․․ Նիկոլ Փաշինյանը ձգտում է հաստատել կոշտ բռնապետություն. բռնաճնշումները շարունակվում են (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Երեք հոգի այրվել են վթարված ավտոմեքենայի մեջ. ՆԳՆ-ն մանրամասներ է հաղորդում Իրանական նավի վրա հարձակումը անպատասխան չի մնա․ Աբբաս Արաղչի Ուկրաինայի ԶՈւ-ն Կասպից ծովում հարվածել է իրանական տանկերին,կան զոհեր և վիրավորներ Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին. Արմեն Աշոտյանը Վարդաշեն ՔԿՀ-ից ուղերձ է հղել Հանրային շարժումները կարող են ստեղծվել մեկ ամսվա ընթացքում, եթե բանաձևը ճիշտ դրվի. Ստեփան Դանիելյան Ընտրությունները խուժանավարի կեղծեցին. Արման Աբովյան Ընտրական իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում «Գործ ունենք այս դեպքում ընտրովի արդարադատության հետ. սխալ են արել, որ քրեական հետապնդում են սկսել». Արայիկ Պապիկյան Կապիտալ ծախսերը «սառեցրել» են Աննորմալություն է ու ազգային ամոթ, որ այսօր երկրի ինտելեկտուալ և առաջադիմական ռեսուրսը կուտակվել ու խտացել է բանտերում Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է ձերբակալվել Գագիկ Ծառուկյանի 12 ժամյա տևողության հարցաքննությունն ավարտվեց 17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հոր ատրճանակից կրակոցներ է արձակել Լույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում Հայաստանը կարող է կորցնել պանրի արտահանումից ստացված եկամտի 80 տոկոսը, եթե կորցնի ռուսական շուկան. «Ռիա Նովոստի» Նիկոլը շուտով մեզ կտա իրեն հեռացնելու տրիգերը, Ալենին կամ մյուսին փոխելով հարց չի լուծվում. Լևոն Զուրաբյան Չնայած քաղաքական ռեպրեսիաներին, «մայր Հայաստանի» ավագանիները հետամուտ են երևանցիների խնդիրներին, քաղաքացիների ահազանգերին Հրաժարվելու եմ պատգամավորի աշխատավարձից, իսկ խմբակցությունը հրաժարվելու է պարգևավճարներից․ Նարեկ Կարապետյան «Ոնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ». Դավիթ Ղազինյանն ազատ արձակվեց Արման Դավթյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով դատարան ներկայացնելու համար. ՔԿ Այսօր գլխավոր խնդիրը իշխանափոխության իրականացումն է. Տիգրան Աբրահամյան Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան Գագիկ Ծառուկյանն արժանի չէր նման գնահատականի. Ներսիկ Իսպիրյան Հայաստանում թևածում է «беспредел»-ը և սրանք առհասարակ իրավական գործընթացներ չեն. Գալստյանը՝ Ծառուկյանի գործի մասին Հայաստանը կանգնած է պետականության կորստի վտանգի առաջ. Էդուարդ Շարմազանով Ձեռնաշղթաներով տանելու են ԱԺ-ից․ վերջնաժամկետ պետք է դրվի (տեսանյութ) Անդրանիկ Թևանյանին բժշկական օգնություն է պետք․․․ արագ է պետք գործել․ Մանուկ Սուքիասյան Ռեյդեր՝ զինված հարձակումից հետո. «օրենքով գողի» եղբայր է բերման ենթարկվել. «Իշխանություն»

Կյանքը թանկանում է. գնաճի պատկերը՝ ըստ պաշտոնական թվերի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը, բաց աղբյուրներից տեղեկացավ, որ չնայած իշխանությունների պնդումներին, թե գնաճ չկա, կամ այն «թեթև» է, իսկ եկամուտներն էլ աճում են, պաշտոնական վիճակագրությունը ներկայացնում է մեկ այլ իրականություն։

Ըստ 2025թ. ապրիլի տվյալների՝ Հայաստանում գրանցվել է զգալի գնաճ՝ հատկապես սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների ոլորտում։

Ըստ պաշտոնական տվյալների՝ 2025թ. ապրիլին 2024թ. ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ընդհանուր առմամբ 5.2% գնաճ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների ապրանքախմբում։ Եթե համեմատենք 2025թ. մարտ ամսվա տվյալների հետ, գնաճը կազմել է 1.2%։

Այս թվերը հատկապես հակասում են այն հայտարարություններին, ըստ որոնց՝ «գնաճ չկա», կամ «այն բնական է»։ Երբ շաքարավազը թանկանում է ամսական կտրվածքով, իսկ սուրճն ու շոկոլադը դառնում են շքեղություն, քաղաքացին այլևս վիճակագրական աղյուսակների կարիք չունի․ դա զգում է ամեն օր։

Տարածքային պատկերը

Ապրիլ ամսին հանրապետությունում դիտարկվող բոլոր բնակավայրերում գներն աճել են 0.6-3.1%-ով։

Ամենաբարձր գնաճը արձանագրվել է Հրազդան քաղաքում, իսկ մայրաքաղաք Երևանում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 1.0%-ով։

Տարածված ապրանքների գնաճը՝ տարեկան և ամսական կտրվածքով
Հացահատիկ
• Մակարոնեղեն՝ +1.0% տարեկան / +0.6% ամսական
• Հաց՝ +2.4% տարեկան / +0.2% ամսական
• Ալյուր՝ +5.5% տարեկան / +1.1% ամսական

Ցորենի այլ տեսակներ
• Հաճար՝ -0.2% տարեկան / +1.6% ամսական
• Հնդկացորեն՝ -10.4% տարեկան / +1.7% ամսական

Քաղցրավենիք և ըմպելիքներ
• Շաքարավազ՝ -3.9% տարեկան / +1.3% ամսական
• Շոկոլադ՝ +13.8% տարեկան / +2.2% ամսական
• Սուրճ՝ +17.1% տարեկան / +1.1% ամսական
• Կակաո՝ +20.6% տարեկան / +4.9% ամսական

Ձուկ և միս
• «Իշխան» ձուկ՝ +21.9% տարեկան / +0.5% ամսական
• Խոզի միս՝ -0.5% տարեկան / -1.0% ամսական

Կաթնամթերք և յուղեր
• Թարմ կաթ՝ -1.1% տարեկան / -0.4% ամսական
• Պանիր՝ -3.9% տարեկան / -0.3% ամսական
• Մարգարին՝ -3.0% տարեկան / -0.2% ամսական
• Կարագ՝ +13.7% տարեկան / -0.7% ամսական
• Արևածաղկի բուսայուղ՝ +13.7% տարեկան / -1.7% ամսական

Ալկոհոլ և ծխախոտ
• Ալկոհոլ՝ +5.3% տարեկան / +0.2% ամսական
• Ծխախոտ՝ +6.4% տարեկան / +2.1% ամսական

Այսպիսով, թեև որոշ ապրանքների դեպքում արձանագրվել է գնանկում, ընդհանուր պատկերն անհերքելի է՝ կյանքի թանկացումը դարձել է իրականություն։ Ավելին, գնաճը շարունակվում է նույնիսկ այն ապրանքների շրջանում, որոնք համարվում են առաջին անհրաժեշտության՝ ալյուր, հաց, յուղ, շաքար, ձուկ։

Պաշտոնական թվերը վկայում են, որ գնաճը կա և բազմաշերտ է թե՛ տարեկան, թե՛ ամսական կտրվածքով։ Իսկ իշխանությունների արդարացումները, թե «եկամուտներն էլ են աճել», չունեն համարժեք հենարան՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ սոցիալական առավել խոցելի խմբերն այդ եկամտի բարձրացումը չեն տեսնում իրենց առօրյայում։

Երբ սուրճը 17% թանկանում է, իսկ կարագը՝ 13.7%, այն իրավիճակում, երբ թոշակառուն կամ միջին աշխատավարձ ստացողը չի կարողանում ծախսերը կարգավորել, «բնական գնաճի» մասին խոսելն արդեն ոչ միայն ոչ պրոֆեսիոնալ քայլ է, այլ նաև անբարոյական»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>