Ռուսաստանի ևս մեկ կինոթատրոնում արգելվեց «Ստալինի մահը» ֆիլմի ցուցադրությունը (Տեսանյութ)
ՌԴ մշակույթի նախարարությունը «Պիոներ» կինոթատրոնին արգելել է ցուցադրել բրիտանական կատակերգական «Ստալինի մահը» ֆիլմը: Ֆիլմի ռեժիսորն Արմանդո Իանուչին է:
«Մշակույթի նախարարությունն արգելել է ֆիլմի ցուցադրումն անհայտ պատճառներով: Բոլոր նրանք, ովքեր տոմսեր են ձեռք բերել, կարող են հետ վերադարձնել դրանք, մյուս բոլոր հարցերով կարող եք դիմել մշակույթի նախարարությանը»,-գրված է կինոթատրոնի ֆեյսբուքյան էջում:
Ֆիլմ այն մասին է, թե ինչպես են Ստալինի թիմակիցները իրենց առաջնորդի մահվանից հետո պայքարել հանուն իշխանության։ Ստացվում է այնպես, որ ՌԴ մշակույթի նախարարությունն արգելում է ֆիլմի ցուցադրությունը Ռուսաստանում:
Zham.am

