Ինչո՞ւ է Հայաստանի մթնոլորտը ռադիկալացվում Միացիր, որ փոխենք. «Մայր Հայաստանը» կշարունակի պայքարը է՛լ ավելի մոտիվացված «Մի հատ նշան ա կպցրել դոշին, ոնց որ ծովից ծովը Հայաստանը հետ ա բերել». Գագիկ Ծառուկյան
25
«Ձեր մանր քաղաքական շահի համար էլ ի՞նչ վտանգների եք պատրաստ ենթարկել մեր ժողովրդին»․ Գագիկ Ծառուկյան «Իր պատիժն իմ որձ առյուծի մոտ մտնելը պիտի լինի». Գագիկ Ծառուկյան. Տեսանյութ «Նիկո՛լ, հիմա սպասիր Ռուսաստանից գոտկատեղից ներքև հարվածին». Հայկ Նահապետյան․ Տեսանյութ Ինչո՞ւ կալանավորեցին Թևանյանին․ Նիկոլի վախերն ու հաշվարկները (տեսանյութ) Գործող ռեժիմը անցել է բարոյականության եւ սթափության բոլոր սահմանները Ժողկոնցլագերի դատարանը որոշեց 2 ամսով կալանավորել Անդրանիկ Թևանյանին Փաշինյանի դատարանը 2 ամսով կալանքի որոշում դակեց Անդրանիկ Թևանյանի դեմ Գաղտնի տեղեկություն ՔՊ-ն չի հրապարակել այդ նիստում Թևանյանի համար ասում են` շպիոն է, դավաճան է, նա էդ մարդը չի, չի կարա լինի. Գագիկ Ծառուկյան «Բարգավաճ Հայաստան»-ի հավաք-երթն Արաբկիրում՝ ուղիղ Պատերազմ Արցախում
Պետք է ընդունել, որ Փաշինյանն ընտրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղին․ Մեդվեդև Պետք է ընդունել, որ Փաշինյանն ընտրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղին․ Մեդվեդև «Ձեր մանր քաղաքական շահի համար էլ ի՞նչ վտանգների եք պատրաստ ենթարկել մեր ժողովրդին»․ Գագիկ Ծառուկյան Իշխանությունները «հաղթական զորահանդես» են կազմակերպում, որով փորձում են սեփական ժողովրդին հաղթել․ Աբրահամյան Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան «Իր պատիժն իմ որձ առյուծի մոտ մտնելը պիտի լինի». Գագիկ Ծառուկյան. Տեսանյութ Անդրանիկ Թևանյանին «դավաճան» պիտակավորելը քաղաքական շոու է․ Նիկոլի իշխանության հերթական թիրախավորումը «Նիկո՛լ, հիմա սպասիր Ռուսաստանից գոտկատեղից ներքև հարվածին». Հայկ Նահապետյան․ Տեսանյութ «ԽՍՀՄ փլուզումից և ՀՀ-ի անկախությունից ի վեր Թուրքիան մեր երկրի դեմ փաստացի պատերազմում է». Վարուժան Գեղամյան Ինչո՞ւ կալանավորեցին Թևանյանին․ Նիկոլի վախերն ու հաշվարկները (տեսանյութ) Ազատություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին Ինչո՞ւ է Հայաստանի մթնոլորտը ռադիկալացվում Միացիր, որ փոխենք. «Մայր Հայաստանը» կշարունակի պայքարը է՛լ ավելի մոտիվացված Գործող ռեժիմը անցել է բարոյականության եւ սթափության բոլոր սահմանները Ժողկոնցլագերի դատարանը որոշեց 2 ամսով կալանավորել Անդրանիկ Թևանյանին Փաշինյանի դատարանը 2 ամսով կալանքի որոշում դակեց Անդրանիկ Թևանյանի դեմ Գաղտնի տեղեկություն ՔՊ-ն չի հրապարակել այդ նիստում Իրանը հերքել է օդային տարածքի փակման մասին տեղեկությունները ՌԴ-ում արգելվել է շուրջ 37 միլիոն շիշ «Ջերմուկ»-ի վաճառքը Թևանյանի համար ասում են` շպիոն է, դավաճան է, նա էդ մարդը չի, չի կարա լինի. Գագիկ Ծառուկյան «Մի հատ նշան ա կպցրել դոշին, ոնց որ ծովից ծովը Հայաստանը հետ ա բերել». Գագիկ Ծառուկյան «Բարգավաճ Հայաստան»-ի հավաք-երթն Արաբկիրում՝ ուղիղ Դատարանը հեռացել է Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը որոշում կայացնելու. փաստաբան Օրբելյան Շինծու քրեական գործով դատարանը այսօր որոշում է կայացնելու Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցի հետ կապված «Փաշինյանին կվռնդեն, եթե ՀՀ-ն անցնի գազի եվրոպական գներին»․ Մեդվեդև Հայաստանը փորձում են ներքաշել հակառուսական ճամբար՝ նպատակ ունենալով «հնարավորինս ավելի մեծ ցավ պատճառել Ռուսաստանին»․ Լավրով Անդրանիկ Թեւանյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքեր չկան. փաստաբան Ով փորձում է նստել աթոռի արանքում, ռիսկի է դիմում ցավոտ վայրէջք կատարել թույլ հետույքի վրա. Մեդվեդևը՝ Փաշինյանին Փաշինյանը շատ նման է Հիտլերին․ երկուսն էլ անգրագետ են եղել ու ատել են բոլորին․ Երվանդ Բոզոյան Թող սկսեն ՔՊ պատգամավորներից՝ ինֆորմացիա տարածողները հենց իրենք են․ Էլինար Վարդանյան Նիկոլը գիտե՞ք՝ ինչ էր ասել․ կանդալները դրեցին, շոուն արեցին, որովհետև․․․ Գևորգ Ստեփանյան

50+ ձայն հաստատ չունեք, բայց ունեք 18+ գնահատականներ․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Ի՞նչ է ինքնախաբեությունը․ ինքդ քեզ իրականությանը չհամապատասխանող մտքերի ներշնչումը։ Ինքնախաբեություն է որևէ բանի մասին կեղծ համոզմունք ստեղծելը։ Ինքնախաբեությունը պաշտպանության ձև է։ Խոսենք օրինակներով․ երբ ԱԺ ամեն քառօրյայի ժամանակ Ալեն Սիմոնյանը կրկնում է, թե՝ եթե այս կիրակի լինեն ընտրություններ ՔՊ-ն կհավաքի 50+1 տոկոս ձայն, ինքնախաբեության փայլուն օրինակ է։ Էնքան ասա՝ մինչև հավատաս, բայց իրականության հետ կապ չունի։ Քեզնից առաջ էլ մեկը կար, էլի դահլիճի էդ հատվածում էր նստում, կողքիդ աթոռին, ամեն շաբաթ ասում էր՝ ուզում եք շաբաթը մեկ ընտրություն անենք, ՀՀԿ-ն է հաղթելու, ժողովուրդը մեզ է ձայն տալիս։ 2018 թվականի ապրիլի 21-ին, Սերժ Սարգսյանի հրաժարականից երկու օր առաջ, դա էր ասում։ Ճիշտ էր ասում, 2017 թվին ժղովուրդը ձայնը տվեց ՀՀԿ-ին, բայց այ իշխանությունից զրվելուց հետո՞ որքան ձայն ստացան նույն հանրապետականները․ անցողիկ շեմը չանցան։ Նույնը ձեզ հետ է տեղի ունենալու։ Որ օրը իշխնություն չունենաք, ՔՊ-ով գնացեք ընտրության, ժամանակ կտեսնեք ինչքան ձայն կտանեք։ Ալեն Սիմոնյանը կերազեր անգամ, որ ՔՊ-ն ունենար իր նշած վարկանիշի կեսի կեսը գոնե։

ՔՊ-ական մեկ այլ պատգմավոր՝ Ալխաս Ղազարյանը, ասում է՝ ՔՊ-ն 2026-ի ընտրություներում 50+ տոկոս կհավաքի, ժողովուրդը համեմատական կանցկացնի և կտեսնի, թե ինչպես է իր կյանքը փոխվել։ Ես, ասում է, տեսնում եմ լիքը փոփոխություններ գյուղերում ու քաղաքներում։ Սա պարզ ինքնախաբեություն է։ Ժողովուրդը, անգամ ձեր ուռացրած, փքած վիճակագրությամբ դա չի տեսնում։ Ձեր սոցիալ-տնտեսական ցուցանիշներն ավելի լավը չեն, քան 2018-ին, աղքատության մակարդակը նույնն է, թոշակները քիչ, աշխատավարձը ցածր, ամեն իինչ՝ թանկացած։ Այո, ՔՊ-ականների կյանքը փոխվել է, ավելի ճիշտ՝ ՔՊ-ական պաշտոնյաների, բայց նրանք էլ ժողովրդից հեռու են կիլոմետրերով։

Ինձ մի քանիսը անհանգստացած գրում են՝ բայց տեսա՞ք Սյունիքում դրան ոնց դիմավորեցին։ Ո՞նց դիմավորեցին․ էն, որ «սյունյաց ողջույններ» չհղեցին Նիկոլին, դա չի նշանակում, որ նորմալ են դիմավորել։ Իսկ ինչու նախորդ անգամվա վիրավորանքները չկային, հանրությւոնը մտքափոխվե՞լ է․ ոչ, կարծում եմ՝ ճիշտ հակառակը, ավելի է ամրացրել իր դիրքորոշումը․ ուղղակի նախորդ անգամ ոստիկանությունը այցելեց բոլոր բացականչողների տները, հատ-հատ, քրեական գործեր հարուցեցին, որոնք մինչև հիմա ընթացքի մեջ են։ Վարկանիշ ունեցող երկրի ղեկավարը իրեն մի հատ հայհոյեին՝ դատի կտա՞ր։ Չէ, կասեր, 3 միլիոն մարդ ընդունում ա, ոչինչ, թող մի քանիսն էլ էդպիսի դիրքորոշում հայտնեն։

Մի քանի օր առաջ Նիկոլը գնացել էր Տավուշի մարզ, Բերդավան, որտեղ սահմանազատում են անելու ու արդեն տեղեկություններ կան, որ մի քանի տուն անցնելու է Ադրբեջանին։ Հանդիպմանը բերման ենթարկվածներին մանրակրկիտ անցկացրել են մետաղորսիչներով, խլել հեռախոսները, պայուսակների իրերը, ջրի շշերը․ այսպես կոչված ժողովրդի վարչապետը ժողովրդի հետ էդպես է շփվո՞ւմ։ Էն, թե Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Տավուշում կամ դրանից առաջ Սյունիքում լավ է անցել, դա հենց ինքնախաբեությունն է։ Չի կարող գյուղում, որտեղ սահմանազատում է ու թուրքին տարածքներ են տրվելու վարկանիշ ունենա։

Բոլոր նրանց, այդ թվում՝ ՔՊ-ականներին, որոնք կարծում են, թե Նիկոլին ջերմ ընդունելության են արժանացնում որևէ վայրում, խորհուրդ եմ տալիս լսել հենց իր՝ Փաշինյանի ելույթը կառավարության նիստում այն մասին, որ երբ պետք է գնա որևէ գյուղ, նախապես նրան գրում տաիս են՝ որտեղ պետք է կանգնել, որտեղ ոչ, ում հետ հանդիպել, ում բարևել, ում ոչ։ Այսինքն՝ն այցը շոու է, այցի մասին դրական պատկերացումը՝ ինքնախաբեություն։

Թե՛ ՔՊ-ի, թե՛, առավել ևս, Փաշինյանի վարկանիշը հիմա շատ ավելի ցածր է, քան որևէ երկրի որևէ իշխանության։ Վերցրեք ցանկացած ոլորտ, ցանկացած միջավայր, հազիվ մեկ-երկու աջակից գտնեք։ Վազգեն արքեպիսկոպոսը Տալլինում հայկական եկեղեցի մտած Նիկոլին մի երկու գովեստի խոսք էր ասել, հետո էնքան քննադատվեց բոլորի, այդ թվում՝ հոգևոր դասի կողմից, որ ստիպված եղավ արդարացում ման գալ։ Որովհետև հայ մարդը, այն էլ հոգևորական, որ Փաշինյանին գովում է, տարօրինակ է։ ՔՊ-ն ուրախացել է, որ հազարավոր հոգևորականներից մեկը կամ երկուսը աջակցում են, բայց դա էլ հենց ինքնախաբեություն է։ Աննա Հակոբյանի հետ ժպտացող դեմքով զրուցել էր կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, հետո ստիպված եղավ արդարանալ, թե՝ իմ համերգին եկել էր, ինքն էլ մոտեցել էր, չբարևեի՞։ Մեկ ուրիշ համերգի ժամանակ Աննան գրում է՝ չեմ գնում Մաեստրոյին շնորհավորելու, որ թիրախ չդարձնեմ։ Իրենք գիտեն, որ եթե որևէ մեկին անգամ բարևում են, դրանով թիրախավորում են։ Այ էդքան անընդունելի են։ Հուշարձաններին տանում-ծաղիկ եք դնում, մարդիկ վերցնում գցում են աղբարկղը։ Գնում է Մյունխեն, տարբեր քաղաքներց հազիվ ի սենյակ լցնում են, որ անունը դնի հայ համայնքի հետ հանդիպում, գնում է Մոլդովա, հարակից երկրներից են մի սենյակ մարդ են հզիվ բերում։ Սա հենց մերժված լինելու ապացույցն է։ Սա վարկանիշն է։

Ձմռանը մի երկու ամիս Նիկոլը որոշեց իբր վարկանիշ ցույց տալ ու տեսանյութեր էր հրապարակում, թե մետրոյով, ավտոբուսով, հեծանվով գործի է գնում։ Ի՞նչ եք կարծում, ինչի՞ համար էր դա անում, ու ինչու հիմա չի անում։ Որովհետև իր նման մեկն էլ կար, որը աշխատում էր Նիկոլի ընդամենը մի քանի տոկոս մնացած ընտրազանգվածի վրա ու սոցիալական ցածր գիտակցություն ունեցող ընտրողներին տանում էր տակից։ Հիմա էդ մեկը ժամանակավորապես չկա, Նիկոլը արխաին է․ Բայց դա նրան վարկանիշ չի բերում։ Նիկոլին, մեկ անգամ արդեն ասել եմ, ընտրող չի բերելու և ոչ մի քայլ, բայց նաև իր մոտը էն մասսան է մնացել, չնչին բացառությամբ, որ ձայն են տալու կա՛մ միայն իրեն կա՛մ ավելի պակաս ինտելեկտ ունեցողին։

Ժողովուրդ ջան, կարծում եմ, որ հենց սա է իրականությունը։ ՔՊ-ն, չունենալով վարկանիշ, իր ամբոջ գործունեությունն ուղղված է ուրիշներին վարկաբեելու հաշվին մեկ-երկու տոկոս ավելացնելը․ դա էլ է, սակայն, ինքնախաբեություն՝ մտածել, թե հնարավոր է ուրիշի հաշվին վարկանիշ հավաքել։ Վերջերս տվյալներ հրապարակվեցին, որ, օրինակ, Գյումրու քարոզարշավի ժամանակ ավելի շատ գումար ծախսել է ՔՊ-ն ոչ թե իր քարոզչության, այլ մյուսների հակաքարոչության վրա։ Դա իրեն ի՞նչ տվեց․ արդյունքըները ցույց տվեցին, որ ոչինչ։ Հանրահավաք են անում Գյումրու ընտրությունների համար, բայց սաղ երկրից կարողանում են հավաքել տանել հազիվ մի 3 հազար հոգի։ Նույնը Երևանում։ Էն, որ դուք այսօր որևէ քաղաքում ունեք հեղինակություն, դա ինքնախաբեություն է․ ուենալով քաղաքապետ, մարզպետ, մարզը ներկայացնող պատգամավորներ, միևնույն է՝ չունեք իշխանություն, հեղինակություն։

Օրերս դատարանը արդարացրեց Նիկոլի ուղղությամբ խնձոր նետած պապիկին․ ասում էր՝ դա իմ քաղաքացիական դիրքորոշումն էր, լավ եմ արել։ Բացեք բոլոր կայքերում խնձոր նետելու մասին լուրը և արդարացման լուրը և տեսեք ինչես համատարած խնձոր ու այլ բաներ են նետում քաղաքացիները Նիկոլի ուղղությամբ։ Տեսել ե՞ք կադրերը, երբ պետք է գնա ԱԺ․ նիստերի դահլիճը ուբորկա են անում, սեղանների տակ, աթոռների տակ, շշերն են հավաքում։ Անվտանգության էդ աննախադեպ միջոցառումները հենց ցածր վարկանիշի մասին են։ Մի նեղվի Ալեն, բայց էս ա ձեր մասին իրականությունը։ Սրան հասել եք ձեր արդար քրտինքով։ Մենակ Արցախի հանձնումն ու զոհերը չեն պատճառը․ սահմանազատումն ու հանձնումները չեն պատճառը, պատճառը նաև այն է, որ դուք հարստանում եք լույսի արագությամբ, աղքատության, գործազրկության թվերն աճել են, մարդկանց ծեծում եք, մնում եք անպատիժ, 150 հազար մարդու զրկել եք տնից, օրը մի քանի տեսակի հարկեր եք դնում ժողովրդի վրա, մարդկանց սարքել եք միայն տուգանքի մատերիալ։ Ու եթե էսքանից հետո մտածում եք, թե անգամ 10+ տոկոս ընտրող ունեք, ուրեմն ինքնախաբեության մեջ եք։

Կարճ ասած՝ կարծում եմ՝ դուք էլ գիտեք, որ ռեյտինգն այլևս չի բարձրանալու, դրա համար էլ, առանց ձևականությունների, զբաղված եք ուղիղ եթերի ռեժիմով ժողովրդին, բյուջեն թալանելով, հարստանալով, ապրում եք ինչպես վերջին օրը։ Այո, տարօրինակ է, որ էսքանից հետո դեռ մնում եք իշխանության։ Ժողովուրդը ձեզ ամոթանք է տալիս, բայց հայ ժողովրդին էլ են ամոթանք տալիս ամենուր, որ ձեզ հանդուրժում ենք դեռ։ Եթե մենք ձեզ չընդուելու հազար ու մի պատճառ ունի, դրսում զարմցած են, որ ձեզ հանդուրժում ենք մենակ Արցախը հանձնելու պատճառով, մյուս թեմաներից տեղյակ չեն։ Վերջերս Էստոնիա այցի ժամանակ արտասահմանցի լրագրողն էր զարմացած, որ Արցախը հանձնել եք, բայց մնում եք։ 

Լիահույս եմ, որ այս ամենը ավարտ կունենա, առավելագույնը՝ մեկ տարուց»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>