Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

10 հոգով, մեկին ծեծող «հայ տղամարդիկ»․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. ««Կարճ ասած» հաղորդումը մեկշաբաթյա դադար էր վերցրել․ այս ընթացքում, ցավոք, չենք կարող ասել, որ որևէ կարևոր խնդիր մեր երկրում լուծում է ստացել, բայց ցավոք, ՔՊ-ն ու իր կոալիցիոն Արամ Զավենիչի կուսակցությունը գերազանցել են խայտառակության սեփական ռեկորդը։ Այս ընթացքում մի քանի զավեշտալի բաներ կատարվեցին, որոնցից մեկին կցանկանամ  անդրադառնալ․ իսկ մինչ այդ դարձյալ խնդրում եմ «Կարճ ասած» հաղորդումը համացանցում դիտելու դեպքում որևէ հավանության նշան օգտագործել, մեկնաբանություն թողնել և տարածել՝ ավելի շատ դիտողների ներգրավելու համար։ Եթե դեռ բաժանորդագրված չէք, դա էլ արեք․ շնորհակալություն։

Ռուսական ֆիլմում տեսարան կա, որ նահանգապետարանի ինչ-որ պաշտոնյա ու տեղակալը գիշերային ժամերի հագնում են վադալասկաներ, դիմակներ դնում ու սկսում են տներ թալանել՝ նախապես իմանալով, թե որ տներում տարիներ շարունակ մարդ չեն ապրում։ Մոտ մի տարի անընդհատ էդ գործն են անում, հաջորդ օրը փողկապով գնում աշխատնքի․ մի օր էլ տեղակալը ասում է՝ շեֆ, մտածում եմ, արի, ամեն դեպքում փողկապով չգանք գործի, մեր պաշտոնը փողկապի ա, բայց մեր փեշակին հեչ չի սազում։ Որ բռնվենք ես էդ փողկապի առկայությունից ավելի եմ ամաչելու։ Այսօր Երևանի քաղաքապետարանում տեսնելով Մասիվի փողկապավոր թաղապետին, հիշեցի էդ ֆիլմը․ պաշտոնը փողկապի է, իսկ փեշա՞կը։

Էսօր ավագանու նիստում Ավինյանը դիմեց պարոնով, նա էլ ասաց, թե ներողություն է խնդրում տհաճ տեսարանի համար։ Իհարկե՝ չի զղջացել, ծեծից հետո էլ էր ասում՝ որ պետք լինի՝ կանի ու ամբողջ թիմը աջակցում էր․ աջակցում էր նաև ՔՊ-ն քանի որ հակառակը չտեսանք։ Արամ Սարգսյանը, որ իրեն հռչակել է արևմտյան, եվրոպական բարքերը կրող քաղաքական ուժ․․․ Ի՞նչ կապ ունեք դուք եվրոպական արժեքների հետ․ որևէ մեկդ մտածում եք եվրոպական արժեքը 10 հոգով մեկին ծեծե՞լն է։ Դուք շատ վաղուց գերազանցել եք նախկին իշխանության շմայսներին։ 10 հոգով, մեկին ծեծող տղամարդ թաղապետը ասում է՝ տեսարանը ոչ հաճելիներից էր։ Վե՞րջ։ Ընկեր, բա ձեր Արամ Զավենիչի եվրոպական արժեքները ի՞նչ եղան։

Ապեր, քեզ ասեմ, եթե մի որևէ պստլիկ եվրամիության երկրում, դիցուկ՝ Էստոնիայում, իշխանության ներկայացուցիչը մատով կպնի քաղաքացուն, որը իրեն հարցեր ունի, ոչ միայն ավել րոպե գործի չի մնա, դեռ կդատվի․ հետո էլ ոչ մեկ իր քաղաքական թիմին մոտիկ չի թողնի, կասեն էս ովա՞ էս անհավասարակշիռը, սաղիս վարկի հետ ա խաղում։ Բյց առաջին հերթին անձամբ հրաժարական կտա՝ կուսակցության հեղինակությունը չխաթարելու համար։ Բայց դե ձերը ի՞նչ քաղաքական թիմ, ինչ հեղինակություն։ Հենա շատ արագ երևաց, էդ չե՞ք։ Ասում ա՝ իրեն հայ տղամարդու պես պահեց։ Էն կին ավագանին, կարծեմ էդպես արտահայտվեց։ Ուզում եմ հասկանամ, լավ հլը էդ ձեր կեղծ եվրոպական թեման մի կողմ դնենք, էդ ո՞ր մի հայ տղամարդն ա 10 հոգով մեկին խփում ու համարվում տղամարդ։ Ես որ դաստիարակվել եմ, ճիշտ ու սխալ եմ սովորել, իմացել ու պահել, իմացել եմ որ դա ամոթ ա, առնվազն, եթե ոչ՝ խնդալու։ 10 հոգով մեկի վրա հասնես, քո հիմնարկի ընդունարանում ու ի՞նչ կոչվես, չէ՛, հաստա՛տ տղամարդ չէ։

Տեսեք, եթե խոսքը տղավարիության մասին է, ստեղ միայն ամաչելու բան ունեն թե՛ «Հանրապետություն» կուսակցությունը, թե իրենց կոալիցիոն գործընկերը, բայց դե հենա քաղաքացու վրա թքած, ու անպատիժ մնացած մեկն ասում է՝ քանի որ «Հանրապետություն» կուսակցության անդամ է Մասիվի թաղապետը, գնդակը նրանց դաշտում է։ Իբր իրենք տենց չեն, մաքուր տղերք են։ Իսկ որ դու թքում էիր քաղաքացու դեմքին, ով, ի միջի այլոց, իր քաղաքական գնահատականն էր քեզ հայտնել՝ անվանելով դավաճան, բա էդ դեպքո՞ւմ ում դաշտում է գնդակը, քեզ հետը ի՞նչ արեցին, որ։ Ոչ մի բան էլ չեն անի, որովհետև բոլորդ եք այդ արժեհամակարգ կրող, ոհմակային, ղզիկական, ախրաննիկի հետևից տղամարդ խաղացողներով։

Ուղիղ եթերում Արամ Զավենիչի «մարդը» իր աշխատողներով ծեծում է վայրենի ձևով, արարացնում են, որովհետև իրենք էլ այդպիսինն են։ Ասում են՝ լավ է արել, սադրել են, Ավինյանն ասում է՝ բոլորի նյարդերը կարող են տեղի տալ։ Էն որ հերն էլ ասում էր «համբալ», էդ վախտ էլ նրա նյարդերն էր տեղի տվել։ Ալենի մաման, որ բարձր հարկերից թքում էր ներքև, նրա նյարդերն էլ էին տեղի տվել։ Այո, բոլորի նյարդերն էլ տեղի տալիս են, ուղղակի երբ դա լինում է ոչ իշխանության ներկայացուցիչների կամ նրանց տնեցիների հետ, նրանցով զբաղվում է ոստիկանությունը։ Ու նաև ուշագրավ է, թե ինչի համար են ընդդիմադիրների նյարդերը տեղի տալիս․ օրինակ՝ էս 7 տարվա մեջ ես տեսել եմ, որ ընդդիմադիրների նյարդերը տեղի է տվել հայրենիքը ամբողջությամբ, հետո կտորներով հանձնելու պատճառով, 5 հազար զոհ տալու պատճառով, կոռուպցիայի պատճառով, Ցեղասպանությունը ուրանալու պատճառով, իսկ իշխանականների նյարդերը տեղի են տվել, որ էս ամենը իրենց հիշեցնում են։

Իսկ պետության, իշխանության պատասխանատվության մասով, առհասարակ խոսելու բան չկա։ Նախ էլի ասեմ, եթե դուք, այ էդ սաղովդ, որ կոչվում եք ՔՊ ու «Հանրապետություն» կուսակցություններ, չլինեիք թայֆա, ուղղակի պետական միջոցների վրա նստած, ձեր անձնական հարցերը լուծող, այլ լինեյիք իրոք քաղաքական թիմեր, որ նպատակ ունի պետությանը ծառայություն մատուցելու, քաղաքական ուղի և մշակույթ ձևավորելու, և նաև այդ կուսակցության անունը չգիտեմ էլ ինչը թանկ լիներ, այդ թաղապետը, էդ ԱԺ նախագահը, մյուսը, մյուսը, ադ արարքներից հետո, անմիջապես կհեռացվեիք խմբակցությունից, պետական ապարատից, ու ներողություն խնդրելուց առաջ դեռ հրաժարական տված կլիներ, ոչ միայն ինքը, այլ նաև իր ղեկավարը՝ Ավինյան Տիգրանը, Փաշինյան Նիկոլը․․․ Բայց դե ի՞նչ եմ ասում, էս մարդիկ իրենք են այդ ամենն անում ու ոչինչ, դրա համար էլ, երբ Ալենը թքում է քաղաքացու դեմքին ու Նիկոլը փորձի ջղայնանա, կասի՝ բայց այ ընկեր, է դու էլ հղի աղջիկ ես գցել մաշնի տակ ու բան էլ չկա չէ՞, երկիր ես հանձնել ու տեղդ ես, մեր արածը մի հոգու երեսին թքելա, մի հատ էլ բլոգեր տփել ա, դե Ավինյանի հերը որ «համբալ» ա ասում գյուղից էկած Օփել քշողներին, էդ առհասարակ մանկական խաղի թեմա է քո արածների համեմատ։

Կարճ ասած՝ նմանատիպ երևույթները առաջին հերթին պետք է ստանան հանրային արձագանք, որը և ստանում են․ այդ հայհոյանքը, պարսավանքը ու անգամ արդեն զզվանքը, որը մենք նկատում ենք համացանցում, այդ ամենը, որքան էլ իրենք իրենք համոզում են, որ գեներացվում է ինչոր կենտրոններում և այլն, դա ինքնախաբեություն է, հանրությունը չի կարող ընդունել 10 հոգով մեկին ծեծելը, որպես տղամարդկություն, ոչ էլ հղի կնոջն մեքենայի տակ գցելը, որ՝ դե ինքն էր ոնցոր մեղավորը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>