Էրդողանի գիրքը տվեք՝ գրկի, հանգստանա. Բագրատ Միկոյանը՝ Ալեն Սիմոնյանին
«Ես կարծում եմ, որ Ալեն Սիմոնյանը ադրբեջանական եֆրեյտոր շպիոնի և թուրքական գործակալի կարգավիճակ ունի և նրա արտաբերանքին անդրադառնալը զզվելի է ցանկացած հայ մարդու համար»:
Այդ մասին ասվում է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի հայտարարությունում, ի պատասխան ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարության, որ «Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական լրտեսի կարգավիճակ» ունի։
«Էրդողանի գիրքը տվեք՝ գրկի, հանգստանա: Դա իմ քաղաքական կարծիքն է և քաղաքական գնահատականը»,- ասել է Միկոյանը:

