ԵՄ էկզիստենցիալ վտանգը գալիս է ԱՄՆ-ից, այլ ոչ թե Ռուսաստանից
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը նկատում է. «ԵՄ էկզիստենցիալ' գոյաբանական վտանգը գալիս է ԱՄՆ-ից, այլ ոչ թե Ռուսաստանից։
27 երկրից բաղկացած միությունը կարող է պահպանել իր գոյությունը միայն վերազգային գաղափարախոսությամբ, տվյալ դեպքում' գլոբալիզմ եւ լիբերալիզմ։
Հակառակ դեպքում, եթե իշխանության գան ազգայնական, կամ կրոնական արժեքների վրա հենվող ուժերն, ինչպես ԱՄՆ-ում, ԵՄ-ն կփլուզվի
Դրա համար ԱՄՆ ներկա վարչակազմը պաշտպանում է ընտրություններից հեռացված Ռումինիայի նախագահի թեկնածունին, Ֆրանսիայում' Մարի ԼըՊենին, Գերմանիայում աջ AFG-ին։
Իսկ ԵՄ վերնախավը պետք է ուժային եղանակներով խաղից հանի ԵՄ երկրներում իշխանության եկող ազգայնական ու պահպանողական քաղաքական միավորներին, դա իրենց համար գոյության խնդիր է և երկրորդ «Օրբանի» հայտնվելը կարող է մահացու լինել:
Հանուն ԵՄ փրկության, հետևապես՝ հանուն լիբերալիզմի եւ գլոբալիզմի, Եվրոպան պետք է զոհաբերի դեմոկրատիան' խոսքի, խղճի և քաղաքական ազատությունները։
Կարճ ասած, հանուն «դեմոկրատիայի և ազատությունների», պետք սահմանափակել դեմոկրատիան ու ազատությունները»։

