Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պատերազմ Արցախում
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին

Հասարակությունն ամենևին էլ «քնած» չէ, ու դա շատ է նյարդայնացնում իշխանություններին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեկ տարի առաջ այս օրերին Կիրանցից մեկնարկեց «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման երթը՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և նրա մի խումբ համախոհների գլխավորությամբ: Հետագայում այն վերանվանվեց, իսկ ավելի ստույգ՝ վերաճեց «Սրբազան շարժման»: Այս օրերին էլ շարժումը հրապարակային ակտիվություն է դրսևորում՝ «Չեմ վստահում Փաշինյանին» ստորագրահավաքով, ըստ այնմ՝ փաստում է իր ակտիվությունը հասարակական-քաղաքական կյանքում:

Դժվար է կանխագուշակել, թե ինչ կլինի կամ ինչն ինչպես կլինի առաջիկայում, բայց արդեն եղածի վերաբերյալ ամփոփ արձանագրումներ արժե անել: Առաջինը՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժումը նախ ցույց տվեց, որ մեր երկրի հասարակությունը այդքան էլ «քնած» չէ, այդքան էլ «միևնույնության» պատիճի մեջ չէ, որքան դա կցանկանային կամ ինչպես ցանկանում էին ներշնչել օրվա իշխանություններն ու իրենց քարոզիչները:

Սա կարևոր էր նաև բարոյահոգեբանական առումով, քանի որ թվում էր, թե Արցախի ուրացումից հետո հանրության դիմադրողականությունն ու ոգին կոտրվել են: Չէին կոտրվել: Եվ տակավին չեն կոտրվել:

Այո, շարժումը մեկ տարի առաջ չհասավ առաջադրած նպատակին, այն է՝ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը, չնայած իսկապես մարդկային մեծ բազմություն հավաքեց իր շուրջը, հրապարակներում ու փողոցներում:

Բայց մյուս կողմից՝ «Սրբազան շարժումը» ունեցավ այն հետևանքը, որ յուրօրինակ զսպաշապիկի դեր կատարեց փաշինյանական իշխանության ու վիրջինիս՝ էլ ավելի սանձարձակ կապիտուլ յացիոն ու վնասատու զիջումների համար: Ամեն պարագայում, Փաշինյանն ստիպված էր որոշակիորեն զսպել իր սահմանազատման «տենդը», առժամանակ հետաձգել կամ դանդաղեցնել Հայաստանի այլ տարածքներ թշնամուն զիջելու, «անկլավները» հանձնելու ընթացքը:

Շարժման գլխավորած դիմակայությունը նաև բացահայտեց այն քաղաքական իրողությունը, որ Փաշինյանի գլխավորած ռեժիմը հակաժողովրդական է, հակաժողովրդավարական, ոստիկանական և բռնատիրական: Այդ օրերին՝ մեկ տարի առաջ, մեկ անգամ ևս լիովին դրսևորվեց Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանության ոստիկանապետական լինելը և բռնատիրական, ռեպրեսիվ էությունը: Դրա կուլմինացիան 2024 թ. հունիսի 12ին ոստիկանների կողմից նռնակային հարձակումն էր խաղաղ, անզեն բողոքի ցույցի մասնակիցների վրա: Ոստիկանությունը մոտ 30 բեկորային նռնակ կիրառեց խաղաղ ցուցարարների դեմ, ավելի քան 100 մարդ վիրավորվեց, իսկ մեկ քաղաքացի էլ հաշմվեց:

Եվ վերջապես, շարժման այս մեկ տարին, նաև այսօրվա ընթացքը, շարժման դեմ հարձակումներն ու սադրանքներն ինքնին շատ խոսուն են՝ նաև այն տեսանկյունից, որ Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքի տրամադրությունները օրեցօր ավելի ու ավելի մեծ մասշտաբներ են ստանում, ինչից էլ այդպես նյարդայնանում են իշխանություններն ու մերձիշխանական սատելիտները...»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>