ԱՄՆ նախկին դեսպանը գովել է ԼՂՀ օմբուդսմենին
«Աշխարհը պետք է ողջունի, երբ գերիներին կամ կալանավորվածներին արժանապատվությամբ եւ հարգանքով են վերաբերվում: Չնայած դա պետք է փոխադարձ լինի»,- այս մասին իր միկրոբլոգում գրել է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը, մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանի այցելությունը Ադրբեջանի ձերբակալված քաղաքացի Էլնուր Հուսեյնզադեին:
Zham.am

