Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը Մանդատազրկման հարցը՝ արդեն 4-րդ անգամ դատարանում
Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի + 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ Այնքան են լկտիացել, որ փորձում են շրջանցել անգամ դատարանի որոշումները. Մանուկ Սուքիասյան Պատմական հանդիպում. Մեկնարկել են Թրամփի, Սիի և Պուտինի միջև եռակողմ բանակցությունները Փաշինյանի և Պապիկյանի կառավարած բանակում էլի զինծառայող է մահացել Պատերազմ Արցախում
Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին․ «Իրավունք» «Շիրակը» ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը Լարված իրավիճակ ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստին․ նիստը կես ժամով հետաձգվեց Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Կինգ Կոնգը, պինգ-պոնգը ու... «Սահմանադրությունը» Փաշինյանը թող բերի 5 նախադեպ, երբ ինքը չի «քցել», հետո նոր առաջարկություններ անի․ Քրիստինե Վարդանյան Ի՞նչն է հունից հանել Փաշինյանին․ «Կարճ ասած» Ո՞վ է մեզ պատերազմ հայտարարելու․ Նիկոլ Փաշինյանի ականջը կանչի․ Խաչատրյան Թրամփը Չինաստան կատարած իր այցը անվանել է հիանալի Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն «Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ» Փաշինյանը սպառված գործիչ է և հանրային ճնշում գեներացնել չի կարող. Քաղտեխնոլոգ «ԶԱՊ-ը» և «Օշականցի Գևորիկը» դատարանի դահլիճից ազատ են արձակվել Ի՞նչ են անում, երբ սերիական խաբեբան և կեղծարարն առաջարկում է իր «ազնիվ խոսքի» վրա հիմնված գործարք. Լևոն Զուրաբյան Ավելի քան 4 միլիոն բարել հում նավթ տեղափոխող երկու նավեր այրվում են Հորմուզում Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը «Դու իսկապե՞ս այնքան ես կտրվել իրականությունից, որ կարծում ես՝ քո քաղաքական կենսագրության մեջ որևէ դրական բան կա, որով կարող ես երաշխավորե՞լ ինքդ՝ քեզ». Արթուր Սուքոյան Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Բարձր տոնն ու պիտակավորումները ընդամենը փորձ են՝ աղմուկով ծածկելու բովանդակային փակուղին և խուսափելու ուղիղ պատասխաններից. Աշոտյան Թրամփի ընկերությունները գումարներ են ստացել ադրբեջանական «լվացքատնից» Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի Ինչքան կարևոր է ալիևյան սահմանադրությունն անցկացնելը, որ պատրաստ է «կոնի» վրա իր պաշտոնն էլ դնել «Հրապարակ»․ Մեծ «ռազբորկա» է տեղի ունեցել Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիս. «Ժողովուրդ» Մոսկվան արմատական է տրամադրված. «Հրապարակ» Բուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան․ «Ժողովուրդ»

Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել

Վալենսիայում ընթացող Եվրոպական ժողովրդական կուսակցության (EPP) կոնգրեսը «Հայաստանում ընթացիկ քաղաքական իրավիճակը» վերնագրով բանաձև է ընդունել՝ ողջունելով Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներն, այդ թվում` ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ոլորտում իրականացված բարեփոխումները, Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուն ուղղված Հայաստանի ջանքերը, կարևորել է Բաքվում ապօրինի պահվող հայերի ազատ արձակումն, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների սերտացումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Միրիամ Լեքսմանի (Սլովակիա) և Ռասա Յունկևիչենեի (Լիտվա) հեղինակած բանաձևը նաև ողջունել է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

ԵԺԿ-ն բարձր է գնահատել Հայաստանի կողմից վերջերս ընդունված Եվրոպական Միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի վերաբերյալ օրենքը, որը հիմք է դնում Հայաստանի եվրոպական ինտեգրման խորացման համար:

«Այս քայլը վերահաստատում է հայ ժողովրդի առկա հանձնառությունը երկրում ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման գործում և սահմանում է հստակ ուղի դեպի ԵՄ-ի հետ ավելի խորը ինտեգրում»,-նշված է բանաձևում։

Բացի այս, բանաձևում ասված է, որ ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ոլորտներում շարունակական քաղաքական երկխոսությունը և բարեփոխումները շարունակում են մնալ կարևոր գործիքներ՝ Հայաստանը ԵՄ-ին մոտեցնելու համար՝ ապագա անդամակցության հեռանկարով։

ԵԺԿ-ն նաև հիշեցրել է, որ Հայաստանը պետք է պահպանի եվրոպական ամենաբարձր չափանիշները՝ հիշելով ԵԺԿ-ի 2023 թվականի նոյեմբերի 13-14-ի քաղբանտարկյալներին աջակցելու վերաբերյալ բանաձևը։

ԵԺԿ-ն իր բանաձևում խրախուսել է Հայաստանին շարունակել իր առաջընթացը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) իրականացման գործում, ներառյալ ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում ձեռքբերումները՝ միաժամանակ ձգտելով ավելի սերտ համագործակցության ԵՄ անդամ պետությունների հետ:

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) 2024 թվականի օգոստոսին հայտարարված Հայաստանի մասնակցության կասեցումը և վերջերս Հայաստանի համար եվրոպական ուղու վրա դրված պարտավորությունները ստանձնող օրինագծի ընդունումը նշանավորում են երկրի աշխարհաքաղաքական ռազմավարության պատմական տեղաշարժը և եվրոպական ինտեգրման գործընթացում հետագա ներգրավվածության նվիրվածության հստակ նշաններ են: Այս շրջադարձային պահն արտացոլում է Հայաստանի պատրաստակամությունն՝ անջատվելու Կրեմլի «ուղեծրից» և հետապնդելու եվրոպական արժեքներին համապատասխան ապագա: ԵԺԿ-ն ճանաչում է այս տեսլականային քայլերը, որոնք ուրվագծում են ինքնիշխան, անվտանգ և ժողովրդավարական ապագա՝ անկախ նախկին կայսերական կախվածություններից»,-նշված է բանաձևում:

ԵԺԿ-ն իր բանաձևում աջակցություն է հայտնել Հայաստանի տնտեսական և առևտրային հարաբերությունների ընդլայնման ջանքերին՝ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) կախվածությունը նվազեցնելու նպատակով, և ողջունել է նաև ԵՄ քաղաքացիական առաքելության մանդատի երկարաձգումը՝ որպես երկրում խաղաղության և անվտանգության խթանիչ։

«ԵԺԿ-ն նաև ողջունում է ԵՄ-ի և Հայաստանի միջև վիզային ռեժիմի ազատականացման երկխոսության մեկնարկը՝ որպես երկրի ԵՄ-ի հետ ինտեգրման հաջորդ փուլ, որն անմիջականորեն բարելավում է երկու կողմերի միջև մարդկանց միջև շփումները։ ԵԺԿ-ն ողջունում է Հայաստանին Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով աջակցելու որոշումը և խրախուսում է ԵՄ անդամ պետություններին շարունակել այս աջակցությունը»,-ասված է բանաձևում։

Բանաձևն անդրադարձել է նաև Հայաստանի կառավարության վերջին ջանքերին՝ ուղղված հարևանների հետ հարաբերությունները կարգավորելուն։

«Հայաստանը շարունակում է ցուցաբերել կառուցողական և հեռանկարային մոտեցում՝ ներգրավվելով Թուրքիայի հետ կառուցողական երկխոսության մեջ՝ երկու երկրների միջև հարաբերությունները առանց նախապայմանների լիովին կարգավորելու տեսլականով։ Հայաստանը նաև շարունակել է մասնակցել Ադրբեջանի հետ շարունակական խաղաղության բանակցություններին՝ չնայած 2023 թվականի ռազմական հարձակումից և հայ բնակչության բռնի տեղահանումից հետո առաջացած մարտահրավերներին»,-ասված է բանաձևում։

ԵԺԿ-ն նաև հիշեցրել է Բաքվում մնացած հայ գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակման անհրաժեշտության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղ՝ էթնիկ հայերի վերադարձի երաշխավորված իրավունքի մասին։

«Այս քայլերն արտացոլում են Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և համագործակցության նկատմամբ իրական հանձնառությունը։ Քաղաքական բանտարկյալների ազատ արձակումը և տարածաշրջանում մշակութային, կրոնական և քաղաքացիական իրավունքների համար ամուր երաշխիքների ստեղծումը կդիտարկվի որպես երկխոսության բնական հաջորդ փուլ, որը նաև կծառայի որպես երկրների միջև համագործակցության երկարաժամկետ խորացման անկյունաքար»,-շեշտել են բանաձևի հեղինակները։

Վերջիններս նկատել են, որ այդ համատեքստում երկարատև առաջընթացը կախված կլինի փոխադարձ բարի կամքից և բոլոր երկրների անկեղծ ու կառուցողական երկխոսության պատրաստակամությունից։

ԵԺԿ-ն նաև ողջունել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ նշելով, որ այն հավակնոտ նախաձեռնություն է, որի նպատակն է Հայաստանը վերածել տարածաշրջանային կապի, տնտեսական աճի և խաղաղ համագործակցության կենտրոնի։

«Կապելով Արևելքն ու Արևմուտքը, Հյուսիսն ու Հարավը՝ նախագիծը բարձրացնում է Հայաստանի ռազմավարական արժեքը՝ որպես ԵՄ-ի կայուն գործընկեր և նպաստում է տարածաշրջանային լարվածության դեէսկալացիային»,-ասված է բանաձևում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>