Սահմանապահ զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ ձերբակալվել է
Դիտել նաև
Զինծառայողի ընտանիքը բողոքել էր ՄԻՊ-ին. կայազորային հոսպիտալում պատշաճ բուժօգնություն չեն ցուցաբերել զինվորին
2025 թ.-ի ընթացքում մահացել կամ զոհվել է 30 զինծառայող. Սուրեն Պապիկյան
Զինծառայության համար պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում փոփոխություններ կլինեն
Մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում բռնկված հրդեհի հետևանքով զինծառայող է մահացել
Մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է զինծառայող. ՊՆ
Սահմանապահ զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ ձերբակալվել է: Այս մասին լրատվամիջոցներին հայտնեցին Քննչական կոմիտեից։ Հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին ՀՀ Սյունիքի մարզի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող Ա.Ա-ն, ըստ նախնական տվյալների՝ իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք՝ մահացել է։ Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով քրեական վարույթ էր նախաձեռնվել:

