Իշխանափոխություն, քաղաքակրթական ընդհարումներ (տեսանյութ)
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը «Կոնցեպտուալ հարթակում» անդրադարձել է իշխանափոխության թեմային: Նա նկատում է, որ իշխանափոխությունը երբեք չի կարող լինել նպատակ: Այն գործիք է ազգային նպատակների հասնելու համար, և քաղաքական բանավեճը պետք է ընթանա ոչ թե իշխանափոխության, այլ ապագայի նախագծերի շուրջը:
Իշխանափոխությունը կարող է տեղի ունենալ այն ժամանակ, երբ հանրության մի զգալի հատվածի համար ընդունելի լինի ընդդիմության որևէ բևեռի կողմից ներկայացված ապագայի նախագիծը: