Էստոնիայի վարչապետը Նիկոլ Փաշինյանին կոչ արեց աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը
Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը Ռուսաստանի ռազմավարական դաշնակից հանդիսացող երկրի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տալլինում ընթացող ասուլիսի ժամանակ, իր բացման խոսքում, ուղիղ կոչ արեց աջակցել Ուկրաինային և Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։
«Մենք բոլորս պետք է ջանանք է՛լ ավելի աջակցել Ուկրաինային, որովհետև Ռուսաստանի կործանարար հարձակումները ցույց են տալիս, որ մենք պետք է է՛լ ավելի լավ, է՛լ ավելի վճռական աջակցենք Ուկրաինային և Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը»,- ասաց Էստոնիայի վարչապետ Միխալը։
Աղբյուր՝ Aysor.am