Երևանում կառավարման «խոր» ճգնաժամը շարունակվում է
Երևանում կառավարման «խոր» ճգնաժամը շարունակվում է։
Ասֆալտապատումը որպես «թրենդ» դարձրած ոչ կոմպետենտները քաղաքի փողոցները վերածել են «պատերազմական» գոտի հիշեցնող կենտրոնի։
Քաղաքացիների բազմաթիվ ահազանգերին պատասխանելով ասեմ՝ սիրելի՛ հայրենակիցներ, ձեր մեքենաների կրած վնասների ու ֆինանսական բեռի համար ոչ մի ապահովագրական ընկերություն իր վրա չի վերցնելու պատասխանատվությունը։
Երևանը գտնվում է մի խմբակի ձեռքերում, որն անգամ տարրական փոսալցման աշխատանքներ ի զորու չէ կատարել։
Միակ պատասխանատուն ու միակ մեղավորը քաղաքի ժամանակավոր կոալիցոն «իշխանությունն» է։
Ասֆալտը՝ ասֆալտ է…
Երևանը «տենդեռամոլներից» օր առաջ փրկելն է միակ ճանապարհը։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից