Թուրքիայի դրոշը չի կարելի, Ռուսաստանինը կարելի է
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
Դիտել նաև
Մեքենան վարողը ոչ թե ծածանել է Ադրբեջանի դրոշը, այլ այն քարշ է տվել գետնի վրայով՝ որպես անարգանքի նշան
ԵՄ դրոշ և կալոշ ԱԺ ամբիոնի վրա
Բացօթյա տարածքներում դրոշի չափը պետք է լինի 2 մետրը 4-ի վրա
«Կարճ ասած»․ Ալիևն իզուր է լոպազանում, Նիկոլը իրենից շուտ է Արցախում կախել Ադրբեջանի դրոշը
Որ նախարարությունն ինչ քանակի և գնի դրոշներ է գնել
«Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ Փաշինյանը հերթական անգամ իր հավատարմությունը հավաստեց Թուրքիային՝ Թուրքիայի դրոշն այրելը «սադրիչ, հրահրող, անպատասխանատու ու անընդունելի» անվանելով:
Մինչդեռ, դրոշ այրելը քաղաքական ակցիա է։ Մինչեւ իշխանափոխությունը իրենք էլ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց Ռուսաստանի դրոշն էին այրում եւ դա սադրիչ չէին համարում: 2015-ին այդ ակցիային մասնակցում էին ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Արարատ Միրզոյանը, Նիկոլ Փաշինյանի այսօրվա օգնական Դավիթ Գեւորգյանը, ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։
Դ․ Գևորգյանը նաև ոտքերն էր սրբում դրոշի վրա: Թե ինչու են հիմա վատ զգում Թուրքիայի դրոշն այրելուց, պարզ չէ՝ չէ՞ որ թուրք-ադրբեջանական տանդեմը ցեղասպան քաղաքականությունից չի էլ հրաժարվել»։