Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է՝ կոչված ապահովելու խաղաղությունը մեր երկրի և անվտանգությունը մեր ժողովրդի․ Գարեգին Բ Փաշինյանը դեմ է Նիկոլին (տեսանյութ) Հայոց բանակը 34 տարեկան է
28
Ինչո՞ւ է Ադրբեջանը կուլիսային պայքար սկսել ԱՄՆ-ում Վրաստանի դեմ, և ինչ՞ դերում է հայտնվել Հայաստանը ՀՀ իշխանության խնդրանքով են «Թրիփի» փաստաթուղթը ստորագրել նախընտրական քարոզչության համար․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Պաշտպանել բանակն օրվա իշխանություններից. «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներն այցելել են Եռաբլուր (տեսանյութ) Ըստ չինական infoBRICS-ի՝ Զանգեզուրի միջանցքն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Իրանի, այլև՝ Չինաստանի դեմ ՔՊ-ական տիրադավ Գևորգ Սարոյանը կարգալույծ արվեց Կեղծիք և փարիսեցիություն Գերլարված. ինչո՞վ կավարտվի Թուրքիայի և Ռուսաստանի մրցակցությունը Հայաստանի համար. Բոզոյան Ինչո՞ւ Ֆիդանը հրապարակավ աջակցեց Փաշինյանին, և ո՞ւմ էր ուղղված նրա այդ մեսիջը Միացյալ Նահանգները հրապարակել է ազգային պաշտպանության նոր ռազմավարություն. Ի՞նչ առնչություն կարող է այն ունենալ Հայաստանի հետ Մայք Ռոյալ եպիսկոպոսն անդրադարձել է Հայաստանի «քաղաքական և կրոնական բանտարկյալների» խնդրին Պատերազմ Արցախում
«Եռաբլուր»-ում զոհվածների ծնողներին բռնությամբ բերման ենթարկելու գործը կարճելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Ինչո՞ւ է Ադրբեջանը կուլիսային պայքար սկսել ԱՄՆ-ում Վրաստանի դեմ, և ինչ՞ դերում է հայտնվել Հայաստանը Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին․ Ռոբերտ Քոչարյան Ճնշել են, դարձի բերել Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին Այս 5 տարին բաց թողնված ժամանակ էր․ պետք է մշակվեր ռազմավարություն․ Սեյրան Օհանյան Սերժ Սարգսյանի անունից Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել 1003 ընտանիք 4 ամսում Թորոսյանի օրոք զրկվել է նպաստից. պաշտոնական թվեր. «Ժողովուրդ» Արթուր Հովհաննիսյանը կեղծ տվյալներով վարձավճար է ստացել պետբյուջեից. փաստաթուղթ. «Ժողովուրդ» Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է՝ կոչված ապահովելու խաղաղությունը մեր երկրի և անվտանգությունը մեր ժողովրդի․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն (տեսանյութ) ՀՀ իշխանության խնդրանքով են «Թրիփի» փաստաթուղթը ստորագրել նախընտրական քարոզչության համար․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Պաշտպանել բանակն օրվա իշխանություններից. «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներն այցելել են Եռաբլուր (տեսանյութ) Այս հողի վրա պայքար է եղել․ Երևանում բացվել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի արձանը «Աբովյան» բժշկական կենտրոնում 18-ամյա բուժառուն ծեծի է ենթարկել բժշկուհուն Ըստ չինական infoBRICS-ի՝ Զանգեզուրի միջանցքն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Իրանի, այլև՝ Չինաստանի դեմ Փաշինյանը դեմ է Նիկոլին (տեսանյութ) Հունվարի 27-ը ընտրելով իրենք իրենց են ապահովագրել Հայոց բանակը 34 տարեկան է Իրանի ուղղությամբ հսկայական նավատորմ է շարժվում․ հուսով եմ՝ դրա կարիքը չի լինի․ Թրամփ ՔՊ-ական տիրադավ Գևորգ Սարոյանը կարգալույծ արվեց ԵԽԽՎ բանաձևում կա առնվազն երեք կետ, որից իշխանությունը չի խոսի. Մամիջանյանը՝ Ստրասբուրգից Մոլդովական եվրոսփյուռքի ղեկավար Մ.Սանդուն, ըստ էության, սպառնում է հայ ժողովրդին և ամեն կերպ պաշտպանում փաշինյանական բռնատիրական ռեժիմը Էս ի՞նչ արեցինք մենք տղերք, էս ի՞նչ արեցինք․ Աշոտ Մինասյան Դիվանագիտական լեզվով պարզ ակնկալիք է, որ վերջ տրվի Հայ Եկեղեցու նկատմամբ արշավին. Գևորգ Դանիելյանը՝ ԵԽԽՎ բանաձևի մասին Հայերի էթնիկ զտումներով միջազգային արդարադատությունը դարձավ ուժով ստեղծված իրականությունն ընդունելու ձև. Արմեն Գևորգյան Կոպիրկինը «Լենինգրադի պաշարման երեխաները» հուշարձանի մոտ ծաղկեպսակ է դրել և երախտագիտություն հայտնել եղբայրական հայ ժողովրդին Սամվել Ալեքսանյանը որոշել է Ադրբեջանից շաքարավազ ներկրել․ «Հրապարակ» Բացահայտ բնապահպանական վանդալիզմ՝ Նոր Նորքում Միլիարդավոր պարգևավճարներ և անմխիթար վիճակում գտնվող մանկապարտեզներ (տեսանյութ) Հ.Մորգենթաուի անվան N 126 հիմնական դպրոցը անհապաղ հիմնանորոգման կարիք ունի (տեսանյութ)

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարությունը

Հայոց ցեղասպանության փաստը, որպես մարդկության և քաղաքակրթության դեմ իրագործված ոճիր, ճանաչված է տասնյակ պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից։ Մինչդեռ Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպանության մերժման փաստը, ինչն այդ հանցագործության ուղղակի շարունակականության դրսևորում է։ Ավելին, Թուրքիայի Հանրապետության կողմից Ադրբեջանին տրամադրվող անվերապապահ ռազմաքաղաքական զորակցությունը հանգեցրեց Արցախում էթնիկ զտման ցեղասպանական քաղաքականության գործադրման՝ Թուրքիայի ուղղակի և անուղղակի ներգրավմամբ։ Այդ գործողությունները լիովին համապատասխանում են «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» 1948թ. Կոնվենցիայի պահանջներին, որոնցով սահմանվում է ցեղասպանություն հանցագործությունը։

Ելնելով վերոգրյալից և կարևորելով ցեղասպանությունների կանխարգելման գործում միջազգային կազմակերպությունների և առանձին պետությունների կոնվենցիոն պարտավորությունները` ՀՅ Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի կենտրոնական խորհուրդը հայտարարում է.

  1. Թուրքիայի Հանրապետությունն այնքան ժամանակ, քանի դեռ շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը, մնում է Հայաստանի Հանրապետության համար գոյութենական սպառնալիք՝ հետապնելով Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության կաշկանդումն ու անվտանգային համակարգի ամբողջական կազմաքանդումը, իսկ միջպետական փաստացի սահմանի արգելափակումը նպատակ ունի Հայաստանը ենթարկելու տնտեսական ու քաղաքական լրացուցիչ ճնշումների։ Թուրքական պետական շրջանակներում բացակայում է Հայաստանի Հանրապետության հետ բովանդակային և առանց նախապայմանների բանակցությունների մեջ ներգրավվելու քաղաքական կամքը։
  2. Հայոց ցեղասպանության իրողության ժխտման պետական քաղաքականությունը Թուրքիայի համար ոչ միայն քարոզչական, այլև հեռուն գնացող քաղաքական նպատակներ հետապնդող գործողություն է, ինչի պարագայում այդ երկիրը շարունակում է ներգրավված մնալ հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանական գործողություններում։
  3. Ստեղծված պայմաններում Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացի շարունակությունը, հայ ժողովրդի նկատմամբ շարունակվող ցեղասպանական գործողությունների միջազգայնացումը Հայաստանի Հանրապետության համար անվտանգային նշանակություն ունեցող խնդիր է։
  4. Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարն ու Ցեղասպանության հետևանքների վերացմանն ուղղված միջազգային գործողությունները կարևոր են հայ ժողովրդի նկատմամբ ապագա ցեղասպանությունները կանխարգելելու համատեքստում։
  5. Անհրաժեշտ է, որ միջազգային հարաբերությունների առանցքային դերակատարները՝ ինչպես վերպետական կազմակերպություններ, այնպես էլ առանձին պետություններ, շարունակաբար հետևեն Թուրքիայի ռազմաքաղաքական վարքին՝ գնահատելով հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանական գործողություններում այդ պետության ուղղակի կամ անուղղակի ներգրավման հնարավորությունը ու ձեռնարկեն համապատասխան քայլեր։
  6. Հայ ժողովուրդը Հայաստանի Հանրապետության անկախության մասին հռչակագրով, ապա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրով նվազագույնը երկու անգամ լայն համախոհությամբ հստակեցրել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներում իր ուղենիշները։ Ավելին, 2010թ. հունվարի 12-ին ՀՀ Սահմանադրական դատարանը միարժեքորեն ընդունել է ՀՀ Անկախության մասին հռչակագրի՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը հետապնդելու մասին դրույթի անբեկանելիությունը ՀՀ-Թուրքիա միջպետական հարաբերություններում։
  7. Առաջադրելով նոր նախապայմաններ՝ Թուրքիայի Հանրապետությունը բացառում է Հայաստանի Հանրապետության հետ բնականոն հարաբերությունների հաստատման հավանականությունը՝ հիմնված փոխվստահության, փոխադարձության և հավասարության վրա։
  8. Թուրքիան, համագործակցաբար Ադրբեջանի հետ, Հայաստանի նկատմամբ գործադրում է ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման քաղաքականություն ինչի պայմաններում Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից ձեռնարկվող միակողմանի զիջումները զուրկ են լեգիտիմությունից։
  9. Կարևոր և արժեքավոր է Հայկական սփյուռքի, դրա քաղաքական և համայնքային դերակատարների նպատակաուղղված ջանքերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դրա նորօրյա դրսևորումների հանրահռչակման գործում։
  10. Հայաստան-Թուրքիա հարաբերությունների պատմության և ներկայի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության իշխանությունների հիմնազուրկ դատողությունները հեռու են պատմաքաղաքական հիմքերից և լեգիտիմությունից՝ ուղիղ հակասության մեջ մտնելով Հայաստանի Հանրապետության Անկախության մասին հռչակագրի հանրաճանաչ դրույթների և մեր ժողովրդի հոգեմտավոր ներաշխարհի հետ։

11.Հայաստանի իշխանությունների հայտարարություններն ուղղակիորեն ծառայում են Հայոց ցեղասպանության ոճրի նսեմացմանն ուղղված թշնամական քարոզչությանը՝ էլ ավելի ամրապնդելով Թուրքիայի և դրա ցեղասպան գործընկեր Ադրբեջանի անպատժելիության զգացումը։

  1. Արցախի հայաթափումն ամբողջապես տեղավորվում է իր բնօրրանից հայ ժողովրդին տեղահանելու, ոչնչացնելու և գոյության համար անհամատեղելի այլ պայմաններ ստեղծելու` թուրքական քաղաքականության համատեքստում։ Արցախում կատարվածը հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանական վտանգի առարկայացման մի դրսևորում էր միայն։ Ուստի հայ ժողովրդի համար Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու հետևանքների վերացմանն ուղղված քայլերն անվտանգային նշանակություն ունեն՝ թուրքական ծավալապաշտության և ցեղասպանական քաղաքականության կասեցման տեսանկյունից։

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթով, ոգեկոչելով մեր մեկ ու կես միլիոն սրբադասված նահատակների հիշատակը, մեր ժողովրդին թե՛ Հայրենիքում և թե՛ Սփյուռքում պայքարի շարունակման կոչ ենք անում՝ հանուն ազգային ինքնության պահպանման, հայրենի պետության զորացման, արցախահայության լիարժեք իրավունքների պաշտպանության ու վերատիրացման, առհասարակ հանուն Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման և արդարության վերականգման։ Սա է իրական խաղաղության դժվարին ուղին։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական խորհուրդ

24 ապրիլ 2025

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan