Փաշինյանն ու իր ենթակաները «ժողովրդից խռով» վիճակում այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որը մոտ 3 ժամ շրջափակված էր ոստիկաններով
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ, Թուրքայի ու Ադրբեջանի հետ սերտորեն «եղբայրանալու» դիրքերից հանդես եկող փաշինյանական իշխանության ներկայացուցիչները, իրենց ղեկավար Նիկոլ Փաշինյամի գլխավորությամբ, մնացյալ քպ-ական պաշտոն զբաղեցնողներով՝ Վահագն Խաչատուրյան, Ալեն Սիմոնյան և այլն, այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Նրանց սպասարկող զինվորականության բարձրաստիճան սպայակույտն էլ էր իրենց հետ, գումարած՝ օտարերկրյա դեսպանները:
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին՝ ժամը 07։00-ից մինչև 10։30-ը փաշինյանական իշխանույթան շահերն սպասարկող ոստիկանությունը հայ ժողովրդի առաջ փակել էր դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհները, շրջափակել էր հուշահամալիրը, որպեսզի Փաշինյանն առանց «միջադեպերի», «ժողովրդից խռով» վիճակով կարողանա արարողակարգային այց անել: