49 մլն դրամ՝ Սիրիայի բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով
Այսօր՝ ապրիլի 23-ին, ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց 2025 թվականի պետբյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը հատկացնել 49 մլն դրամ՝ Սիրիայի բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով։
Ըստ նախագծի՝ Սիրիայում ՀՀ կառավարության կողմից անձանց կտրամադրվի սոցիալական աջակցություն՝ առաջին անհրաժեշտության կարիքները հոգալու համար: Նախագծի շրջանակներում, մասնավորապես, առաջարկվում է 49 մլն դրամից «1234. Ներքին գործերի նախարարության ոլորտի քաղաքականության մշակում, կառավարում, կենտրոնացված միջացառումներ, մոնիտորինգ և վերահսկողություն» ծրագրի «11001. Ներքին գործերի նախարարության ոլորտի քաղաքականության մշակում, կառավարում, կենտրոնացված միջացառումներ, մոնիտորինգ և վերահսկողություն» միջոցառման «Առողջապահական և լաբորատոր նյութեր» 4266 հոդվածին ուղղել 25 մլն դրամ, «Կենցաղային և հանրային սննդի նյութեր» 4267 հոդվածին՝ 23 մլն դրամ: