Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

Մենք Ցեղասպանության ճանաչումը Թուրքիա չհասցրինք, Թուրքիան ժխտումը հասցրեց Հայաստան․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Այսօր մամուլի ասուլիս էր Երևանում հայտարարված, որին մասնակցում էին Ֆրանկֆուրտում գործող Ցեղասպանության հակառակորդների միության ազգությամբ թուրք և քուրդ ղեկավարներ։ Թեման այն էր, որ Թուրքիան կարող է ապագա ունենալ միայն այն դեպքում, եթե ճանաչի Ցեղասպանությունը և կատարի հատուցում։ Հայաստանում այս օրերին անցկացվում է «Ցեղասպանագիտության շաբաթ» միջոցառումների շարք՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին: Մասակցում են հայ և միջազգային փորձագետներ, ցեղասպանագետներ, պատմաբաններ և գրողներ։ Տեղի է ունենալու թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Ցեղասպան պետության ակունքները» գրքի շնորհանդեսը՝ հեղինակի մասնակցությամբ։ Նախորդ տարի Հայոց ցեղասպանության տուն-թանգարան է այցելել 300 թուրք։ Ի՞նչ եք կարծում, քա՞նի հայ կա, որ ուրանում է Հայոց ցեղասպանությունը։ Ավելի կոնկրետացնեմ հարցը՝ այս պահին, երբ թուրք գիտնականներ են կոչ անում հայոց ցեղասպանութունը ճանաչել ու հատուցել, քա՞նի պաշտոնյա կա Հայաստանում, որ ուրանում է Հայոց ցեղասպանությունը։ Ոչ միայն ուրանում են, այլև ծեծկռտուք են հրահրում, երբ խոսք է գնում Ցեղասպանությունը դատապարտելուն։

Ազգային ժողովի Հայաստան խբակցութունը հայտարարեց, որ նախագիծ է բերել ԱԺ՝ Հայոց ցեղասպանության ժխտումը, նսեմացումը և արդարացումը քրեականացնելու վերաբերյալ։ Հայտարարությունից կարճ ժամանակ անց ԱԺ նախագահը սկսեց բորբոքել, թեժացնել նիստը, ու տեղի ունեցավ քաշքշուկ։ Ընդհանրապես ԱԺ նախագահը որպես սադրիչ աշխատելու համար շատ հարմար դիրքում է․ նա նստած է ԱԺ բարձր կետում, ունի թիկնազոր, ունի ԱԺ անվտանգության աշխատողներ, որոնք ևս իրականում իր թիկնազորն են, և ամեն անգամ ընդդիմադիրների ելույթներից հետո ռեպլիկներ է անում, վիրավորանքներ, ամբաղ-զամբաղ խոսում է, սադրում է, որովհետև մեկ է՝ ինքը շատ պաշտպանված է։

Նախկին իշխանության մեջ կային մականունավորներ, վատ համբավ ունեցող պատգամավորներ, որոնց անունն իսկ նշանակում էր, որ եթե այսինչ տղում կան, ուրեմն բորբոքել չի կարելի, տուրուդմբոց են սարքելու։ Սեյրան Սարոյանը, օրինակ, երբեմն ասում էր, չէ՞, եթե այդինչ բանը ես ու Շմայսը անեինք հլը ուրիշ բան, բա դուք։ Հիմա հեղափոխությունից հետո էս տղերքը, որ նախկիններին հռչակել են կրիմինալ, իրենց՝ խեղճ հարիֆ, սկսել են անընդհատ պատմությունների մեջ ընկնել։ Էսօր Ալենը բորբոքեց իրավիճակը, ու որ ամենախնդալուն էր, բորբոքվածների մեջ տեսա Վահե Ղալումյանին, տեսա Կոնջորյան Հայկին, Մկրտչյան Արենին։ Վահե Ղալումյանը 50 տարեկան տղա է։ 50 տարվա առաջին 46 տարին գլուխը կախ ապրում է իր համար, հեղափոխություն են անում, պատգաավորի մանդատ են տալիս, ու մեկ էլ տեսնում ես, որ էս սուսիկ-փուսիկ տղեն հայտնաբերել ա իր բռունցքները։ Ես, որ ամեն օր լրատվության մեջ եմ՝ էն հեռավոր 2000-ականներից, առաջին անգամ Վահե Ղալումյան անուն ազգանունով մարդու մասին իմացել եմ 2021 թվականի օգոստոսին՝ ԱԺ-ում ընդդիմության վրա հարձակվելիս։ Որ Ալեն Սիմոնյանը խոսել գիտի, սենց բորբոքվել գիտի, առաջին անգամ իմացել եմ գիտե՞ք երբ՝ ԱԺ փոխնախագահ եղած ժամանակ։ 45 տարեկան էդ տղուն ես առաջին ժամանակ ԱԺ փոխնախագահ ժամանակ եմ իմացել, որ գոռալ գիտի։ Ես առաջին անգամ ԱԺ նախաահ եղած ժամանակ եմ իմացել, որ ոչ միայն նրա թուքը բերանում չորացած չէ, այլև թքել գիտի։ Մինչև էդ ոչ մի բանով աչքի չընկած էդ տղուն պաշտոն են տալիս, մեկ էլ հոպ՝ ակվարիումից սկսում ա դուրս գալ ու պարզվում է, չէ ինչ-որ խուլիգանություն է անում։

Արեն Մկրտչյան անուն ազգանունը ես առաջին անգամ իմացել եմ 2018 թվականի ամռանը, երբ Գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ ինչ-որ բեմադրվեց, ասացին՝ նա է մոնտաժել․ էս տղեն, որ էս թվարկածներիցս ավելի սուսիկ-փուսիկ էր, էսօր պարզվում է՝ կռվի թամադա է, իրեն էլ բռնում են, որ իբր հանկարծ չգնա հոշոտի։ Մի երկու տարի առաջ էլ ոստիկաններով շրջապատված Ալավերդու քաղաքապետարանում էր կայանում։ Մի հատ կարո՞ղ եք ասել, թե ոնց է լինում, որ ոչ մեկս ձեզ չենք ճանաչում կամ ճանաչում ենք որպես խելոք-մելոք տղա, մի հատ պատգամավորի մանդատ են տալիս, մեկ էլ հոպ՝ 4 տարում ավելի շատ ծեծկռտուքների մեջ եք հայտնվում, քան նախկին մականունավոր պատգամավորները նախկին 6 գումարումների խորհրդարանում ու Գերագույն խորհրդում միասին վերցրած։ Սա նշանակում է, որ էդ ձեր դուխը ձեր պաշտոնն է։ Ու հենց դուք ձեր զարդը՝ մանդատը կորցնեք, մեկդ կվերադառնա իր ճանշինը, մեկդ հետ կգնա սպորտային մեկնաբան, մեկդ էլ, ասենք, հետ կմտնի ակվարիում, եթե որևէ տեղ պատրաստ լինեն հետ ընդունել, իհարկե։

Հիշեցի լուսահոգի Վահան Հովհանիսյանի խսքերը՝ ուղղված այն ժամանակ հանրապետական իշխանություններին։ Բայց ի տարբերություն հանրապետականների, որոնք այսօր սովորականի պես կարողանում են փողոցում քայլել, գործունեություն ծավալել, դուք իսկականից չեք կարող ձեր դալաններով ներս մտնել։ Պատկերացնում ե՞ք իշխանափոխությունից հետո Արեն Մկրտչյանի վիճակը իր հայրենի Ալավերդիում։ Երևի չի կարողանալու անգամ իր բնակարանից դուրս գալ։ Վահե Ղալումյանն անըդհատ ընկնելու է պրոբլեմների մեջ, թաղեցիներն անգամ ձեռքով բարև չեն տա։ Ալենն ընդհանրապես, կարծում եմ, էս երկրում չի ապրի։

Լավ, ինչո՞ւ է ՔՊ-ն բորբոքվում Հայոց ցեղասպանությունը քրեականացնելու օրենքի նածխագծի վերաբներյալ։ Տպավորություն ունեմ, որ ուղիղ կապ կա Հայաստանի և Թուրքիայի խորհրդարանական իշխող թիմերի միջև, ու էնտեղից պուլտը սեղմում են ազգային հարցերի վերաբերյալ ընդդիմության նախագծերի դեպքում։

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասով կան տարբեր կարծիքներ․ օրինակ՝  կարծիք է, որ ամոթ է, որ Ցեղասպանություն ապրած երկիրը չունի ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք։ Այսինքն՝ կա, բայց անատամ օրենք է։ Կան մարդիկ, այդ թվում ես, որ կարծում ենք՝ պետք է մենք ապրեինք այնպիսի միջավայրում, որ նման օրենքի կարիքը չլիներ։ Որ Կիպրոսը, Շվեյցարիան, Ֆրանսիան և այլ երկրներ քրեականացրել են Ցեղասպանության ժխտումը, հասկանալի է, թուրքերով լցված երկրներ են։ Իսկ Հայաստանում առնվազն տարօրինակ է, որ կարող է գտնվել մեկը, որը կհերքի։ Բայց արի ու տես, որ հասել ենք այդտեղ, ու դա անում է իշխանությունը։

Հայաստանի քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածով Ցեղասպանությունը կամ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը, դրանք քարոզելը կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելը քրեականացնում է, եթե դա կատարվել է ռասայական պատկանելության, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկ ծագման կամ կրոնական պատկանելության հիման վրա՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով: Այսինքն, եթե Ցեղասպանությունը պարզապես հերքում ես, քրեականացված չէ։ Օրինակ, երբ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ հլը պետք է պարզենք ինչ է տեղի ունեցել, դա Հայոց ցեղասպանության ժխտում է։ Երբ Նիկոլը նաև հավելում է՝ պետք է պարզենք ինչու է տեղի ունեցել, սա էլ, արդեն, արդարացում է։ Եվ այն, որ Հայաստանի դատախազությունը, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Աննա Վարդապետյանը, չլսելու է տալիս Փաշինյանի ելույթները կամ համարում է, թե հանցակազմ չկա, ուրեմն Ցեղասպանության ժխտմանը նա աջակցում է՝ ՔՊ-ին հավասար։

Կմիանա՞ ՔՊ-ն «Հայաստան» խմբակցության նախագծին։ Ոչ։ ՔՊ-ականները դեմ կլինեն, ինչպես որ դեմ են եղել ՀՀ տարածքային ամբողջականութանը կասկածի տակ դնելը քրեականացնելուն, ինչպես որ չեն միացել Բաքվում կայացած COP29-ի ժամանակ հայ գերիների վերաբերյալ հայտարարությանը, ինչպես որ դեմ են եղել Շուշիի թուրք-ադրբեջանական հռչակագիրը դատապարտելուն։ Այս նախագծի քննարկումը ընդամենը հերթական անգամ ցույց է տալու, թե ինչքան աջակից ունի Թուրքիան Հայաստանի իշխանության մեջ և հերթական անգամ լինելու ենք խայտառակ՝ որպես պետություն։

Կարճ ասած՝  100 տարվա պայքարի արդյունքում մենք չկարողացանք Հայոց ցեղասպանության ճանաչումը հասցնել Թուրքիա, բայց թուրքերը կարողացան ժխտումը հասցնել Հայաստան։ Ընդամենը 7 տարում։

Ի՞նչ եք կարծում, եթե Հայոց ցեղասպանության վերաբերյալ նախագիծը, Ղարաբաղի հարցի վերաբերյալ նախագիծը, հայկական Սփյուռքի վերաբերյալ նախագիծը Հայաստանի Ազգային ժողովում, Թուրքիայի Մեջլիսում ու Ադրբեջանի Միլի մեջլիսում դրվի միաժամանակ քվեարկության, նույն պատկերը չի՞ գրանցվի։ Հայաստանի խորհրդարանական իշխանությունը չի՞ քվեարկի իր թուրք ու ադրբեջանցի գործընկերների նմանությամբ։ Կքվեարկի, անշուշտ․ ընդամենը երկու օր առաջ էինք անդրադարձել թեմային, որ Հայաստանում հաստատված է ադրբեջանա-թուրքական իշխանություն»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>