ՔՊ-ն կրկին փախավ ավագանու նիստից․ պետք է քննարկվեր տրանսպորտի թանկացումը կասեցնող «Մայր Հայաստան»-ի նախագիծը (ուղիղ)
Այսօր հրավիրված Երևանի ավագանու հերթական նիստից «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կրկին փախավ։
Օրակարգում տրանսպորտի թանկացումը կասեցնող «Մայր Հայաստան»-ի նախագիծն էր, որը հանձնաժողովում դրական եզրակացություն էր ստացել։
Հիշեցնենք, որ նախորդ անգամ ևս ՔՊ-ն փախել էր «Մայր Հայաստան»-ի ներկայացրած նախագիծը քննարկելուց։