Ռուսաստանում շփումների ընթացքում զգում ես, թե ինչքան բացեր են առաջացել հայ-ռուսական հարաբերություններում
Քաղաքագետ Դերենիկ Մալխասյանը գրում է. «Եկատերինբուրգի հայ համայնքի ու ընդհանրապես հայերի լավ բարեկամ Օլեգ Գորոբեցի հետ` Եվրասիական տնտեսական միջազգային ֆորումի ժամանակ: Ռուսաստանում շփումների ընթացքում զգում ես, թե ինչքան բացեր են առաջացել հայ-ռուսական հարաբերություններում ու ինչ հսկայական աշխատանք պետք է տարվի այդ հարաբերությունները կարգավորելու համար: Ռուս գործընկերների հետ շփումներից տեղեկացա, որ Հայաստանից ամեն կերպ խուսափում են Ռուսաստանում կազմակերպված միջոցառումներին մասնակցել: Անգամ մոտ մեկ տարի առաջ կարևոր տնտեսական միջոցառման ժամանակ Հայաստանից պետական պատվիրակություն է եկել, բայց ոչ մի տեղ չեն երևացել ու արագ հեռացել են: Ռուսական շրջանակներում տպավորություն է, որ անգամ հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները միտումնավոր սաբոտաժ են արվում: