Սա է ճշմարտությունը «իրական» հորջորջվող, իբր, գաղափարախոսության մասին․ իրանագետ
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․
«Արցախի Հանրապետության ողջ տարածքի և Հայաստանի Հանրապետության որոշ տարածքների՝ Բաքվի բարբարոսական վարչախմբի բռնազավթումից հետո, մենք կորցրել ենք Հայաստանի սրբազան հողի մոտ 13 հազար քառակուսի կիլոմետր, ոսկեղենիկ հայոց լեզվի տարածման մոտ 13 հազար քառակուսի կիլոմետր, առաքելական ջանքով մեր երկիր հասած քրիստոնեության տարածքի մոտ 13 հազար քառակուսի կիլոմետր՝ մոտ 13 հազար քառակուսի կիլոմետր, որի գրեթե ամեն մետրը ողողված է հայկական քաղաքակրթական ճիգով և այդ քաղաքակրթության պաշտպանության համար հեղված արյունով։
Սա է ճշմարտությունը «իրական» հորջորջվող, իբր, գաղափարախոսության մասին»։