«Դատավորը» այնքան վիրավորվեց «նախկին ՔՊ-ական» բնորոշումից, որ լրագրող Աննա Գորգինյանին դուրս հանեց դատարանի դահլիճից. Արթուր Սուքոյան
Պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը գրել է.
«Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական նիստի ժամանակ նախագահող «դատավոր» Սարգիս Պետրոսյանը, նեղսրտել էր «Yerevan Today»-ի վերնագրից, որտեղ իրեն հիշատակել էին նրա նախկին ՔՊ-ական լինելը: Արդյունքում «դատավորը» այնքան վիրավորվեց, որ լրագրող Աննա Գորգինյանին դուրս հանեց դատարանի դահլիճից։
Ստեղ տրամաբանության սահմաններում երկու տարբերակ կա. կամ նրա համար խիստ վիրավորական է երբևէ ՔՊ-ական լինելը, կամ նա մինչև հիմա ՔՊ-ական է և նեղվել է «նախկին» ձևակերպումից»։