Ինչո՞ւ է Հայաստանի մթնոլորտը ռադիկալացվում Միացիր, որ փոխենք. «Մայր Հայաստանը» կշարունակի պայքարը է՛լ ավելի մոտիվացված «Մի հատ նշան ա կպցրել դոշին, ոնց որ ծովից ծովը Հայաստանը հետ ա բերել». Գագիկ Ծառուկյան
25
«Իր պատիժն իմ որձ առյուծի մոտ մտնելը պիտի լինի». Գագիկ Ծառուկյան. Տեսանյութ «Նիկո՛լ, հիմա սպասիր Ռուսաստանից գոտկատեղից ներքև հարվածին». Հայկ Նահապետյան․ Տեսանյութ Ինչո՞ւ կալանավորեցին Թևանյանին․ Նիկոլի վախերն ու հաշվարկները (տեսանյութ) Գործող ռեժիմը անցել է բարոյականության եւ սթափության բոլոր սահմանները Ժողկոնցլագերի դատարանը որոշեց 2 ամսով կալանավորել Անդրանիկ Թևանյանին Փաշինյանի դատարանը 2 ամսով կալանքի որոշում դակեց Անդրանիկ Թևանյանի դեմ Գաղտնի տեղեկություն ՔՊ-ն չի հրապարակել այդ նիստում Թևանյանի համար ասում են` շպիոն է, դավաճան է, նա էդ մարդը չի, չի կարա լինի. Գագիկ Ծառուկյան «Բարգավաճ Հայաստան»-ի հավաք-երթն Արաբկիրում՝ ուղիղ Դատարանը հեռացել է Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը որոշում կայացնելու. փաստաբան Օրբելյան Պատերազմ Արցախում
Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան «Իր պատիժն իմ որձ առյուծի մոտ մտնելը պիտի լինի». Գագիկ Ծառուկյան. Տեսանյութ Անդրանիկ Թևանյանին «դավաճան» պիտակավորելը քաղաքական շոու է․ Նիկոլի իշխանության հերթական թիրախավորումը «Նիկո՛լ, հիմա սպասիր Ռուսաստանից գոտկատեղից ներքև հարվածին». Հայկ Նահապետյան․ Տեսանյութ «ԽՍՀՄ փլուզումից և ՀՀ-ի անկախությունից ի վեր Թուրքիան մեր երկրի դեմ փաստացի պատերազմում է». Վարուժան Գեղամյան Ինչո՞ւ կալանավորեցին Թևանյանին․ Նիկոլի վախերն ու հաշվարկները (տեսանյութ) Ազատություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին Ինչո՞ւ է Հայաստանի մթնոլորտը ռադիկալացվում Միացիր, որ փոխենք. «Մայր Հայաստանը» կշարունակի պայքարը է՛լ ավելի մոտիվացված Գործող ռեժիմը անցել է բարոյականության եւ սթափության բոլոր սահմանները Ժողկոնցլագերի դատարանը որոշեց 2 ամսով կալանավորել Անդրանիկ Թևանյանին Փաշինյանի դատարանը 2 ամսով կալանքի որոշում դակեց Անդրանիկ Թևանյանի դեմ Գաղտնի տեղեկություն ՔՊ-ն չի հրապարակել այդ նիստում Իրանը հերքել է օդային տարածքի փակման մասին տեղեկությունները ՌԴ-ում արգելվել է շուրջ 37 միլիոն շիշ «Ջերմուկ»-ի վաճառքը Թևանյանի համար ասում են` շպիոն է, դավաճան է, նա էդ մարդը չի, չի կարա լինի. Գագիկ Ծառուկյան «Մի հատ նշան ա կպցրել դոշին, ոնց որ ծովից ծովը Հայաստանը հետ ա բերել». Գագիկ Ծառուկյան «Բարգավաճ Հայաստան»-ի հավաք-երթն Արաբկիրում՝ ուղիղ Դատարանը հեռացել է Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը որոշում կայացնելու. փաստաբան Օրբելյան Շինծու քրեական գործով դատարանը այսօր որոշում է կայացնելու Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցի հետ կապված «Փաշինյանին կվռնդեն, եթե ՀՀ-ն անցնի գազի եվրոպական գներին»․ Մեդվեդև Հայաստանը փորձում են ներքաշել հակառուսական ճամբար՝ նպատակ ունենալով «հնարավորինս ավելի մեծ ցավ պատճառել Ռուսաստանին»․ Լավրով Անդրանիկ Թեւանյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքեր չկան. փաստաբան Ով փորձում է նստել աթոռի արանքում, ռիսկի է դիմում ցավոտ վայրէջք կատարել թույլ հետույքի վրա. Մեդվեդևը՝ Փաշինյանին Փաշինյանը շատ նման է Հիտլերին․ երկուսն էլ անգրագետ են եղել ու ատել են բոլորին․ Երվանդ Բոզոյան Թող սկսեն ՔՊ պատգամավորներից՝ ինֆորմացիա տարածողները հենց իրենք են․ Էլինար Վարդանյան Նիկոլը գիտե՞ք՝ ինչ էր ասել․ կանդալները դրեցին, շոուն արեցին, որովհետև․․․ Գևորգ Ստեփանյան «Հաճախորդ Նիկոլը իրեն պատեպատ է տալիս, զառանցանքների մեջ է»․ Արեգնազ Մանուկյան Նիկոլ Փաշինյանը մեջքի վրա գնում է, սպասե՛ք․․․ փրփուրներն են մնացել․ Դերենիկ Մալխասյան Ակցիա դատարանի դիմաց, որտեղ քննվում է Անդրանիկ Թևանյանին ազատությունից զրկելու հարցը

Դատավորը ամաչո՞ւմ է (նախկինում) ՔՊ-ական լինելու համար․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Խնդրում և կոչ եմ անում «Կարճ ասած» հաղորդումը սոցցանցերում հանդիպելիս, արձագանքել հավանության որևէ նշանով և տարածել։ Նախկին ՔՊ-ական, այժմ դատավոր Սարգիս Պետրոսյանին ևս կխնդրեմ, այսօրվա հաղորդմանս գլխավոր հերոս հաստատ կարող է ինքը դիտարկվել։

Այսօրվա հաղորդումս գրեթե պատրաստ էր, երբ մի զավեշտ տեղի ունեցավ։ Երբեք չեմ պատկերացրել, որ կարող է նյութի վերնագիր ես կամ մեկ այլ գործընկեր դնենք, ու դրա պատճառով դատավորը դահլիճից դուրս հանի լրագրողիս։ Այսօր տեղի ունեցավ հենց դա, որը երբեք չեմ պատկերացրել․ տեղի էր ունենում դատական նիստ՝ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման վերաբերյալ հակասահմանադրական գործով։ Դատավորը Սարգիս Պետրոսյանն էր, որը հայտնի է որպես նախկին ՔՊ-ական։ Էս «պատվարժան» դատավորը (դե այդպես է կարգը, որ պետք է դիմեն դատական նիստերին), մինչև դատական  նիստը վերսկսելը կարդում է դատական նիստի մասին լուրը, որ դատավորը նախկին ՔՊ-ական Սարգիս Պետրոսյանն է։ Ո՛չ բամբասանք ենք գրել, ո՛չ Նիկոլի նման գրել ենք՝ օդում կախված տեղեկությունների համաձայն, ո՛չ անձնական կյանք ենք մտել, ո՛չ իր մասին անթույլատրելի բժշկական գաղտնիք ենք բացահայտել, ոչ էլ վիրավորել ենք (չնայած՝ էդքան վստահ չեմ ասի վիրավորվելու մասը, չէ՞ որ ՔՊ-ին առնչություն ունենալը բանականությանը խորթ է ու վիրավորական)։ Մի խոսքով, աչքերի դեմը սևանում է։ Մտնում է նիստերի դահլիճ ու սկզբից փորձում է միջամտել իմ խմբագրության աշխատանքներին, հետո էլ որ բացատրում են, թե որը որից հետո է, դահլիճից դուրս հանում Yerevan.Tday-ի լրագրողին, որը, ի դեպ, իր մասնագիտական պարտականություններն էր իրականացնում, այդտեղ գտնվում էր բացառապես որպես իր աշխատանքը կատարող։

Ուղիղ եթերով դատական նիստը դիտելիս իմ առաջին ռեակցիան եղել է խնդալը։ Գոնե էսօր չաներ։ Էսօր էս դատավորի խնդալու քայլից մի երկու ժամ առաջ, մի հատ ՔՊ-ական ԱԺ ամբիոնից ասում էր՝ եկեք ընդունենք, որ լրագրողները, լրատվամիջոցները երբեք էսքան ազատ չեն եղել։ Դա ասում էր էն դեպուտատը, որը Սարգիս Պետրոսյանի հետ համարյա նույն ժամանակ մտավ ՔՊ, երկուսն էլ դեպուտատ դառնալու հույսով․ Կոնջորյանի բախտը բերեց, դարձավ դեպուտատ ու առայժմ ՔՊ-ում է, դեռ իր քաղաքական հերթական դավանափոխությունը չի ունեցել, իսկ Սարգսի բախտը չբերեց ու դեպուտատ չդարձավ։

Կարող էի հիմա աղմուկ բարձրացնել, թե՝ տեսեք ինչ են անում, կոպիտ միջամտում են լրագրողների աշխատանքին, Սարգիս Պետրոսյանը լինելով դատավոր՝ քրեական օրենսգրքով նախատեսված արարք է անում՝ խոչընդոտելով լրագրողի աշխատանքը, կարող էի դիմել ԵՄ ու ԱՄՆ դեսպաններին ու ասել՝ տեսեք՝ ձեր բաստիոնչիների գործողությունները, գնահատական տվեք։ Չեմ անում, որովհետև դուք, այդ քպական կոչվածներով, այնպիսի հանցագործությունների մեղսակիցներ եք, որ հավատացեք, ես էլ, մեր Աննան էլ, այս մեկը, ժպիտով ձեզ կներենք։ Դուք պատրաստվեք մյուս թեմաներով պատասխաններ տալուն։

Մի երկու օրից լրանում է 7 տարին, որ սրանք իշխանության են։ Էդ 7 տարում մենք էնքան բան ենք տեսել, որ մի հատ հանցագործություն ավել, մի հատ հանցագործություն պակաս՝ էլ եղանակ չի փոխում։ Հենց մեր լրատվամիջոցը տեսել է խուզարկություն, համակարգիչների ամիսներով առգրավվմամբ, լկտիությամբ, եթե լավ եմ հիշում՝ ընդամենը մի անտռուսիկ մականունն ունեցող ՔՊ-ականի ֆեյք գրառման հիման վրա։ Մեր կայքի լրագրողին ԱԺ հավատարմագրումից զրկել են, որովհետև ԱԺ նախագահի աշխատավարձ ստացող Ալեն Սիմոնյանը անցնում էր ցինիզմի սահմանը՝ չկարողանալով հարցերի տակից դուրս գալ։ Մեր խմբագրության լրագրողի անպատվում էր ՔՊ-ական պատգամավորը՝ նեղված «Կարճ ասած» հաղորդման ժամանակ շատ հիմնավորված քնադատությանս պատճառով և այլն և այլն։ Լիքը բաներ ենք տեսել, բայց ջղայնացել ենք, շան տեղ չենք դրել, խնդացել ենք։ Սա ևս խնդալուներից էր։

Իսկ ինչո՞ւ է խնդալու։

Հոգեբանները շատ ճիշտ կբնութագրեն, թե դա ինչ սինդրոմ է․ այն մարդիկ, ովքեր իրենց աշխատանքը կատարում են թելադրանքով, պարտադրանքով, ինչ-որ բանի դիմաց, այդ մարդիկ ավելի շատ են հակված մտածելու, որ այդպես անում են բոլորը։ Շատ չծանրաբեռնելու համար մեկ օրինակ բերեմ․ Նիկոլ Փաշինյանի խմբագիր ու պատգամավոր աշխատած ժամանակ նրա անվան վերաբերյալ կան, ինչպես ինքն է ասում, օդում կախված տեղեկություններ, այն մասին, թե ինչպես է փող ստացել այսինչ բանը անելու կամ փողի դիմաց այդինչ բանը չանելու մասին։ Բացի օդում կախված տեղեկությունները, կա նաև փաստ՝ Միքայել Մինասյանի հայտարարությունը։ Ու Նիկոլ Փաշինյանը մամուլի մասին խոսելիս ասում էր, թե 99 տոկոսը փողով նյութեր գրող են։ Այսինքն, քանի որ նա աշխատել է այդ կերպ, կարծում է, որ այդկերպ են աշխատում նաև մյուսները։ Նույնը կարող է պատահել, Սարգիս Պետրոսյան, նախկին քպականի պարագայում է։

Օրինակ՝ ձեզանից քա՞նիսն է վստահ, որ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի տակ, նորաթուխ դատավոր Սարգիս Պետրոսյանը մտել է իր կամքով, գործը քննում է արդարացի, իր համոզմունքներով, խղճով։ Կարո՞ղ եմ մտածել, որ Սարգիս Պետրոսյանը ՔՊ կուսակցության կամքն է արտահայտում դատական նիստերում։ Կարծում եմ՝ լրիվ իրավունք ունեմ։ Թե ինչու, քիչ անց կանդրադառնամ։

Մեր լրագրողին հարց է տալիս՝ ամեն անգամ ձեզ ասո՞ւմ են ինչ վերնագիր դնեք։ Ու նայում է երկրորդ նախագահի փաստաբանների կողմը։ Նախ, վերնագիրը հենց ես եմ դրել, որովհետև ու բնականաբար լրագրողը դատական նիստի էր մասնակցում․ այսինքն ինձ, որ տասնյակ տարիներ խորացել եմ մեր երկրի ամբողջ ներքաղաքական, ՔՊ-ի իշխանության գալով՝ նաև տնտեսական, սոցիալական, իրավական  կյանքի մեջ, պետք է հուշեն, թե ոնց վերնագիր դնե՞մ, ու իրեն իրոք թվում է, որ կարիք ունեմ ինձ հիշեցնեն, որ Սարգիս Պետրոսյանը նախկին ՔՊ-ակա՞ն է։ Մեր լրագրողը շատ համարժեք է պատասխանում, որ եթե դուք մտածում եք, որ մեզ ասում են ինչ վերնագիր դնենք, ես էլ մտածում եմ, ուրեմն ձեզ ասում են ինչպես վարեք դատական նիստը։ Վերնագիրը դրել եմ ես, իմ ուզած վերանգիրը․ ավելին ասեմ՝ ամեն դատական նիստի այդ վերնագիրն եմ դնում, կարծում եմ, որ կարևոր է, ամեն անգամ դա հիշեցնելը։ Որովհետև, չի կարող նորմալ լինել, երբ քաղաքական թիվ մեկ հակառակորդին դատի մյուս քաղաքական թիմի, թեկուզ նախկին անդամը․ արդեն մեծ պրոբլեմ ունեք։ Էլ չեմ ասում՝ նախկինում 10 տարի նախագահ աշխատած, իմ երկիրը ներկայացրած մարդուն, 2 գեներալ գնդապետի, 1 նախկին փոխվարչապետի, ձեզ պես անփորձ ու դեռևս որև կերպ հեղինակություն ձեռք չբերած, նոր դատավորը։ Եվ այո, այդ ամենը շատ հետաքրքրանում է, երբ պարզվում է, որ նաև քպական ցուցակում եք եղել, Փաշինյանն էլ անձամբ քարոզարշավ է արել, ձեզ համար։

Ու այո, հաճախ մտածում եմ, որ Սարգիս Պետրոսյանին ասում են ինչպես վարել դատական նիստը։ Սարգիսից առաջ էլ Դանիբեկյանին էին ասում, իմ կարծիքով, Դանիբեկյանից առաջ էլ էն մի դատավորին զանգում ասում էին ընկեր ջան, ուզես չուզես, կալանք պիտի տաս, մի վախի և այլն։ Մի դատավոր չենթարվեց, կայացրեց որոշում համաձայն օրենքների ու իր խղճի, Նիկոլի դուրը չեկավ, հելան սաղ քպականներով, մյուս առավոտ շրջափակեցին դատարանի դռները, թե՝ գործի չեք գնա, հլը մեր ուզածով արեք, արա։ Տեսե՞լ ենք չէ, սաղ էլ տեսել ենք։ Ուզի-չուզի, դատավոր Սարգիս Պետրոսյանը իր պատմուճանն է ստացել մի համակարգում, որտեղ Նիկոլն ասել է՝ կա՞տենց մի դատավոր, որ իմ ասածը չանի, որտեղ մեկ այլ բարձրագույն կոչվող դատավորի էլ վարչապետը ՍՄՍ է ուղարկում, և նա հրաժարական է տալիս, չնայած ասում է, թե ինքն իր գործը բացառաբես փայլուն էր անում, էն էլ դե շեֆը ուրիշ բան որոշեց։ Աննա Դանիբեկյանի դեմ նյութ է հրապարակում ՔՊ-ական դատական համակարգը այն մասին, որ Քոչարյանի գործով դատերը ձգձգել է, Սարգիս Պետրոսյանին հանձնարարվում է էս հաասահմանադրական գործը, նիստի ժամանակ ասում է՝ եկեք չձգձգենք, ամեն շաբաթ նիստ անենք։ Ու ուզում է ասել՝ առանց ցուցումների է աշխատո՞ւմ։ Եթե Նիկոլ Փաշինյանը իր թիմակիցներին կարող է ասել էս գործով ինչ անեն, կալանք տան-չտան, եթե նախկին թիմակցին, որ հիմա դատախազ է, կարող է ասել որ քրեական գործերով իրեն զեկուցի, եթե Նիկոլ Փաշինյանը ինքն է հանցագործության վերաբերյալ վարկածները թելադրում, ինչի՞ չի կարող դատավորին էլ ասել ոնց անի, ընդ որում՝ իր նախկին կուսակցական ընկերոջը։ Ավելին, դատախազներն էլ մի լավ վիճակում չեն։

Լավ, եկեք Սարգիս Պետրոսյանին անդրադառնանք մեկ այլ տեսանկյունից․ ինչի՞ց է նեղվել։ Գուցե նա նեղվել է, որ գրել ենք նախկին ՔՊ-ական, գուցե ինքը չի ուզում ասեն նախկին, հիմա էլ, կարող է, ՔՊ-ական է, այսինքն՝ ծածուկ կիսում է գաղափարները։ Բայց գուցե նաև լրիվ հակառակն է՝ մի երկու նիստի ժամանակ ժամերով գլուխ էր գովում, թե ինչքան հայրենասեր է․ ես էլ դե մտածում եմ, ո՞նց կարող է մարդը հայրենասեր լինել ու չվիրավորվել, երբ իրեն անվանեն, թեկուզ նախկին ՔՊ-ան։ Բայց սա էլ դժվար, որովհետև հայրենասեր դատավորը չէր մտնի նման ադրբեջանահաճո գործի տակ։ Բա դատախազները, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից բռնած, հակասահմանադրական գործը մինչև վերջ պաշտպանեցին, նույնկերպ էլ հիմա դուք եք անում ու դո՛ւք գիտեք ինչի դիմաց․ մի օր մենք էլ կիմանանք, հիմա միայն ենթադրում ենք։ Դուք հիմա հակասահմանադրական ճանաչված գործով քննություն եք իրականացնում արդեն կես տարուց ավելի ու մեղադրյալ չկա։ Ու այս ամենը անում եք Բաքվի դատավարությունների հետ, գուցե ակամա սինխրնիզացված․ հենց այսօր էլ Բաքվում է դատական նիստ Արցախի ղեկավարների վերաբերալ։

ՔՊ-ական լինելուց նեղվում եք, որովհետև մի քանի ամսից կամ առավելագույնը մեկ տարի երկու ամիս հետո ՔՊ-ն կհայտնվի պատմության գրկում կամ որ ավելի ճիշտ է՝ «պատմության Սովետաշենում» ու շատերդ պատասխանատվության առաջ եք կանգնելու։ Դուք ճիշտ եք անում, որ նեղվում եք, որ անընդհատ հիշեցնում են, որ ՔՊ-ական եք, որովհետև մի թիմի անդամ եք եղել կամ գուցե նաև ներկայում, որի ճակատին գրված է դավաճան՝ փորագրված, դաճված։ Իսկ դրանք չեն ջնջվում, որքան ուզես ասֆալտ փռի։

Կարճ ասած՝ Մի տղա կար, 2018-ից ոգևորված, թևին Նիկոլի գլուխն էր նակոլկա արել, հետո դարձել էր հականիկոլական, նակոլկան ջնջելուց վնասել էր թևը։ Էդ խարանը, ձեր ճակատից չի ջնջվելու։ Դատավորը դեռ շատ կնեղվի, գուցե նեղվելու պատճառներից մեկն էլ այն է, որ մենակ մենք չենք հիշեցնում, այլ ամեն անգամ դա հիշեցնում են իր համակարգում, իր թաղամասում, գուցե իր տանը, երեսով են տալիս, խնդում են վրան։ Սարգիս Պետրոսյանը Yerevan.Today-ից այո, կարող է և նեղվել, բայց վստահեցնում եմ, որ նեղվելը դեռ առջևում է, երբ այս իշխանությունը գնա, տված պատվերը չեղարկվի, ու ինքը մնա, ճակատին գրված՝ նախկին ՔՊ-ական Սարգիս Պետրոսյան»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>