«Մայր Հայաստան» խմբակցության անդամները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը (տեսանյութ)
Այսօր՝ ապրիլի 21-ին, ժամը 17։45-ի սահմաններում, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները պատահաբար անցնելով Հաղթանակի կամրջով՝ նկատել են, որ մի քաղաքացի անցել է ճաղավանդակը և ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից։
Բանակցություններից հետո «Մայր Հայաստան» խմբակցության անդամներին, դեպքի վայր ժամանած ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցների հետ համատեղ, հաջողվել է կանխել քաղաքացու ինքնասպանության փորձը։
«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից