«Զատկի զինադադարից հետո մարտերը վերսկսվել են»․ ՌԴ ՊՆ
Զատկի զինադադարն ավարտվել է, և մարտերը վերսկսվել են, ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։ Գերատեսչությունը հայտնել է, որ ռուսական զինուժը «շարունակում է հատուկ ռազմական գործողությունը»։ «Ռուսական օդուժը, ԱԹՍ-ները, հրթիռային ուժերն ու հրետանին հարվածներ են հասցրել ռազմական օդանավակայանի, զինամթերքի և ԱԹՍ-ների պահեստներին, ինչպես նաև ուկրաինական զորքերի ժամանակավոր տեղակայման կետերին 74 շրջաններում»,- հայտարարել է պաշտպանության նախարարությունը։
Ռուսաստանի կողմից հայտարարված հրադադարն ուժի մեջ էր մտել ապրիլի 19-ի ժամը՝ 18:00-ից մինչև ապրիլի 21-ի կեսգիշերը։