2.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Արարատի մարզում
Դիտել նաև
Շիրակի մարզում գերիների հարազատները փակել են Բավրա-Գյումրի ճանապարհը. Տեսանյութ
Հայտնի են Սիսիան և Անի համայնքների արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները․ ԿԸՀ
Շիրակի մարզպետի տեղակալ է նշանակվել
Արմավիրի ու Լոռու մարզպետների տեղակալները կգործուղվեն Ռուսաստան
Արմավիրի մարզում քանդում են խաղողի այգիները. Տեսանյութ
Սույն թվականի ապրիլի 21-ին՝ տեղական ժամանակով 06:37:31-ին (ըստ Գրինվիչի 02:37:31), Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Արարատի մարզում արձանագրվել է M=2.4 մագնիտուդ ուժգնությամբ, օջախի 10 կմ խորությամբ երկրաշարժ: Երկրաշարժի էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության՝ φ=39.963 N, արևելյան երկայնության՝ λ=45.054 E: Էպիկենտրոնային գոտում սեյսմիկ ազդեցությունն, ըստ MSK-64 սանդղակի, գնահատվել է 4 բալ ուժգնությամբ:
Սեյսմիկ իրադարձության էպիկենտրոնը Ելփին բնակավայրից գտնվում է 18 կմ հյուսիս արևմուտք, իսկ մայրաքաղաք Երևանից 53 կմ արևելք: Երկրաշարժերն արձանագրվել են ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի սեյսմաերկրադինամիկ ցանցի կողմից