Կառավարության որոշմամբ՝ մարտի 9-ը կլինի ոչ աշխատանքային օր (Լուսանկար)
Կառավարության այսօրվա նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը ներկայացրեց որոշման նախագիծ, ըստ որի մարտի 9-ը կհամարվի ոչ աշխատանքային օր և մարտի 9-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2018 թվականի մարտի 17-ը` շաբաթ օրը:
Ըստ նախագծի հիմնավորման «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ:

Zham.am

