«Ադրբեջանը նոր ստատուս քվո է ստեղծում տարածաշրջանում»․ Հաջիև
Ադրբեջանը Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր ստատուս քվո է ստեղծել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ օկուպացված Ստեփանակերտում, որտեղ այց են կատարել Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները։ «Ադրբեջանը Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծել է նոր ստատուս քվո՝ հիմնված միջազգային իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա»,- ասել է Հաջիևը։