Ադրբեջանում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են օկուպացված Ստեփանակերտ և Շուշի
Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները (դեսպաններ և խորհրդականներ) մեկնել են օկուպացված Ստեփանակերտ, նախատեսված է նաև այց օկուպացված Շուշի:
Այցի շրջանակում նրանց ուղեկցում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական, նրա աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը և Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը:
--
Փաշինյանն ու նրա ԱԳՆ-ն պաշտոնապես ոչ մի կերպ չեն արձագանքել Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ ուղղված այս ոչ բարեկամական բնույթի դրսևորմանը, այդ այցին մասնակցած ոչ մի երկրի՝ Հայաստանում հավատարմագրված ոչ մի դիվանագիտական ներկայացուցչի բողոքի նոտա չեն հղել, ՀՀ ԱԳՆ չեն հրավիրել՝ բացատրույթուններ ստանալու համար: