Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

Բաքվի և Անկարայի համար Փաշինյանը շատ հարմար կերպար է, նրանք կօգտվեն դրանից, քանի դեռ հնարավորություն կա. Բորիս Ռոժին (տեսանյութ)

Ռազմաքաղաքական լրագրության կենտրոնի փորձագետ Բորիս Ռոժինը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է, թե ինչ կարելի է ակնկալել Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացից, Հայաստանի եվրաինտեգրման հեռանկարները, ինչպես նաև Թուրքիայում արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը:

Փորձագետի կարծիքով՝ ուղղակի ռազմական հարձակման սպառնալիքների հաշվին Ադրբեջանը կարող է հեշտությամբ շանտաժի ենթարկել Երևանին և ստանալ տարբեր զիջումներ:

«Վստահությունը, որ պատերազմն ուղղակիորեն չի սկսվի, բխում է այն զիջումների շարքից, որոնք նա (Փաշինյանը) արդեն արել է Ադրբեջանին, և որոնք նա մի շարք հարցերի շուրջ մտադիր է անել նաև հետագայում։ Սա վերաբերում է Հայաստանի պետական սահմանի սահմանազատման հարցերին, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հետ կապված գաղափարական հարցերին, ինչպես նաև մի շարք այլ հարցերի, որոնց շուրջ նույնպես զիջումների են գնում։ Բնականաբար, Ադրբեջանին ձեռնտու է ստանալ այդ զիջումները, որոնք փաստացի իր համար անվճար են և որոնք նա ստանում է առանց պատերազմի։

Ուղղակի ռազմական հարձակման սպառնալիքի հաշվին Ադրբեջանը կարող է հեշտությամբ շանտաժի ենթարկել Երևանին և տարբեր զիջումներ ստանալ հետագայում ևս։ Իսկ հաշվի առնելով տարածաշրջանի վերափոխումը, որն այժմ տեղի է ունենում, պատերազմի վտանգը Բաքվի համար ավելի ուժեղ է, քան իրականացումը: Այսինքն՝ ինչու մտնել հերթական ուղիղ ռազմական դրության մեջ, երբ կարելի է սպառնալիքների միջոցով հասնել ցանկալիին։ Իսկ ցանկալին Ադրբեջանի համար պետական սահմանի սահմանազատումն է, Նախիջևանից դեպի իր հիմնական հատված միջանցքի ստացումն է Հայաստանի տարածքով, և հաշվի առնելով թուրքական շահերը՝ դա Թուրքիայի ելքն է դեպի Կասպից ծով այդ միջանցքով։ Բնականաբար, Երևանի վրա ճնշումներն այս առումով կպահպանվեն՝ հաշվի առնելով, որ Փաշինյանը Բաքվի և Անկարայի համար շատ հարմար կերպար է Երևանում, ուստի նրանք կօգտվեն դրանից, քանի դեռ կա այդ հնարավորությունը», — ասել է Ռոժինը։
Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանին ոչ ոք ակնհայտորեն չի պատրաստվում Եվրամիություն ընդունել, դա պարզապես միջոց է Անդրկովկասում Ռուսաստանի համար լարվածության կետ ստեղծելու համար:

«Պետք է պարզապես հասկանալ, որ գտնվելով ԵՄ կազմում, եթե նման անհավանական իրադարձություն երբևէ տեղի ունենա, Հայաստանը լինելու է Ռուսաստանի նկատմամբ թշնամական ռազմաքաղաքական դաշինքի կազմում՝ Հայաստանի համար բխող բոլոր հետևանքներով։ Այսինքն՝ ԵՄ-ն թշնամական ռազմաքաղաքական դաշինք է Ռուսաստանի համար։ Իսկ եթե Հայաստանը գտնվում է թշնամական ռազմաքաղաքական դաշինքի կազմում, բնականաբար, չի կարող գտնվել ո՛չ ԵԱՏՄ-ում, ո՛չ էլ որևէ այլ կառույցում։ Բայց խնդիրն այն է, որ ԵՄ-ում Հայաստանին ոչ ոք առանձնապես չի էլ կանչում և ակնհայտորեն չի պատրաստվում ընդունել։ Այսինքն, դա պարզապես միջոց է Ռուսաստանի համար Անդրկովկասում լարվածության կետ ստեղծելու համար։ Հայաստանին օգտագործում են ճիշտ այնպես, ինչպես Մոլդովային, Մերձբալթյան երկրներին։ Եվրամիության համար Հայաստանը պարզապես հակառուսական քաղաքականության գործիք է, համենայնդեպս, Երևանի ներկայիս քաղաքական ղեկավարության օրոք»,-նշել է Ռոժինը:

Անդրադառնալով Թուրքիայի ներքաղաքական իրավիճակին՝ փորձագետն ասել է, որ Էրդողանը կօգտագործի բողոքի ցույցերը սպառելու մարտավարությունը, իսկ հետո կպատրաստվի արդեն հաջորդ ընտրություններին:

«Ընթացիկ իրողություններում Էրդողանին ձեռնտու չէ գնալ արտահերթ ընտրությունների, քանի որ այժմ նրա վարկանիշն իսկապես զգալիորեն ընկել է, չնայած նրան, որ պետական ապարատի կայունությունն ու կառավարելիությունը պահպանվում է։ Այնուամենայնիվ, բողոքի ցույցերն ակնհայտորեն գերազանցել են սպասվող ցուցանիշները, նրանք չէին ակնկալում, որ բողոքի ցույցերն այդքան ընդգրկուն կլինեն: Էրդողանն, ամենայն հավանականությամբ, կընտրի բողոքի ցույցերը սպառելու մարտավարությունը և հետո կնախապատրաստվի հաջորդ ընտրություններին, այսինքն՝ պետական ռազմավարությունը վերանայելով։ Էրդողանը փորձ ունի ջախջախելու իր քաղաքական ընդդիմության մի մասին, իսկ մյուսներին ստիպել թույլ դիրքով գնալ ընտրությունների։ Նման բան Թուրքիայում մեկ անգամ չէ, որ արել են, և նա կարող է գնալ հենց այդ ճանապարհով»,-եզրափակել է Ռոժինը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>