Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 20-ամյա երիտասարդ․ կասկածյալը հարազատ քույրն է
Դիտել նաև
Երևանում 3 անչափահասներ խաղալիք ատրճանակով «զինված» փորձել են շենքի նկուղից գողություն կատարել
Մայրը ոստիկանությանը հայտնել է, որ 17-ամյա տղան իր 13-ամյա դստեր հետ սեռական հարաբերություն է ունեցել
Պարզվել է, որ 2 երիտասարդների կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածք են պատճառել 15-ամյա պատանիները
Անօթևանին ոստիկանները տուգանել են տանը չգտնվելու համար
Ձերբակալվել է Արագածոտնի մարզպետի խորհրդականը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ «Տիր» հրացանով պատահաբար կրակելու հետևանքով ստացած «Փորի թեթև վնասվածք» ախտորոշմամբ «Մաստեր Մեդ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ Պարզել է, որ բուժօգնության տեղափոխվածն Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Տիգրան Ս․-ն է։
Ոստիկանները պարզել են նաև, որ ապրիլի 13-ին` ժամը 20։00-ի սահմաններում, Տիգրան Ս․-ի քույրը` Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Լիլիթ Ս․-ն, Էջմիածին քաղաքի Ավետիսյան փողոցի տներից մեկում պատահաբար «Տիր» օդաճնշիչ հրացանով կրակելու հետևանքով եղբոր որովայնի շրջանում պատճառել է մարմնական վնասվածք: