Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

Նմանվել մուտֆիլմի ադրբեջանցի հերոսին․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Արցախյան պատերազմի հաղթանակից հետո իմ սերնդի, մեզանից մեծ սերնդի՝ Ադրբեջանի մասին պատկերացումը ձևավորվել է ելնելով մեր հաղթանակի տրամաբանությունից։ Ադրբեջանցիների նկատմամբ ունեցել ենք ծաղրական-քամահրական վերաբերմունք, քանի որ հաղթած էինք։ Շատերիս սիրած մուլտերից էր Սահակյանցների «Կիլդիմը» (սրանց օրոք դադարեցվեց)։ Ադրբեջանական հերոսը սա է, էս լայն կեպիով կերպարը: Տարիներ անց, հիմա նաև էկրանի ձախինը, շատ եմ նմանեցնում այդ մուլտկերպարին։ Հանուն ճշմարտության ասենք, որ Նիկոլն ինքն է նմանվել էդ կերպարին։

Մենք հաղթած էինք, մեր զինվորը հայ զինվորի կերպարի վեհության մեջ էր։ Էդ մուլտը նիկոլենք համարում են գլուխգովանություն․ ինչո՞ւ, որովհետև ըստ էության՝ իրենց էությանը խորթ էր, իրենցը թույլն է, խեղճն է, խեղճ հարիֆն է։ Մենք հազարամյակների ազգ ենք՝ մեր մշակույթով, խիտ ու հզոր պատմությամբ, իրենք՝ ադրբեջանցիք, հայտնի է, մեր ու այլ ազգերի պատմությունից դրվագներ են քոփի արել կամ ջնջել ու ներկայացնում որպես իրենցը։ Մեզ մոտ 30 տարվա ընթացքում չորրորդ իշխանություն էր փոխվում, իսկ իրենց մոտ իշխանությունը հորից փոխանցվում էր տղուն, մենք հաղթել էինք, իրենք` պարտվել, մենք ունեինք պատերազմով անցած ղեկավարներ, հերոսներ, հաղթանակը պահած, զարգացրած ղեկավարներ, իրենց մոտ պատերազմի հետ առնչություն չունեցող, մոտավորապես «մամայի բալա» տպավորություն թողնող մեկն էր։ Օրինակ, լսե՞լ էիք ադրբեջանցի հերոսի մասին․․․ (ի եղել, չեն ունեցել հերոս, հերոսացնում էին Սաֆարովին, հազիվ էլ․․․ Մենք երկրորդ հայկական հանրապետությունն էինք ստեղծել, իրենք կորցրել այն, ինչ համարել են իրենցը։ Մենք ունեինք տնտեսական հաջողություններ՝ երկու կողմից բլոկադայի պայմաններում և այլn, և այլn, ու մենք կարող էինք մեզ թույլ տալ նկարել «Կիլդիմ», որը մեր ընկալումների արտացոլանքն էր։ Միայն քարոզչական չէր, իրականությանն էլ շատ մոտ էր, իհարկե։

Բայց հիմա հայտնվել ենք լրիվ հակառակ իրավիճակում, մեր պետության ղեկավարը հայտնվել է այ էս կերպարի մեջ ու մեզ էլ է մտցնում։ Նա հայկական հաղթած զինվորին, հերոսին իր իսկ ձեռքով փոխարինել է ադրբեջանական զինվորի կերպարով։ Էս մուլտի հերոսների տեղը փոխել է։

Մի քանի համեմատությամբ հիմնավորեմ խոսքս, որ տեսնեք, թե ինչպես է այս ամենը ռեալ հողի վրա դառնում։

Օրինակ՝ բացեք ռազմական զեկույցները՝ մինչև Նիկոլենք․ Հայաստանը համարվել է աշխարհի ամենառազմականացված երկրներից, սպառազինությունների մրցավազքի մասին զեկույցները նայեք։ Էդ միջազգային զեկույցներով թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը ամենառազմականացված երկրներն էին։ Դա չափվում էր ռազմական ծխսերի վրա բյուջեի հատկացման տոկոսով։ Էդ որ ասում են սրանք, թե՝ 30 տարի չենք զինվել, սուտ է։ Իսկ ո՞ւր են էդ զենքերը․ միլիարդավոր դոլարների՝ անգամ մեկ պատրոն չկրակած զենքեր Փաշինյանը պատերազմով պարզապես նվիրեց Ալիևին։ Նիկոլն ասում է՝ հիմա զինվում ենք, բայց նայում եմ նույն զեկույցները՝ չեմ տեսնում։ Ադրբեջանը 2024 թվականին ռազմական արտադրանքի պայմանագրերով հայտնվել է զենք գնող երկրների 16-րդ տեղում։ Իսկ որտե՞ղ է Հայաստանը։ Չկա։ Էն տարիներին, երբ Հայաստանը, սրանց ասելով, չէր զինվում, ամենառազականացված երկրներից էր, հիմա, երբ էլի սրանց ասելով, զինվում է, ցանկից թռել է դուրս։ Հենց բռնվում են, ասում են՝ մեզ զենք չեն ծախում, որովհետև ՀԱՊԿ, եսիմինչ։ Այ էդպես են այս մուլտֆիլմում տեղերը փոխվել։

Այսօր Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների եռակողմ բանակցություն․ հայկական կողմը ներկայացնում է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, ադրբեջանական կողմը՝ փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը: Մամեդովը ընդամենը 44 տարեկան է, բայց պետական կառավարման համակարգում փորձառությամբ։ Մեր ներկայացուցիչն ավելի երիտասարդ է, բայց կենսագրությւոնը սկսում է 2018 թվականից։ Համացանցում գրում ես անուն-ազգանունը բերում է ինչ-որ ծաղրական ֆոտոներ։ Առաջին անգամ էլ կադրերում երևաց 2018-ի իրադարձությունների ժամանակ, հա մեկ էլ, որ մի խումբ իր նմանների հետ մտել ու տապալում էր Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը, ուղիղ եթերում էլ փորձում էր ճանկրոտել նախկին նախագահի անվտանգության ծառայողներին։ Դա այսօր ներկսյացնում է Հայաստանը ու քննարկում է տարածաշրջանային համագործակցության հեռանկարները։ Բա՛։

Էն օրը թվարկեցի երկու տասնյակի չափ տարածաշրջանային նախագծեր, որոնցում Հայաստանը չկա․ որովհետև ձեր բանակցողները կոստանյանվահաններն են։ Քո ատաքին գործերի նախարարը պատմության մասնագետ է՝ պետական կառավարման համակարգում նույնպես 2018-ին հայտնված, Ադրբեջանի իր գործընկերը՝ 90-կաններից կառավարման համակարգում է։ Նաև դրա համար ենք էս օրին։

Նախորդ անգամ ցավալի արձանագրում արեցինք․ մեր պաշտպանության նախարարը՝ պատմության դասատու, մի տեղակալը՝ վակային մասնագետ, մյուս տեղակալը՝ տնտեսագետ, երրորդը՝ ոստիկան։ Ադրբեջանի պաշտանության նախարարը և երկու տեղակալները՝ գեներալ գնդապետներ, մյուս երկու տեղակալները՝ գեներալ-լեյտենանտ։ Մի հատ հասկացեք էլի, ամենապատասխանատու ոլորտների ղեկավար աշխատողները ովքեր են։ Ինչի մենք գեներալներ չունեի՞նք, մասնագետներ չունեի՞նք, որ դասատուի ես նշանակել պաշտպանության նախարար, Հրաչյային էլ տեղակալ։ Ոչ, դա միամիտ չէ, քաղաքականությունն է էդպիսին։ Բացի այդ, էդ ո՞ր մի նորմալ գեներալը կգար կաշխատեր սրանց հետ, կհարցնեք դուք։ Համաձայն եմ։ Նորմալ գեներալ ուզենար սրանց հետ աշխատել, Արշակ Կարապետյանը կամ Վաղարշակը կամ Սուրիկը կդառնային նախարա՞ր, Ասրյան Էդվարդը կդառնար գենշտաբի պե՞տ։ Պատկերացնում ե՞ք Վազգեն Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի ԳՇ պետը լրագրողի հարցին, թե ինչո՞ւ ադրբեջանական ուժերը Ջերմուկի հատվածում հետ չեն քաշվել, ասեր՝ «Դուք անձամբ զենք վերցրեք, եկեք իմ կողքը կանգնեք և միասին կգնանք»․ քա՞նի րոպե կմնար պաշտոնին։ Պագոնները կհանեին, կպոկեին ու դե գիտեք ինչ կանեին, պատկերավոր պատկերացրած։ Ոնց ղեկավարողն է, էնպես էլ իր դրած պաշտոնյաներն են, էնպես էլ էլ երկրի օրն է։

էսպես կարող եմ բոլոր ոլորտներին անդրադառնալ, համեմատել, բայց չեմ անում, որովհետև ինքս եմ ամաչում։ Երբ որ նորմալ դիվանագետները չեն ուզում քեզ հետ աշխատել, մնում ես «թուրքի ագենտ» ու «նասկի գզող» անուններով հայտնիների հույսին, ու դրա համար էլ հենց մեր բոլոր ոլորտները հասցնում ես այ էդ «Կիլդիմի» վատ հերոսին։

Մի պահ պատկերացրեք՝ մի լուրջ մասնագետի Նիկոլը խնդրել է գալ աշխատել ՀՀ կառավարությունում, ասենք՝ հասկացել է, որ Պապոյան Գևորգը իրոք ոչ մի բանի պետք չէ ու որոշել է էդ մի կադրը նորմալին բերել-նշանակել։ Էդ մասնագետը, որ պետք է, աենք, դրսից գա աշխատի նախարար, ասում է հլը մի քիչ ուսումնասիրեմ ում հետ եմ աշխատելու․ ու բացում է Նիկոլի՝ ԱԺ ամբիոնից երկու օր առաջվա վիդեոները, անտաղանդ պարը․ էդ աշխատանքի պայմանագիրը կճղի գցի աղբարկղը ու երևի անգամ որպես զբոսաշրջիկ Հայաստան չգա։

Ասում ենք՝ առողջապահության նախարարը ինչու է իրավաբան, էն էլ՝ երբեք հայտնի չեղած իրավաբան։ Հա բա ո՞ր մի լուրջ մասնագետը Նիկոլի հետ կաշխատի իր ոլորտում նախարար, տեղակալ։

Լավ, կասեք, ի՞նչ եք առաջարկում։ Էս իշխանությունը հենց ընդդիմությունը խորհրդարանում քննադատում է, ասում են՝ բա ի՞նչ եք առաջարկում։ Հիմա որ ուզենամ ժամերով մտածել որակյալ դիվանագետի անուն, որ կհամաձայնի աշխատել Նիկոլենց հետ արտգործնախարար, հաստատ չեմ գտնի։ Չեմ կարող հայրենասեր մեկին գտնել, որ կգա ու նիկոլի իշխանութունում կաշխատի որևէ պատասխանատու պաշտոնում։ 

Ժողովուրդ ջա, այս նյութը Ադրբեջանի հզորության ու մեր թուլության մասին չէ, բնավ․ այն մասին է, թե էդ ցեղախումբը ինչ է անում, ինչ են անում մեր՝ եսիմորտեղից ու եսիմոնց եկածները։ Եթե իրոք հեղափոխություն լիներ, լուրջ մարդիկ լինեին, նորմալ կադրեր բերեին իշխանության, արհեստավարժ, էս վիճակում կլինեի՞նք։ Հաստատ՝ ոչ։ Այո, կարող է նրանց քաղաքականությունը շատերին էլի դուր չգար, քննադատեինք, շրջանառության հարկ մեծացներ՝ դեմ լինեինք, ասեր ԵՄ ենք գնում՝ դեմ լինեինք, բայց հաստատ չէր հանձնի երկիրը՝ էսպես բանտիկը վրան։ Էս թիմով, էս որակով ուզում էինք ի՞նչ անել, պատերա՞զմ հաղթեինք, սահմա՞ն պահեինք, դիվանագիտկան հարաբերություննե՞ր հաստատեինք թշնամու հետ․ չէ մի չէ՝ Եվրամիություն մտնեինք։

Կարճ ասած՝ տպավորություն ունեմ, որ Ալիևը 30 տարի լավ ուսումնասիրել է՝ մենք ինչ ենք արել, ոնց ենք զարգացել, այդ թվում՝ իր ագենտների, թուրքական ագենտների միջոցով, սաղ ներսից ուսումանսիրել է, հասկացել է՝ ինչպես կարելի է քանդել ու էդ քանդող բրիգադին, էն որակի մարդկանց, որոնց միշտ ծաղրել ենք, այ էս մուտֆիլմի հերոսի պես, նման կադրերի է գտել ու ուղարկել մեր երկիր։

Բայց վստահ եղեք, ժողովուրդ ջան, հենց սրանք գնան, մեր ողջ ռեսուրսը, մասնագիտական լավագույն որակն է հավաքվելու ու էլի մուլտֆիլմ հերոսների տեղերը փոխվեն։ Էլի ոնց վերլուծում ենք, միակ և ամենից կարևոր պայմանն է Նիկոլին փոխարինելը լուրջ առաջնորդով։ Այ այդ ժամանակ հնարավոր կլինի մեջքներս էլ ուղղել, հույս էլ ունենալ, որ 21-րդ դարը մերն է լինելու»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>