ՔՊ-ի ու Փանշինյանի ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. գնում է ՄԻԵԴ
ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
Ստորև՝ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած հայտարարությունը ՍԴ դատավորի հրաժարականի դիմումի մասին․
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը 2025 թվականի ապրիլի 17-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»։
Նշենք, որ Վահե Գրիգորյանը պաշտոնավարելու է որպես ՄԻԵԴ-ի դատավոր։
---
Վերջին շրջանում, նկատենք, ուղնուծուծով «նիկոլական» տարբեր ֆունկցիոներների «ձգում» է դեպի միջազգային կառույցներ. Վահե Գրիգորյանը «գնում է» ՄԻԵԴ, իսկ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը բավականին հարմարավետ տեղավորվեց ՈւԵՖԱ-ում: Տեսնես, չի՞ լինի, որ Փաշինյանին էլ ՄԱԿ-ում ինչ-որ պաշտոն տան, վերջանա-գնա: