Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 68-ամյա տղամարդու մարմինը
Ապրիլի 15-ին՝ ժամը 19-ին մոտ, պարեկներին մոտեցած քաղաքացիները հայտնել են, որ Նուբարաշենից Խարբերդ տանող ճանապարհին կից ձորակում նկատել են տղամարդու դի: Մեկնած իրավապահները պարզել են, որ մահացածն Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ 68-ամյա Խաչատուր Մանուկյանն է:
Նա ապրիլի 12-ից որպես անհետ կորած որոնվում էր Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի կողմից: Հայտնում են ՆԳՆ-ից: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին: