Բանակից տարկետում, դպրոցի լուծարում, գումարի դուրսգրում. Կառավարության նիստը (ՏեսանյութՏեսանյութ)
Հունվարի 25-ը կառավարության հերթական նիստի օրն է: Օրակարգում ներառված է 21 հարց որից 13-ը չզեկուցվող է, մեկը՝ գաղտնի:
Գործադիրը՝
Փոփոխություններ և լրացումներ կանի տարբեր տարիներին ընդունած մի շարք որոշումներում:
Մինչև 19 տարեկանների ֆուտբոլի ազգային հավաքական թիմի անդամ Գրիգորի Մաթևոսյանին, բասկետբոլի ազգային հավաքականի ներկայացուցիչներ Անդրեյ Իգորևիչ Կոնստանտինովին, Արկադի Սամվելի Սուրուջյանին, Արտյոմ Սամվելի Տավակալյանին, էդգար Սամվելի Բաբայանին, Կիրիլ Սուրենի Հարությունյանին, Մհեր Ալեքսանի Պետրոսյանին, Միքաել Արայի Պողոսյանին, Ռաֆիկ Ստեփանի Ուզունյանին, Սերգեյ Վլադիմիրովիչ Պոլուխինին, Նիկիտա Ալեկսեյևիչ Զախարովին և Ռիչարդ Ջոսեֆ Արթուրի Էլմոյանին բանակից տարկետում կտա:
Կլուծարի «Մեծաձորի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը:
Հարկային արտոնություն կտա «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ին:
Կիրականացնի օրենսդրական փոփոխություններ:
Գումար կհատկացնի կառավարության աշխատակազմին:
Նիստի օրակարգն ամբողջությամբ՝ այստեղ:
Գործադիրի նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ եթերում:

