Վալոդյա Գրիգորյանը ստանձնեց Փարաքարի համայնքի ղեկավարի պաշտոնը
Փարաքար խոշորացված համայնքում այսօր՝ ապրիլի 16-ին, նորընտիր ավագանու անդրանիկ նիստում «Միասնություն» դաշինքի ցուցակը գլխավորող Վալոդյա Գրիգորյանն օրենքի ուժով դարձավ համայնքի ղեկավար: Նշվեց, որ նա լիազորությունները կստանձնի աշխատանքային երրորդ օրը՝ ապրիլի 19-ին: ՔՊ խմբակցության անամները չմասնակցեցին նիստին: Նշենք, որ մարտի 30-ին կայացած Փարաքարի ավագանու ընտրություններում ՔՊ-ն պարտվել է: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
«Միասնություն» կուսակցությունների դաշինք — 12 մանդատ, ցուցակը գլխավորում է Վալոդյա Գրիգորյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն — 7 մանդատ, ցուցակը գլխավորում է Լյուդվիգ Գյուլնազարյանը:
«Ազգային առաջընթաց» կուսակցություն — 2 մանդատ, ցուցակը գլխավորում է Դավիթ Մինասյանը:
Ըստ էության, «Միասնությունը» ստացել է 50 տոկոսից ավելի քվե և նա համայնքի ղեկավար է դառնում օրենքի ուժով: